 |

 |
| Понедельник, 17.11.2025, 16:22 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2014 » Июнь » 3 » Apple-ը ներկայացրեց OS X 10.10 Yosemite օպերացիոն համակարգը
15:44 Apple-ը ներկայացրեց OS X 10.10 Yosemite օպերացիոն համակարգը |
WWDC 2014 կոնֆերանսի ժամանակ Apple ընկերությունը ներկայացրեց իր հաջորդ օպերացիոն համակարգը: Այն կոչվում է OS X 10.10 Yosemite: Այդ անվանումը Apple-ը վերցրել է Կալիֆորնիայում գտնվող «Յոսեմիթի» այգուց: Եկեք տեսնենք, թե ինչ փոփոխություններ ու նորություններ կան այս նոր օպերացիոն համակարգում:
Դիզայն
Ի տարբերություն նախորդ օպերացիոն համակարգերի, որոնք արտաքնապես իրարից շատ քիչ էին տարբերվում, Yosemite օպերացիոն համակարգում Apple-ը ամբողջովին փոխել է դիզայնը և նմանեցրել iOS 7 համակարգի ինտերֆեյսին:
Ծանուցումների վահանակում (Notification Center) արդեն հնարավոր է ավելացնել վիջետներ:

OS X 10.10 Yosemite համակարգում որոնման Spotlight գործառույթում կատարվել են զգալի փոփոխություններ: Որոնման պատուհանը կտեղադրվի էկրանի կենտրոնում: Որոնման արդյունքներում կհայտնվեն ավելի շատ տվյալներ և հնարավոր կլինի կատարել որոնում ինտերնետում:

Ծրագրեր
Yosemite համակարգում տեղադրված Safari ինտերնետ դիտարկչում կցուցադրվեն ավելի քիչ վահանակներ: Apple-ի դիզայներներին հաջողվել է ծրագրի հիմնական էլեմենտները տեղադրել մի վահանակի վրա: Դրա վրա տեղադրված են ղեկավարման կոճակներն ու կայքի հասցեների դաշտը: Հասցեների դաշտն այժմ ներառում է բացվող մենյու, որի վրա տեղադրված են հայտնի կայքերի նշանները: Բացի այդ, Safari-ի նոր տարբերակում կատարված որոնման արդյունքները համալրված են Wikipedia-ի նյութերով: Նշվում է նաև, որ արագացել է ծրագրի աշխատանքը:
OS X 10.10 Yosemite համակարգում կատարելագործվել է նաև փոստային կլիենտը: Հնարավոր կլինի ուղարկել մինչև 5 Գբ ծավալ ունեցող ֆայլեր ի շնորհիվ iCloud ծառայության: Այդ ֆունկցիան կոչվում է Mail Drop:

Փոփոխություններ են կատարվել նաև iMessage ծրագրում: iPhone-ի վրա գտնվող բոլոր նամակները, SMS-ներն ու MMS-ները հասանելի կլինեն նաև OS X համակարգում: iMessage ծրագրում հնարավոր կլինի ուղարկել ձայնային հաղորդագրություններ, զրույցներին տալ անվանումներ, ինչպես նաև ստեղծել խմբակային զրույցներ:
Finder ֆայլային մենեջերը կհամագործակցի iCloud ծառայության հետ: Ավելի ճիշտ նոր iCloud Drive ծառայության հետ: Հավանաբար կռահեցիք, որ սա Dropbox, OneDrive և Google Drive ծառայությունների նման ծառայություն է և միանգամից ներառված OS X համակարգում: Այս ծառայությունը ներառված է նաև iOS 8 համակարգում:
Համագործակցություն iOS-ի հետ
Apple ընկերությունը իր նոր համակարգերում ստեղծել է մի շարք ֆունկցիաներ, որոնք թույլ են տալիս համակագործակցել միմյանց հետ: OS X Yosemite-ով աշխատող համակարգիչները կարող են հայտնաբերել մոտակայքում գտնվող iOS 8 համակարգերով աշխատող սարքեր: Օրինակ, եթե օգտատերը iMac-ի վրա խմբագրում է փաստաթուղթ, ապա նա կարող է վերցնել մոտակայքում գտնվող iPad-ը և շարունակել խմբագրել նույն տեղից: Դրա համար պետք չի iPad-ի վրա բացել համապատասխան ծրագրեր: Փաստաթղթերը ավտոմատ կհայտնվեն iPad-ի էկրանի վրա:
Նույն գործառույթի շնորհիվ օգտատերը կարող է iPhone-ի վրա նամակ գրել ու այդ գործընթացի կեսից նստել համակարգչի առջև և շարունակել գրել: Բացի այդ, հնարավոր է համակարգչի վրա պատասխանել iPhone-ի վրա եկած զանգերին, ինչպես նաև ուղարկել ու ստանալ SMS-ներ:
OS X 10.10 Yosemite օպերացիոն համակարգը օգտատերերի համար հասանելի կլինի այս աշնանը: Նշեմ, որ այս օպերացիոն համակարգը կլինի անվճար:
|
|
Просмотров: 354 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |