 |

 |
| Понедельник, 17.11.2025, 23:52 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2014 » Апрель » 23 » «ԱրմենՏել»–ը և SPB TV-ն գործարկեցին IPTV հեռուստատեսային ծառայությունը Հայաստանում
20:02 «ԱրմենՏել»–ը և SPB TV-ն գործարկեցին IPTV հեռուստատեսային ծառայությունը Հայաստանում |

«ԱրմենՏել»-ը SPB TV ընկերության հետ համատեղ հայտարարում են IPTV ծառայության գործարկման մասին։ Ծառայությունը հասանելի է Հայաստանի բոլոր քաղաքներում և 30–ից ավել փոքր բնակավայրերում։ Գործարկման առաջին փուլում բաժանորդներին հասանելի է հեռուստաընկերության ստանդարտ փաթեթը, որը ներառում է ավելի քան 50 տեղական և արտասահմանյան հեռուստաալիք։ Վիդեոազդանշանի որակը՝ SD և HD։ Մոտ ապագայում նախատեսվում է IPTV ծառայության սակագնային փաթեթների ընդլայնում և ալիքների քանակի ավելացում։ Հեռուստաալիքների ստանդարտ փաթեթի ամսեկան վարձը կազմում է 3000 դրամ։ Միանալիս բաժանորդին տրվում է հեռուստատեսային կցորդ։ Հեռուստատեսային կցորդը կարող է միանալ բաժանորդի ինտերնետ մոդեմին ցանցային մալուխով կամ Wi-FI փոխակերպիչի օգնությամբ։ Կցորդից ազդանշանը կարող է ստանալ հեռուստացույցը, որը ունի անալոգ կամ HDMI մուտք։ Անհրաժեշտության դեպքում հաճախորդին տրամադրվում է IPTV սարքավորումների և գծային մոնտաժի ծառայություն, որի արժեքն է 1700 դրամ: IPTV ծառայության սակագների, ծածկույթի և հեռուստաալիքների ցանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգահարելով 8070 անվճար հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.amկայք։
|
|
Просмотров: 323 |
Добавил: Erik
| Рейтинг: 5.0/1 |
|
|
 |