Четверг, 26.06.2025, 08:19Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2014  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2014 » Апрель » 14 » Counter.am հայկական կայքերի ինտերնետային հաշվիչը դարձավ մեկ տարեկան
14:12
Counter.am հայկական կայքերի ինտերնետային հաշվիչը դարձավ մեկ տարեկան
 
Արդեն մեկ տարի է ինչ գործարկվել է Counter.am կայքը, որը իրենից ներկայացնում է կայքերի ինտերնետային հաշվիչ և վիճակագրության ծառայություն։ Տվյալ պահին counter.am-ում գրանցված են ավելի քան 110 հայկական կայքեր, որոնք դասավորված են ըստ համապատասխան բաժինների։ Counter.am-ը հասանելի է երեք լեզուներով (անգլերեն, ռուսերեն և հայերեն) և ունի բավականին պարզ ինտերֆեյս։
Կայքերի վիճակագրությունն ու վերլուծությունը կարևոր մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս թե՛ կայքի աշխատակազմին, թե՛ այցելուներին և թե՛ գովազդատուներին ստանալ հավաստի և ստույգ տեղեկատվություն իրենց հետաքրքրող կայքերի վերաբերյալ: Այս նպատակով մեկ տարի առաջ հիմնադրվեց Counter.am հայկական ռեյթինգային կայքը: Այն բազմակողմանի տվյալների համակարգ է, որը հավաքում և վերլուծում է տեղեկատվություն Ձեր կայքի այցելուների մասին և ներկայացնում ընդհանուր վարկանիշը:
 
 
 
Counter.am-ը իր մեջ ներառում է ոչ միայն լրատվական, այլ նաև կրթական, ֆինանսական, մշակութային, ժամանցային կայքեր, անձնական բլոգներ, կայքեր երեխաների մասին և այլն, որոնք դասակարգվում են համապատասխան բաժիններով: Կայքում մանրամասնորեն ներկայացվում է վեբ կայքերի օրական, շաբաթական և ամսեկան այցելությունների քանակը: Որակական վիճակագրության վերլուծությունը անհրաժեշտ է կայքի գործունեության համար:
 
 
Counter.am կայքի օգնությամբ կարող եք թվերով ու գրաֆիկներով վերլուծել Ձեր կայքի վիճակագրական տվյալները և իմանալ Ձեր կայքի օրական, շաբաթական կամ ամսական այցելությունների կամ էջադիտումների քանակը։ Կայքում կարող եք տեսնել նաև այցելուների ինտերնետ դիտարկիչների տարբերակները, էկրանի չափսերը, օպերացիոն համակարգերը, որոնողական համակարգերի բառերը, այցելությունների սկզբնաղբյուրները և այլ տվյալներ։ Վիճակագրական տվյալները թարմացվում են կես ժամը մեկ։ Տարբեր և գեղեցիկ հաշվիչներ, որոնք հեշտությամբ կինտեգրվեն ցանկացած դիզայնի: Գրանցումն ու մասնակցությունը անվճար է և հեշտ, քան երբևէ: Counter.am – հաշվիր հայերեն:
Просмотров: 400 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: