 |

 |
| Вторник, 18.11.2025, 03:01 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Май 2014 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | | 1 | 2 | 3 | 4 | | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2014 » Май » 1 » Երևանում այսուհետ հնարավոր է տաքսի պատվիրել սմարթֆոնի կոճակի մեկ հպումով
17:46 Երևանում այսուհետ հնարավոր է տաքսի պատվիրել սմարթֆոնի կոճակի մեկ հպումով |
|
Այսօր մեր քաղաքում հատկապես պիկ ժամերին գնալով ավելանում է տաքսի պատվիրողների թիվը, ու տաքսի գտնելը խնդիր է դառնում: Երեկոյան կանգնում ենք կանգառներում ու փորձում վստահելի տաքսի «բռնացնել»:
Ինովացիոն ggTaxi համակարգը միտված է լուծել այս հարցը: Դուք այլևս կարիք չունեք հիշելու տաքսի ծառայությունների հեռախոսահամարները, զանգահարել նրանց ու սպասել արձագանքի: gglaboratories ընկերությունը առաջարկում է ներբեռնել Ձեր սմարթֆոնում նորարարական ggTaxi հավելվածը, որը թույլ է տալիս կոճակի մի քանի պարզունակ հպումով պատվիրել տաքսի ցանկացած պահի ու Երևան քաղաքի ցանկացած վայրում (ծառայությունը դեռևս աշխատում է միայն Երևանի տարածքում): Սմարթֆոնով տաքսի պատվիրելիս Ձեզ կսպասարկի Ձեզ ամենամոտ գտնվող մեքենան:
Հավելվածը հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին: Բացի մոբայլ հավելվածից, գործում են նաև կայքով մեքենա պատվիրելու և ավանդական զանգի տարբերակները: Կարևոր է այն, որ ցանցում գտնվող մեքենաներն ու վարորդները ընտրվելու են ընկերության կողմից և համապատասխանելու են սպասարկման հստակ կանոնների:
ggTaxi հավելվածը ստեղծել է երիտասարդ ծրագարավորողների մի խումբ, ուսումնեսիրելով միջազգային փորձը, և հանրությանը ներկայացրել է տեղեկատվական ոլորտում հայկական հեղինակային արտադրանք: Հավելվածը անընդհատ թարմացվելու է. այն ունի հետադարձ կապի հնարավորություն, և Ձեր յուրաքանչյուր կարծիք ու մեկնաբանություն կարող է արտացոլվել նոր, թարմացված տարբերակում: Շուտով Դուք կկարողանաք գնահատել վարորդի սպասարկման որակը: Ավելի ուշ հնարավոր կլինի նաև ընտրել Ձեր նախընտած վարորդին:
|
|
Просмотров: 433 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |