Четверг, 26.06.2025, 06:44Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Июнь 2014  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2014 » Июнь » 4 » Google+ ցանցի առավելությունները Ֆեյսբուքի նկատմամբ
17:05
Google+ ցանցի առավելությունները Ֆեյսբուքի նկատմամբ
 
 
Չնայած այն փաստին, որ օգտատերերի մեծամասնությունը ավելի շատ նախապատվություն են տալիս Facebook սոցիալական ցանցին, բայց Google ընկերությունը շարունակում է զարգացնել իր Google+ սոցիալական ցանցը: Մասնավորապես, Google-ը փորձում է կապել օգտատիրոջ Google+ հաշիվները Youtube, Blogger, Gmail և այլ հայտնի ծառայությունների հաշիվներին և այս կերպ փորձում մարդկանց ներգրավվել Google+ ցանցում: Չնայած Հայաստանում շատ քչերն են օգտվում այս ցանցից, բայց այն ունի մի շարք առավելություններ Facebook-ի նկատմամբ: Եկեք տեսնենք, թե որոնք են այդ առավելությունները:
 
Հիանալի դիզայն
Ի տարբերություն Facebook-ի, Google+ ցանցն ունի հիանալի դիզայն, որը շատ հեշտությամբ ձևափոխվում է կախված էկրանի չափսից: Բացի այդ, այս ցանցում ներառված են գեղեցիկ անիմացիաներ, որոնք ավելի են գեղեցկացնում կայքի դիզայնը:

 

Gif անիմացիաներ
Google+ ցանցում հնարավոր է տեղադրել Gif անիմացիաներ: Սա կարծում եմ շատ կարևոր առավելություն է Facebook-ի նկատմամբ, քանի որ շատ օգտատերերի է դուր գալիս այս անիմացիաները:

 

Ջնջված նկարների վերականգնում
Google+ ցանցում ջնջված նկարները հավիտյան չեն անհետանում: Օգտատերերը երբեմն կարող են մտափոխվել և վերադարձնել իրենց ջնջված լուսանկարները: Google+ ցանցը թույլ է տալիս  «Աղբաման»-ի միջից վերականգնել ջնջված նկարները:
 


Gmail-ի հետ համագործակցություն
Առանց որևէ մեկի էլ. փոսը իմանալու, կարող եք նրան հեշտությամբ նամակ ուղարկել Google+ ցանցով, եթե նա կա Ձեր ընկերների մեջ: Gmail-ում նույնպես կարող եք գրել Google+ ցանցի օգտատիրոջ անունը և նրան նամակ ուղարկել:

Լուսանկարների որակը շատ չի փոխվում
Համարյա բոլոր սոցիալական ցանցերը փոխում են լուսանկարների որակը: Google+ ցանցը գրեթե չի փոխում տեղադրված լուսանկարների որակը: Համենայն դեպս, այստեղ տեղադրված լուսանկարների որակը ավելի լավն է, քան Ֆեյսբուքում:
 
Խմբագրել լուսանկարները
Google+ ցանցը ներառում է մի շարք գործիքներ, որոնց միջոցով կարող եք խմբագրել Ձեր լուսանկարները (կտրել, ավելացնել էֆեկտրեն, կարգավորել գույները և այլն):

Չկա գրառումների խմբագրման պատմություն
Վերջերս Ֆեյսբուքում հայտնվել է գրառումները խմբագրելու հնարավորություն, բայց դրա հետ մեկտեղ այլ օգտատերերին ցուցադրվում է նաև այդ գրառման բոլոր նախկին տարբերակները: Իսկ ահա Google+ ցանցում չեն ցուցադրվում տվյալ գրառման հին տարբերակները, այլ միայն տեղեկացվում է, որ այդ գրառումը փոփոխված է: Ինչու՞ պետք է մարդիկ տեսնեն մեր գրառումների սխալ կամ թերի տարբերակները:

Ավտոմատ #Հեշթեգեր
Հեշթեգերը շատ են հեշտացնում սոցիալական ցանցերում միևնույն թեմային վերաբերող ինֆորմացիա որոնելու համար: Google+  ցանցը ավտոմատ հեշտեգեր է տեղադրում Ձեր գրառումների տակ, որպեսզի մարդիկ դրանք ավելի հեշտ գտնեն:
 
Կիսվել գտնվելու վայրով
Google+ ցանցի և Google Maps ծառայության համագործակցությունը թույլ է տալիս Google+ ցանցում ընկերների հետ կիսվել Ձեր գտնվելու վայրով: Google+ ցանցը ցուցադրում է նաև Ձեր գտնվելու վայրի մասին ընկերների կարծիքները:
 

Գովազդ չկա
Google+ ցանցում չեն փորձում գովազդների հաշվին գումար աշխատել: Այստեղ ցուցադրվում է միայն այն ինֆորմացիան, որը Դուք ցանկանում եք տեսնել:
 
Անջատել գրառման մեկնաբանությունները
Շատ օգտատերեր ցանկանում են իրենց հետևորդներին տարածել գրառումներ, բայց չեն ցանկանում, որպեսզի նրանք գրեն մեկնաբանություններ: Google+ ցանցում կա մեկնաբանությունները և տարածումները անջատելու ֆունկցիա:

 
 
Գրառումների վիճակագրություն
Google+ Ripples գործիքի միջոցով հնարավոր է տեսնել Google+ ցանցում ցանկացած գրառման կամ կայքի տարածման մասին մանրամասն վիճակագրություն:
 
 
Ծանուցումներ (Notifications)
Google+ ցանցը թաքցնում է արդեն տեսած ծանուցումներ և ամեն անգամ ծանուցումների պատուհանը բացելով տեսնում եք միայն նոր ծանուցումները: Ի տարբերություն Ֆեյսբուքի, այստեղ չեն հայտնվում հավելվածների ծանուցումները:
 


Պրոֆիլ
Google+ ցանցում կարող եք տեսնել այն մարդկանց քանակը, ովքեր այցելել են Ձեր պրոֆիլ: Այստեղի գլխամասի լուսանկարները ավելի մեծ չափսի են ու պրոֆիլները ավելի գեղեցիկ տեսք ունեն:

 


Կարծում եմ վերևում նշված փաստերն ու ֆունկցիաները իրականում շատ օգտակար են ու հարմար, սակայն Հայաստանում այնուամենայնիվ այս սոցիալական ցանցից դեռևս շարունակում են օգտվել շատ քիչ թվով օգտատերեր: Եթե գրանցված եք այդ ցանցում, ապա կարող եք հետևել իմ պրոֆիլին կամ Armblog.net-ի էջին: Շնորհակալություն
Просмотров: 487 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: