 |

 |
| Вторник, 18.11.2025, 03:01 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Май 2014 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | | 1 | 2 | 3 | 4 | | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2014 » Май » 30 » Google-ը շրջանցեց Apple-ին և դարձավ ամենաթանկ բրենդը
18:38 Google-ը շրջանցեց Apple-ին և դարձավ ամենաթանկ բրենդը |
Վերջին տարիների ընթացքում Apple ընկերությունը պահպանում էր աշխարհի ամենաթանկ բրենդի տիտղոսը: Սակայն վերջերս Millward Brown ընկերության կողմից կատարված վերլուծություններից ու հաշվարկներից հետո Apple-ը այդ տիտղոսը զիջում է Google ընկերությանը: Նշեմ, որ բրենդի արժեքավորման ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն ընկերության շուկայական գինը, այլ նաև մի շարք այլ ցուցանիշներ: Մասնավորապես հաշվի են առնվում նորարարությունների ստեղծումը: Փաստորեն վերջին տարվա ընթացքում Apple ընկերությունը աչքի չի ընկել նորարարություններով: Իսկ ահա Google ընկերության գխավոր ինովացիոն արտադրանքներ են համարվել Google Glass խելացի ակնոցները, արհեստական ինտելեկտի զարգացումը, Android օպերացիոն համակարգի զարգացման համար կատարված համագործակցությունները և այլն:
.png)
Արդյունքում, նախորդ տարվա հետ համեմատած, Apple ընկերության արժեքը նվազել է 20%-ով և այժմ կազմում է 147.8 միլիարդ ԱՄՆ դոլար: Միաժամանակ Google ընկերության գինը մեծացել է 40%-ով և կազմում է 158.8 միլիարդ դոլար: Նշեմ նաև, որ ամենաթանկ բրենդների ցուցակում IBM ընկերությունը երրորդն է, իսկ Microsoft ընկերությունը՝ 4-րդը:
|
|
Просмотров: 343 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |