 |

 |
| Понедельник, 17.11.2025, 16:22 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2014 » Апрель » 14 » Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը
14:09 Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը |
|
Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը, որի նպատակն է մեկ հարթակի տակ հավաքել հայկական ինտերնետ միջավայրի բոլոր կայքերին և տրամադրել վերջիններիս հաճախելիության մասին ինֆորմացիա։ Համակարգի միջոցով հնարավոր կլինի համեմատել կայքերի հաճախելիությունն ըստ դասակարգումների։ Գովազդի մասնագետների համար Qanon.am-ը կարող է դառնալ շատ հարմար գործիք գովազդային հարթակներ ընտրելու համար։ Համակարգի բաժինները ստեղծվել են՝ հաշվի առնելով ինտերնետ-գովազդի մասնագետների կարծիքները։ Խորագրերն ընտրվել են ըստ կայքերի այցելուների կառուցվածքի: Օրինակ`«Sport» բաժնի կայքերի ընթերցողները տղամարդիկ են, «Entertainment / Rest / Women» և «Kids / Health» բաժիններինը՝ մեծապես կանայք, «Real Estate / Home» բաժնի այցելուները պոտենցիալ անշարժ գույք գնող կամ վաճառողներ են և այլն։ Համակարգն այս պահին տրամադրում է 28 տեսակի հաշվետվություն և դրանց տեսակները մշտապես ավելացվելու են և բարելավվելու են։
Կայքի ղեկավարները պաշտոնապես հայտարարում են, որ համակարգից կհեռացվեն բոլոր այն կայքերը, որոնք արհեստական գործիքներով կփորձեն ազդել իրենց կայքի ցուցանիշների վրա։ Դե իսկ 3 ամիս անց կսկսեն պարբերաբար տրամադրել հաշվետվություններ Հայաստանի ինտերնետի մասին: Օրինակ՝ կայքերի ընդհանուր հաճախելիության, օգտագործվող օպերացիոն համակարգերի և նրանց լեզուների մասին, օգտագործվող դիտարկիչների, բջջային հեռախոսների առավել օգտագործվող օպերացիոն համակարգերի մասին և այլ տեսակի հաշվետվություններ։
|
|
Просмотров: 329 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |