 |

 |
| Понедельник, 17.11.2025, 11:52 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Май 2014 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | | 1 | 2 | 3 | 4 | | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2014 » Май » 30 » Ինչպես ջնջել Ֆեյսբուքի որոնման պատմությունը
18:39 Ինչպես ջնջել Ֆեյսբուքի որոնման պատմությունը |
Ֆեյսբուքը պահպանում է օգտատիրոջ կողմից կատարված բոլոր գործողությունները: Կախված Ձեր պրոֆիլի կարգավորումներից այդ տվյալները հասանելի են լինում օտար մարդկանց, ընկերներին կամ միայն Ձեզ: Օրինակ, եթե Դուք Ֆեյսբուքում գրեք որևէ օգտատիրոջ անուն և կատարեք որոնում, ապա այդ անունը կպահպանվի Ձեր ակտիվության տվյալներում: Այդ տվյալները հետագայում օգտագործվում են որոնումն ավելի արդյունավետ դարձնելու համար: Օրինակ, եթե մի քանի անգամ որոնեք Armblog.net էջը, ապա հետագայում միայն «A» տառը գրելով Ֆեյսբուքը կառաջարկի այդ էջը: Չնայած Ձեր որոնման պատմությունը հասանելի է միայն Ձեզ, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում մաքրել այդ պատմությունը: Այսպիով, Ֆեյսբուքի որոնման պատմությունը ջնջելու համար պետք է կատարել հետևյալ պարզ քայլերը:
1.Մուտք գործեք Ֆեյսբուքի Ձեր պրոֆիլ:
2.Սեղմեք View Activity Log կոճակը կամ սեղմեք այստեղ:
3.Բացեք Search բաժինը կամ սեղմեք այստեղ:
4.Ամբողջ պատմությունը ջնջելու համար սեղմեք վերևում գտնվող Clear Searches կոճակը: Եթե ցանկանում եք ջնջել միայն մի քանի բառեր, ապա սեղմեք դրանց աջ կողմում գտնվող ջնջելու կոճակի վրա:
Վերջում տեղեկացնեմ նաև, որ նույն այս էջի վրայից կարող եք ջնջել կամ կառավարել նաև Ձեր մնացած ակտիվությունների պատմությունը: Դրա համար պետք է ձախ կողմից ընտրել համապատասխան բաժնի վրա (լայքեր, մեկնաբանություններ, լուսանկարներ, խաղեր և այլն):
|
|
Просмотров: 451 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |