Четверг, 26.06.2025, 06:31Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Июнь 2014  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2014 » Июнь » 1 » Ինչպես ջնջել "Video I made for my friends" վիրուսը
22:49
Ինչպես ջնջել "Video I made for my friends" վիրուսը
 
Բազմաթիվ այցելուների խնդրանքով այսօր մանրամասն կներկայացնեմ, թե ինչպես ջնջել վերջերս Ֆեյսբուքում մեծ տարածում գտած Video I made for my friendsվիրուսը: Ովքեր չգիտեն, ասեմ, որ այն իրենից ներկայացնում է մի փոքր ծրագիր, որի վրա սեղմելով շարքից դուրս են գալիս Google Chrome ինտերնետ դիտարկչի կարգավորումները և Ֆեյսբուքի օգտատիրոջից անկախ նրա պատի վրա տարածվում է այդ վիրուսը: Այսպիսով մեծ դժվարությամբ իմ համակարգչի վրա այդ վիրուսը տեղադրելուց հետո միայն կարողացա հասկանալ, թե ինչպես դրա դեմն առնել: Վիրուսը համակարգչի մեջ տեղադրվում է միայն այն դեպքում, երբ ներբեռնում եք Video Player.exe ֆայլը և աշխատացնում: Դրանից անմիջապես հետո այն կատարում է իր «սև» գործը և փակում Google Chrome-ը: Այնուհետև Chrome-ը բացելուց և Ֆեյսբուք մտնելուց հետո Ձեր պատի վրա տեղադրվում է այդ վարակված գրառումը:
 
1.Նախևառաջ  եկեք ստուգենք, թե արդյոք Ձեր Google Chrome-ը վարակված է այդ վիրուսով: Ստուգելու համար Google Chrome-ում գրեք chrome:extensions և սեղմեք Enter: Եթե այդ էջը չբացվի, ուրեմն 100%-ով վարակված եք վերոնշյալ վիրուսով: Իսկ եթե այդ էջը բացվի, միևնույն է ապահովության համար կատարեք ներքևի քայլերը:
 
2.Բացեք Task Manager ծրագիրը (Ctrl+Shift+Esc կամ Windows-ի Taskbar-ի վրա աջ քլիք արեք ու ընտրեք Task Manager):
 
 
3.Աշխատող ծրագրերի ցուցակում նշեք Video Player.exe ծրագիրը և սեղմեք Delete կամ End Task:
 
4.Բացեք համակարգչի Startup կարգավորումները: Windows 8-ի դեպքում այդ կարգավորումները գտնվում են 2-րդ քայլում բացված Task Manager-ում: 

 

Windows 7-ի կամ Windows XP-ի դեպքում կարող եք այն բացել Start Menu-ից՝ գրելով msconfig ծրագրի անունը: Այնուհետև բացված պատուհանում պետք է ընտրել Startup բաժինը:
 
 
 
5. Բացված StartUp կարգավորումներում գտեք fact-update.exe ծրագիրը և աջ քլիք անելով ընտրեք disable: Այնուհետև աջ քլիք արեք դրա վրա և ընտրեք open file location: Բացված թղթապանակում ջնջեք այդ ֆայլը:
 
 
6. Բացեք Google Chrome դիտարկիչը և բացեք դրա Task Manager բաժինը:

 


7.Բացված պատուհանում նշեք NovalX հավելվածը և սեղմեք End process կամ Delete:

 

 
8.Google Chrome-ում գրեք chrome:extensions և սեղմեք Enter: Արդեն պիտի որ բացվի Google Chrome-ի հավելվածների բաժինը: Novalx հավելվածի աջ մասում սեղմեք ջնջելու նշանի վրա:
 
 


 

9. Բացեք C:/Users/Օգտանուն/AppData/Local/Google/Chrome/UserData/
Default թղթապանակը և ջնջեք Preferences ֆայլը: 
 
 
10. Եթե նախկինում Ձեր Google Chrome-ը միացված էր Ձեր Google-ի հաշվին և միացված էր սինխրոնիզացիան, ապա այն նորից պետք է միացնել, որպեսզի հին կարգավորումներն ու հավելվածները նորից վերականգնվեն: Դրա համար Google Chrome-ի կարգավորումներում նորից միացրեք սինխրոնիզացիան:
 
 
Այս քայլերից հետո պիտի որ վիրուսն ամբողջովին մաքրվի Ձեր համակարգչից: Շնորհակալ եմ Արթուր Ավանեսովից այս հնարքի մասին տեղեկացնելու համար: Կարող եք կարդալ նաև իմ նախորդ գրառումն այն մասին, թե ինչպես անել, որպեսզի Ձեզ չկարողանան նշել այդ վնասակար ստատուսների տակ: Եթե խնդիրներ ու հարցեր առաջանան, գրեք մեկնաբանություններում, կքննարկենք:

Հ.Գ.
Կարող եք Ձեր ընկերների բոլոր վարակված գրառումների տակ դնել այս գրառման հղումը, որպեսզի տեսնեն ու ջնջեն այդ վիրուսը:
Просмотров: 377 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: