Crossroad.com օնլայն մոլը Ինեկոբանկի հետ համատեղ առաջարկում է առաջին անգամ Հայաստանում «Ապառիկը տեղում» համակարգը, որի օգնությամբ, առանց Բանկ այցելելու, հաճախորդը հնարավորություն է ունենում կնքել համաձայնագիր 30 հազ. և ավելի արժողությամբ ապրանքների ապառիկ գնման դեպքում, նախապես վճարելով ապրանքի 5.15%-50%-ը, տարեկան 24% տոկոսադրույքով և 3-24 ամիս մարման ժամկետով:
Օնլայն ապառիկի պայմաններն են.
- Պահանջվող փաստաթղթեր` անձնագիր, սոց. քարտ
- Տարեկան տոկոսադրույք` 24%
- Ժամկետ` 3-24 ամիս
- Արժույթ` ՀՀ դրամ
- Կանխավճարի չափը` 5.15%-50%
- Վարկի նվազագույն և առավելագույն սահմանաչափը` 30.000- 1.000.000 ՀՀ դրամ
- Սպասարկման վճար /ամսական/ – վարկի գումարի 0.3%
Եկեք դիտարկենք «Ապառիկը տեղում» համակարգի միջոցով գնման մեկ օրինակ.
Ենթադրենք Դուք ցանկանում եք ձեռք բերել 199000 դրամ արժողությամբ Lenovo Yoga Tablet 10.1” 16Gb 3G պլանշետը: Դրա համար նախ զանգահարում եք Crossroad 060-448-448 հեռախոսահամարով, և այդ կայքի աշխատակիցները գրանցում են Ձեր պատվերը և վերը նշված անձնական տվյալները: Եթե 199000 դրամ արժողությամբ պլանշետը գնել եք, ապա կանխավճարի չափը կկազմի 10,248 դրամ իսկ 1 տարի մարման ժամկետի դեպքում ամսկան մուծման չափը՝ 19,504 դրամ:
Crossroad.com կայքի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ
Հարգելի այցելուներ, այսօր կանդրադառնամ հայկական ինտերնետ նախագծերից մեկին, որը նախատեսված է ինտերնետում առցանց առևտուր անելու համար: Այս նախագիծը կոչվում է Crossroad.com: Կայքը բացելուց հետո միանգամից նկատում ենք պրոֆեսիոնալ մոտեցումն ու գեղեցիկ դիզայնը, ինչը պակասում է ժամանակակից հայկական շատ կայքերում: Եկեք մանրամասն ուսումնասիրենք այս կայքն ու գտնենք դրա առավելությունները:
Գլխավոր էջ
Ինչպես տեսնում եք, կայքի առաջին էջի վրա տեղադրվում են կայքի ադմինիստրացիայի կողմից ստեղծված մի քանի հատուկ հավաքածուներ, որոնք խմբավորում են բաժնի անվանը համապատասխան ապրանքները (օր. մանկական կամ խոհանոցի համար): Եթե ցանկանում եք տեսնել ներկայացվող հավաքածուի մնացած ապրանքները, ապա կարող եք սեղմել see all կոճակը և տեսնել տվյալ հավաքածուի մնացած ապրանքները: Գլխավոր էջի ձախ վերևի կողմում կարող եք տեսնել Ապրանքներ և Կարմակերպություններ կոճակները: Ապրանքներ կոճակի վրա սեղմելով կարող եք տեսնել բոլոր ապրանքները: Հնարավորություն կա նաև դասավորել ապրանքները ըստ ավելացման ամսաթվի կամ գնի:
Ապրանքի էջ
Որևէ ապրանքի վրա սեղմելով միանգամից հայտնվում ենք ապրանքի էջում, որտեղ կարող ենք տեսնել տվյալ ապրանքի մասին ավելի մանրամասն տվյալներ ու լուսանկարներ: Ապրանքի էջի ձախ մասում կարող եք տեսնել վաճառողի տվյալներն ու տվյալ վաճառողի կողմից վաճառվող մնացած ապրանքները: Կարող եք տվյալ ապրանքի մասին գրել մեկնաբանություն կամ կարդալ այլ մարդկանց կարծիքները: Ապրանքի հիմնական բաժնում գտնվում են Գնել հիմա և Ավելացնել զամբյուղ կոճակները: Գնել հիմա կոճակը սեղմելու դեպքում ձեզանից պահանջվելու է լրացնել միայն Ձեր հեռախոսի համարը: Այնուհետև Ձեր նշած համարով կզանգահարեն և կհաստատեն պատվերը, որից հետո 2-3 աշխատանքային օրվա ընթացքում կառաքեն Ձեր բնակարան: Կարող եք նաև մի քանի ապրանքներ ավելացնել զամբյուղում և միանգամից ձևակերպել պատվեր: Այս դեպքում, եթե ցանկանում եք, որ պատվերը առաքվի, միայն հեռախոսահամարով առևտուր անել չի լինում: Պետք է գրեք կոնտակտային մի քանի տվյալներ և նշեք վճարման տարբերակը (Idram, Arca, առձեռն): Փաստորեն Crossroad-ից առևտուր անելու համար պարտադիր չի գրանցվել այս համակարգում: Ապրանքներ պատվիրելու հետ կապված ավելի մանրամասն տվյալներ կարող եք կարդալ այստեղ:
Գրանցվել համակարգում որպես գնորդ
Ինչպես վերևում արդեն նշեցի, համակարգում ապրանք գնելու համար գրանցումը պարտադիր չի: Որպես գնորդ գրանցվելու դեպքում ես նկատեցի միայն մի առավելություն.
միայն գրանցված օգտատերերը կարող են գրել կարծիքներ ապրանքների մասին: Միգուցե կան նաև մի քանի առավելություններ, սակայն ես դրանք չնկատեցի: Բայց այնուամենայնիվ խորհուրդ կտամ գրանցվել, որովհետև հետագայում միգուցե գրանցված գնորդներին տրվեն որոշակի առավելություններ:
Գրանցվել համակարգում որպես վաճառող
Համակարգում ապրանք վաճառելու դեպքում գրանցումը պարտադիր է: Վաճառողները կարող են բացել իրենց սեփական ինտերնետային խանութը Crossroad-ի հարթակում, ինչպես նաև հրապարակել շուկայական ապրանքներ, վաճառել և գովազդել դրանք: Crossroad–ը հոգում է վճարումների, վերադարձի, փոխհատուցման գործընթացները և հաճախորդների աջակցությունը: Փաստորեն, եթե ունեք խանութ կամ առաջարկում եք ծառայություն, սակայն չունեք հնարավորություն անձնական կայք բացելու կամ չունեք ձեր ապրանքը սպառողին հասցնելու միջոցներ, ապա Crossroad-ը թույլ է տալիս ստեղծել ձեր խանութն անմիջապես իրենց կայքում և վաճառել ձեր ապրանքները: Խանութ կարող եք ստեղծել մուտք գործելով համակարգ և սեղմելով ստեղծել կազմակերպության էջ կոճակը: Խանութ ստեղծելուց հետո Crossroad-ը կտրամադրի հատուկ գործիքներ՝ ձեր առևտուրն արդյունավետ կատարելու համար:

Այսքանը կարծում եմ բավական է, որպեսզի պատկերացում կազմեք այս նախագծի մասին: Հարցերի կամ օգնության համար կարող եք դիմել Crossroad-ի անձնակազմին: Վերջում նշեմ, որ կայքի հեղինակները խոստանում են ապագայում ավելացնել նոր ու հետաքրքիր ֆունկցիաներ ինչպես գնորդներին, այնպես էլ վաճառողների համար:
|