Главная » 2014»Июль»22 » Կայացավ #GALAXY11 ֆուտբոլային խաղի եզրափակիչ մասը: Այլմոլորակայինները պարտվեցին
19:59
Կայացավ #GALAXY11 ֆուտբոլային խաղի եզրափակիչ մասը: Այլմոլորակայինները պարտվեցին
Մի քանի ամիս առաջ տեղեկացրել էի, որ Samsung ընկերությունը մտածել է համաշխարհային ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ շատ հետաքրքիր գովազդային ակցիա: Երկիր մոլորակ ժամանած այլմոլորակայինները ցանկանում են ֆուտբոլ խաղալ մեր մոլորակի աստղերի հետ և թիմի ավագ Ֆրանց Բեկենբաուերը հավաքում է իր Galaxy 11 աստղային թիմը: Այսպիսով շաբաթներ շարունակ Samsung-ը մեզ պարբերաբար ներկայացնում էր այն խաղացողներին, ովքեր արդեն ընդգրկվել են Galaxy 11 հավաքականում:
Galaxy 11 թիմի ամբողջական կազմը հետևյալն է՝ Ֆրանց Բեկենբաուեր (մարզիչ), Լիոնել Մեսսի (ավագ), Ալեքսանդր Կերժակով, Լենդոն Դոնովան, Ուեյն Ռունի, Իկեր Կասիլյաս, Ռադամել Ֆալկաո, Լի Չուն-էն, Վիկտոր Մոզես, Ստեֆան էլ-Շարավի, Վու Լեյ, Օսկար, Մարիո Գյոթցե, Ռոնալդու: Այսպիսով ֆուտբոլիստներին հավաքագրելուց հետո Samsung-ը մեզ ներկայացրեց նրանց առաջին մարզումը:
Ֆուտբոլիստներին հավաքագրելուց ու մարզելուց հետո Samsung-ը ներկայացրեց այլմոլորակայինների դեմ ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսը:
Իսկ բոլորովին վերջերս Samsung-ը ներկայացրեց նաև այս հետաքրքիր ֆուտբոլային հանդիպման եզրափակիչ մասը, որտեղ բնականաբար Երկիր մոլորակի ֆուտբոլիստները հաղթեցին և փրկեցին աշխարհը :)