Четверг, 26.06.2025, 06:09Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Май 2014  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2014 » Май » 10 » Մի քանի խորհուրդ Google Chrome-ով ֆայլեր ներբեռնելու մասին
22:51
Մի քանի խորհուրդ Google Chrome-ով ֆայլեր ներբեռնելու մասին
Google Chrome ինտերնետ դիտարկիչն ունի բավականին պարզ ֆայլեր ներբեռնող գործառույթ, սակայն այն իր մեջ ներառում է մի քանի թաքնված ֆունկցիաներ ու հնարքներ: Եկեք տեսնենք, թե ինչեր կարող ենք անել Google Chrome-ով ֆայլեր ներբեռնելու դեպքում:
 
1. Եթե ցանկանում եք ավտոմատ բացել ներբեռնվող ֆայլը անմիջապես ներբեռնման պրոցեսի ավարտից հետո, ապա կարող եք սեղմել այդ ֆայլի վրա և ներբեռնումն ավարտվելուց հետո ֆայլը ավտոմատ կբացվի: Ի դեպ, սեղմելու պահից սկսած ֆայլի անվան ներքևի հատվածում կհայտնի այն ժամանակը, որից հետո ֆայլը կբացվի:
 
2. Եթե  ուզում եք, որ ներբեռնումն ավարտվելուց հետո միշտ ավտոմատ բացվեն կոնկրետ տիպի ֆայլերը, ապա սեղմեք ներբեռնվող ֆայլի սլաքի վրա և ընտրեք նկարում ցուցադրված պարամետրը:

 

3.Ներբեռնված ֆայլը համակարգչի էկրանին տեղադրելու համար անհրաժեշտ է ընդամենը մկնիկով բռնել և քաշել այդ ֆայլը էկրանի վրա: Նույն ձևով կարող եք նաև տեղադրել ցանկացած թղթապանակի մեջ:
 
 
4.Նախկինում ներբեռնված ֆայլերի ցուցակը տեսնելու համար կարող եք սեղմելCtrl+J (Mac-ի դեպքում՝ Command+J): Ընդ որում, նախորդ քայլում նկարագրված հնարքը այս էկրանի դեպքում նույնպես աշխատում է:
 
 
5.Որոշ ֆայլեր բացվում են անմիջապես դիտարկչի մեջ (օր. PDF, MP4, MP3 և այլն): Եթե ցանկանում եք համակարգչի մեջ պահպանել այդ ֆայլերը, ապա բացված ֆայլի վրա սեղմեք Ctrl+S (Mac-ի դեպքում՝ Command+S): Կարող եք նաև առանց ֆայլը բացելու սեղմել դրա հղման վրա և ընտրել Save as ֆունկցիան:
 
 
Եթե այնուամենայնիվ ֆայլեր ներբեռնող Chrome-ի  ստանդարտ հավելվածը Ձեզ չի գոհացնում, ապա կարող եք օգտվել այլ հավելվածներից: Օրինակ Fruumo Download Manager հավելվածն ունի մի շարք օգտակար ֆունկցիաներ: Այն թույլ է տալիս նաև շարունակել ֆայլերի ներբեռնումը Google Chrome-ը փակելու դեպքում:
 
Просмотров: 384 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: