 |

 |
| Воскресенье, 16.11.2025, 14:00 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2014 » Декабрь » 11 » Օֆլայն քարտեզների Maps.me Pro հավելվածը դարձել է ամբողջովին անվճար
21:48 Օֆլայն քարտեզների Maps.me Pro հավելվածը դարձել է ամբողջովին անվճար |
Maps.me ծրագիրը ճանապարհորդների և վարորդների համար նախատեսված շատ օգտակար ծրագիր է, որը թույլ է տալիս ներբեռնել աշխարհի գրեթե բոլոր երկրների ու քաղաքների օֆլայն քարտեզներ և օգտվել դրանցից նույնիսկ այն ժամանակ, երբ սարքը միացված չի ինտերնետին: Ծրագիրն ունի նաև նավիգացիա, որի միջոցով կարող եք տեսնել Ձեր գտնվելու վայրը և այն ճանապարհը, որով պետք է հասնեք վերջնական կետին:
Maps.me ծրագրի քարտեզները շատ ճշգրիտ ու մանրամասն են պատրաստված: Օրինակ Երևանի քարտեզը հաճելիորեն զարմացնում է իր ճշտությամբ:
Նախկինում Maps.me ծրագրի Pro տարբերակը վճարովի էր, իսկ այժմ այն դարձել է ամբողջովին անվճար: Մի խոսքով, եթե ցանկանում եք սմարթֆոնի կամ պլանշետի վրա ունենալ քարտեզ և առանց ինտերնետի օգտվել դրանից, ապա պարտադիր պետք է ունենաք Maps.me հավելվածը:
|
|
Просмотров: 458 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |