 |

 |
| Пятница, 19.12.2025, 15:59 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Апрель 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Апрель » 28 » Ցեմենտ
|
Ցեմենտը փոշենման շինանյութ է: Լատիներեն «ցեմենտում» նշանակում է խիճ, ջարդած քար: Ցեմենտ ստանում են սիլիցիումի օքսիդով (SiO2) հարուստ կավի և կրաքարի թրծումով (1400–1600օC)՝ մինչև խառնուրդի եռակալումը: Թրծման ընթացքում կրաքարի և կավի միջև ընթանում են բարդ քիմիական ռեակցիաներ: Դրանց արդյունքում առաջացած թրծազանգվածը՝ կլինկերը, սառեցնում և աղում են. ստացվում է ցեմենտի նուրբ փոշի: Բնության մեջ հանդիպում են ապարներ՝ մերգելներ, որոնք պարունակում են կրաքար ու կավ՝ բարձրորակ պորտլանդցեմենտ (անվանումն առաջացել է Մեծ Բրիտանիայի հարավում գտնվող թերակղզու անունից) ստանալու համար անհրաժեշտ հարաբերությամբ: Որպես հիմնական կապակցանյութ՝ ցեմենտը լայնորեն կիրառվում է բետոնի և երկաթբետոնի, շինարարական շաղախների արտադրության մեջ: Ցեմենտ արտադրվում է նաև Հայաստանում. ՀՀ Արարատի մարզում հայտնաբերված կրաքարի և կավի հանքավայրերի հիման վրա 1933 թ-ին շահագործման է հանձնվել Արարատի ցեմենտի գործարանը: 1957 թ-ին այն միավորվել է տեղի շիֆերի ու կրի գործարանների հետ, և ստեղծվել է Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը: Ճյուղն այսօր ընդգրկում է նաև Հրազդանի ցեմենտի գործարանը (շահագործվում է 1970 թ-ից):
|
|
Просмотров: 414 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |