Օրբելի եղբայրները` հնէաբան Ռուբեն Օրբելին, ֆիզիոլոգ Լևոն Օրբելին և պատմաբան Հովսեփ Օրբելին, ականավոր գիտնականներ են և անգնահատելի ծառայություն են մատուցել գիտությանը:
Նրանք ծնվել են ճանաչված իրավաբան Աբգար Օրբելու ընտանիքում, որը 1888 թ-ին հաստատվել էր Թիֆլիսում, որտեղ և երեխաները հաճախել են տեղի 3-րդ արական գիմնազիան:
Օրացույցն օրերը խմբավորելու եղանակ է. այն անհրաժեշտ է մարդկանց՝ գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում:
Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը: Եգիպտական քրմերը նկատել էին, որ ամառային արևադարձի ժամանակ, ամենակարճ գիշերվան հաջորդող լուսաբացից առաջ, երկնքում երևում է Սոտիս (Սիրիուս) պայծառ աստղը, և այդ օրն էլ սկսվում էր Նեղոսի վարարումը: Նրանք հաշվեցին և գտան, որ Սոտիսի մի երևալուց մինչև մյուսն անցնում է 365 օր: Այդ երկար ժամանակահատվածը նրանք բաժանեցին 12 մասի, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, իս
... Читать дальше »
Օտտավան Կանադայի հարավ-արևելքում է՝ Օտտավա գետի և Ռիդո ջրանցքի ափին, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 76 մ: Կլիման բարեխառն է, ցամաքային: Հունվարի միջին ջերմաստիճանը –11 օC է, հուլիսինը՝ 20,3 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 943 մմ:
Օտտավան սկզբնական շրջանում կոչվել է Բայթաուն: Քաղաքի կարգավիճակ և ներկայիս անվանումը (հնդկացի ալգոկինների լեզվով «օտտավա» նշանակում է հանդիպման վայր) ստացել է 1845 թ-ին: 1858–67 թթ-ին Օտտավան Անգլիայի Կանադա գաղութի
... Читать дальше »
Նայենք գլոբուսին: Երկրի մակերևույթի ավելի քան 2/3-ը կամ 71%-ն զբաղեցնում են ծովերն ու օվկիանոսները, որոնք միացած են իրար և համատեղ կազմում են Համաշխարհային օվկիանոսը (հունարեն «օվկիանոս» նշանակում է երկրագնդի շուրջը հոսող մեծ գետ):
Համաշխարհային օվկիանոսը բաժանվում է չորս օվկիանոսների: Այդ բաժանումը պայմանական է և կախված է ջրի հատակի ռելիեֆից, ջրի զանգվածի ինքնուրույն շրջանառությունից, ջրի հատկություններից և այլն: Ամենամեծը Խաղաղ կամ Մեծ օվկիանոսն է: Այն այդպես է անվանել Մագելանը` Խաղաղ օվկիանոսը կտրած-անցած առաջին եվրոպացին: Սակայն իր նավարկության ժամանակ Մագելանի բախտը պարզապես բերել է, որովհետև այստեղ շատ հաճախ են սարսափելի փոթորիկները: Խաղաղ օվկիանոսը վիթխարի չափեր ունի, զբաղեցնում է Համաշխարհային օվկիանոսի
... Читать дальше »
Օպերան արվեստի ժանր է՝ երաժշտաթատերական ստեղծագործություն՝ խոսքի, բեմական գործողությունների և երաժշտության համադրմամբ:
Օպերան (իտալերեն է. նշանակում է երկ)՝ որպես ինքնուրույն ժանր, ձևավորվել է XVI դարի վերջին – XVII դարի սկզբին՝ Իտալիայում: Պատմական զարգացման ընթացքում ձևավորվել են օպերային երաժշտության պատմահերո
... Читать дальше »
Օպենհեյմերը 1925 թ-ին ավարտել է Հարվարդի համալսարանը, 1925–26 թթ-ին գիտելիքները կատարելագործել Քեմբրիջի, 1927 թ-ին՝ Գյոթինգենի համալսարաններում: 1929–47 թթ-ին աշխատել է Կալիֆոռնիայի համալսարանում ու տեխնոլոգիական ինստիտուտում, 1936 թ-ից՝ պրոֆեսոր:
1939–45 թթ-ին Օպենհեյմերը ղեկավարել է ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները. 1943–45 թթ-ին գլխավորել է Լոս Ալամոսի գիտական լաբորատորիան: 1946–52 թթ-ին նա եղել է նաև ԱՄՆ-ի ատոմային էներգիայի հանձնաժողովի գլխավոր խորհրդատվական կոմիտեի նախագահը:1947–66 թթ-ին Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտ
... Читать дальше »
Օշինդրը (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշան) աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ է: Հայտնի է օշինդրի մոտ 300 տեսակ՝ տարածված Եվրոպայի, Ասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում: ՀՀ-ում աճում է 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնըֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն: Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի: Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում ցանքերը: Մշակության մեջ տարածված է թարխունը, օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած):
Օշանը (շոռան, աղաբույս, աղուտաբույս) թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա թուփ կամ կիսաթուփ է, հազվադեպ՝ ծառ: Հայտնի է օշանի 100 տեսակ՝ տարածված Եվրասիայի և Աֆրիկայի անապատներում ու կիսաանապատներում, Ամերիկայում և Ավստրալիայում:
ՀՀ-ում աճում է 11 տեսակ՝ ռուսական, Թամամշյանի, ծառանման, նատրոնային և այլն: Տարածված է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է ավազուտներում, աղուտ-ալկալի հողերում:
Բանաստեղծ, մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա Օմար Խայամը պարսկական միջնադարյան պոեզիայի նշանավոր ներկայացուցիչներից է:
Օմար Խայամը (Ղիյասադդին Աբու լ Ֆաթհ իբն Իբրահիմ) 8 տարեկանում գիտեր Ղուրանը, 12 տարեկանում Նիշապուրի մեդրեսեի (մահմեդական ուսումնական հաստատություն) աշակերտ էր: Փայլուն ավարտել
... Читать дальше »
Օմանը պետություն է Արաբական թերակղզու հարավ-արևելքում: Ափերը ողողվում են Արաբական ծովի և Օմանի ծոցի ջրերով: Մակերևույթը լեռնային է: Օմանի ծոցի ափի երկայնքով ձգվում են Օմանի լեռները (առավելագույն բարձրությունը՝ 3353 մ, Շամ լեռ), որոնցից հյուսիս Էլ Բատինա ծովափնյա դաշտավայրն է: Երկրի կենտրոնական մասը զբաղեցնում է Ռուբ էլ Խալի անապատի արևելյան ծայրամասը, հարավ-արևմուտքում՝ Դոֆուր սարավանդը:
Կլիման արևադարձային է, մեծ մասում՝ անապատային: Մշտական հոսք ունեցող գետեր չկան: Տարածված են արևադարձային անապատները, լեռներում՝ սավաննաներն ու մարգագետինները:
Օձերը պատկանում են ողնաշարավորների տիպի սողունների դասի թեփուկավորների կարգի ենթակարգին: Հայտնի է 26 ընտանիքի շուրջ 2978, ՀՀ-ում՝ 4 ընտանիքի (կույր օձեր, վիշապներ, իժեր, լորտուներ) 23 տեսակ:
Օձերը տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արևադարձային երկրներում: ՀՀ-ում հիմնական մասն ապրում է նախալեռնային կիսաանապատների, տափաստանների (արևմտյան վիշապիկ, դեղնափոր, բազմագույն սահնօձեր, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, գյուրզա և այլն), որոշ տեսակներ (պղնձօձ, Դարևսկու և տափաստանային իժեր)` անտառային և մեր
... Читать дальше »
Գեորգ Օհմը 1811 թ-ին ավարտել է Էռլանգենի համալսարանը և մաթեմատիկա ու ֆիզիկա է դասավանդել տարբեր գիմնազիաներում: 1833թ-ից նա եղել է Նյուրնբերգի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, 1839 թ-ից՝ ռեկտոր, 1849–52 թթ-ին՝ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր: 1842թ-ին Օհմն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:
Օհմն առաջինն է կատարել հոսանքի աղբյուրի էլեկտրաշարժ ուժի չափումները: Նա բացահայտել է մի օրենք (Օհմի օրենքը), որը կապ է հաստատում հոսանքի ուժի, լարման և դիմադրության միջև, տվել է նաև այդ օրենքի տեսական հիմնավորումը: Ներմուծել է էլեկտրաշարժ ուժ, լարման ան
... Читать дальше »
Օծանելիքը մաշկը, մազերն ու հագուստը բուրավետելու, ինչպես նաև բուժիչ, թարմացնող և հիգիենային նպատակներով օգտագործվող նյութեր են: Վաղ անցյալում, որպես օծանելիք, օգտագործել են բուսական եթերայուղեր, բալասաններ, խեժեր, բուսական ու կենդանական ծագման նյութերի թուրմեր:
Լինում են հեղուկ (բույրաջրեր` դուխի, և օդեկոլոն), պինդ և չոր օծանելիքներ: Բույրաջրերը բուրավետ նյութերի խառնուրդների սպիրտային կամ սպիրտաջրային լուծույթներ են: Օդեկոլոնը բույրաջրերից տարբերվում է բուրավետ նյութերի նվազ պարունակությամբ: Օծանելիք պատրաստելու համար օգտագործվում են ավելի քան 300 բնական և սինթե
... Читать дальше »
Օլիմպիական խաղերը հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբությունների և մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ` ի պատիվ Զևս աստծու
Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է մ. թ. ա. 776 թ., երբ խաղերն սկսեցին համարակալել և գրանցել հաղթողների անունները:
Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ: Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա:
Մեր օրերում օդապարիկները զվարճության և սպորտի բնագավառների մաս են: Հատուկ օդապարիկ-զոնդերը գիտնականներն օգտագործում են եղանակի, մթնոլորտի վերին շերտում ընթացող շարժընթացների մասին տեղեկություններ ստանալու, գիտափորձեր կատարելու համար: Օդագնացության գիտական հիմունքների սկզբնավորման և օդ բարձրանալու առաջին փորձերը կատարվել են XVIII դարում: Առաջին անգամ մարդիկ օդապարիկին ծանոթացան 1783 թ-ին, երբ ֆրանսիացի Ժոզեֆ և Էտիեն Մոնգոլֆիե եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, որը լցված էր տաք օդով՝ ծխով, օդ բարձրացան և բարեհաջող վայրէջք կատարեցին:
Օդանավակայանի հիմնական մասը հսկայական թռիչքադաշտն է, որտեղից մեկնարկում և որտեղ վայրէջք են կատարում ինքնաթիռները: Սովորաբար օդանավակայանները կառուցում են քաղաքներից բավականաչափ հեռու, որպեսզի ինքնաթիռների աղմուկը չխանգարի քաղաքի բնականոն կյանքը, և չզբաղեցվեն քաղաքների կենսականորեն անհրաժեշտ տարածքները: Միջազգային օդանավակայաններն աշխատում են օր ու գիշեր՝ սպասարկելով ինքնաթիռները և ժամանող ու մեկնող ուղևորներին: Աշխարհի խոշորագույն օդանավակայաններով յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում անցնում են ավելի քան կես միլիոն ուղևորներ: Օդանավակայանների մեծ մասում ստեղծված են իրենց ուղերթին սպասող ուղևորների սպասարկման, գնումների, բանկի ծառայություններից օգտվելու, սնվելու և այլ հնարավորություններ: Շատերը հանդերձված են վիթխարի փոխակրիչներով, որոնք ուղևորներին փոխադրում են մի շենքից մյուսը կամ անցագր
... Читать дальше »
Օդը Երկրի մթնոլորտը կազմող գազային խառնուրդն է: Օդի` գազային խառնուրդ լինելու հանգամանքն առաջինը պարզել է ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն 1774 թ-ին. փակ անոթում զետեղված մետաղի փոշին շիկացնելիս՝ նկատել է, որ մետաղի հետ միանում է օդի միայն մի մասը՝ մի բաղադրիչը: 1777 թ-ին նա պարզել է նաև, որ օդի այդ բաղադրիչը պիտանի է շնչառության համար, ուստի այն անվանել է «շնչառությանը պիտանի օդ»՝ թթվածին, մյուսը՝ ոչ պիտանին՝ ազոտ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է անկենդան:
XIX դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ գազեր, մեթանի, ծծմբային գազի, ա
... Читать дальше »
Օգտակար հանածոներ են երկրակեղևի օրգանական և անօրգանական ծագման բոլոր այն հանքային գոյացությունները, որոնք հնարավոր է օգտագործել հասարակության տնտեսական և այլ կարիքներ բավարարելու նպատակով:
Տարբեր նյութերի օգտագործումն սկսվել է դեռևս վաղ անցյալում, երբ մարդիկ հավաքել են գետներեսին գտնվող առանձին նյութեր, ինչպես, օրինակ, կայծքարը, և օգտագործել կտրող գործիքներ ու նիզակի ծայրակալներ պատրաստելու համար: Մարդիկ անհամեմատ ուշ են ճանաչել պղինձը՝ նախ` բնածին, ապա` հանքից հանած:
Քուվեյթը պետություն է Մերձավոր Արևելքում` Արաբական թերակղզու վրա: Նրան են պատկանում նաև Պարսից ծոցի մի քանի կղզիներ՝ Բուբիյան, Ֆայլական, Վարբան, Կուբբարը, Կարուն, Ումմ էլ Մարադիմը և այլն: Արևելքից ափերը ողողում են Պարսից ծոցի ջրերը:
Տարածքի հիմնական մասն անապատներ են, լանդշաֆտը հարթավայրային է, տեղ-տեղ՝ բլրավոր, ամենաբարձր կետը (290 մ) գտնվում է երկրի ծայր արևելքում: Ընդերքը հարուստ է նավթով (աշխարհում առաջին տեղերից է), գազով:
Քունը պարբերաբար առաջացող վիճակ է, որի ընթացքում ստեղծվում են օրգանիզմի (հատկապես՝ կենտրոնական նյարդային համակարգի) աշխատունակությունը վերականգնելու համար ամենանպաստավոր պայմանները: Ժամանակակից պատկերացումների համաձայն՝ քունը ոչ միայն հանգիստ է, այլև օրվա ընթացքում ստացած տեղեկությունների վերամշակման յուրօրինակ աշխատանք: Մարդու կյանքի 1/3-ն անցնում է քնած վիճակում:
Քնի ժամանակ շնչառական շարժումները և սրտի կծկումները դանդաղում են, նկատվում է մկանային լարվածության, զգացողության բոլոր տեսակների (տեսողություն, լսողություն, հոտառություն, համ և շոշափում) խիստ թուլացում
... Читать дальше »
Քրքումը (չիգտամ, զաֆրան) հիրիկազգիների ընտանիքի բազմամյա պալարակոճղեզավոր, անցողուն խոտաբույս է: Հայտնի է քրքումի 80 տեսակ՝ տարածված Եվրոպայում և Ասիայում: ՀՀ-ում հանդիպում է քրքումի 2 տեսակ՝ հրաշալի և Ադամի՝ տարածված գրեթե բոլոր մարզերի միջին գոտուց մինչև ալպյան մարգագետիններ: Աճում է անտառի բացատներում, կանաչապատ լանջերին, թփուտներում, գետահովիտներում, վարելահողերում և այլուր:
Տերևները բազմաթիվ են, արմատամերձ, նեղ գծաձև. զարգանում են հիմնականում ծաղկման շրջանում կամ ծաղկումից հետո: Ծաղիկները մեկական են (հազվադեպ՝ 2–3-ական), հիմքում՝ ձուլված, թաղանթային, երկսեռ,
... Читать дальше »
Քրիզանթեմը (ոսկեծաղիկ) աստղածաղկազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է քրիզանթեմի 150 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում:
Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ 0,5–1,5 մ: Տերևներն ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված: Ծաղիկները լեզվակավոր, բազմաթերթ, բազմերանգ են՝ խմբված զամբյուղներում: Բազմացվում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխանիկական կիսումով, ընտրասերումնաբանական նպատակով՝ նաև սերմերով: Ծաղկում է աշնանը:
Քսերոֆիտները (չորաբույսեր) չոր պայմաններում ապրելուն հարմարված բույսեր են, որոնք կարող են դիմանալ գերտաքացմանը և ջրազրկմանը: Դրանք հիմնականում տափաստանային, անապատային և կիսաանապատային բույսեր են: Քսերոֆիտները բաժանվում են մի շարք էկոլոգիական խմբերի:
Սուկուլենտներն ունեն ջուրն ամբարող հյուսվածքներ, արմատային համակարգը մակերեսային է, հորիզոնական, տերևային մակերեսը վերածվում է փշերի կամ թեփուկների: Ջերմադիմացկուն են: ՀՀ-ում տարածված են մատիտեղանման գեղածնկիկը, օրոճը, օշանը և այլն, ջերմատներում՝ հալվեն, ագավան:
Քիմիական տարրը միջուկի միևնույն լիցքն ունեցող ատոմների որոշակի տեսակ է: Այն կարող է գոյություն ունենալ ազատ վիճակում՝ պարզ նյութի ձևով, կամ մտնել բարդ նյութի բաղադրության մեջ:
Միևնույն տարրը կարող է գոյություն ունենալ մոլեկուլի բաղադրությամբ, բյուրեղական կառուցվածքով ու հատկություններով տարբերվող մի քանի պարզ նյութերի ձևով, որոնք կոչվում են ալոտրոպ ձևափոխություններ: Քիմիական տարրերը քիմիական ռեակցիաների ընթացքում չեն փոխարկվում այլ տարրերի, քանի որ անփոփոխ են մնում ատոմների միջուկները:
Քիմիան գիտություն է քիմիական տարրերի, նրանց առաջացրած պարզ և բարդ նյութերի բաղադրության, կառուցվածքի ու հատկությունների, նյութերի քիմիական փոխազդեցությունների և նոր նյութերի առաջացմամբ ուղեկցվող փոխարկումների՝ քիմիական երևույթների օրինաչափությունների մասին:
Քիմիական երևույթների գիտակցված օգտագործման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են Հայաստանի, Միջագետքի, Եգիպտոսի և Չինաստանի տարածքներին: Հայաստանի տարածքում մետաղներ ու համաձուլվածքներ ստացվել և Միջագետք, Ասորեստան ու այլուր արտահանվել են դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում: Ենթադրվում է, որ հանքային երկաթն առ
... Читать дальше »
Քիթը մարդու և ողնաշարավոր կենդանիների շնչառական ուղիների սկզբնական հատվածն է: Տարբերում են արտաքին քիթ և քթի խոռոչ, որոնք կազմում են մի ամբողջություն և ծառայում որպես շնչառական օրգան: Արտաքին քիթը հատուկ է միայն մարդուն: Այն կազմված է մկաններով ու մաշկով ծածկված ոսկրաաճառային կմախքից: Աճառային մասն ապահովում է քթի շարժունությունը: Արտաքին քիթը բաղկացած է 3 մասից՝ քթի արմատ, մեջք և ծայր: Քթի ստորին կողմնային մասերը կոչվում են քթի թևեր: Քթի խոռոչում են գտնվում հոտառական նյարդերի վերջույթները, ուստի քիթը հոտառության օրգան է: Քթի խոռոչը միջնապատով բաժանվում է 2 կեսի և արտաքին միջավայրի հետ հաղորդակցվում է քթանցքերով, իսկ քիթըմպանի հետ՝ հետին բացվածքների (խոաններ) միջոցով. օդն անցնում է ըմպան, ապա՝ կոկորդ: Քթի խոռոչի ստորին պատը (կամ հատակը) կազմում են կարծր քիմքի ոսկրերը, իսկ վերինը (կամ
... Читать дальше »
Քենիան պետություն է Արևելյան Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Հարավ-արևելքում ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով:
Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթը, որը դեպի արևելք աստիճանաբար իջնում է և վերածվում առափնյա դաշտավայրի: Սարահարթի կենտրոնական մասը խիստ կտրտված է: Կան բարձր լեռներով (Աբերդեր, Մաու, Էլգեյո) և հրաբուխներով (Քենիա՝ 5199 մ, երկրի ամենաբարձր կետը) շրջապատված իջվածքներ:
Քեմոնը (չաման) նեխուրազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է ավելի քան 30 տեսակ՝ տարածված Ասիայում ու Եվրոպայում, իսկ ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ սովորական, կովկասյան և Կոմարովի: Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ալպյան մարգագետիններում:
Ցողունը հարթ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 5–80սմ: Տերևները հերթադիր են, երկարավուն, կրկնակի, եռակի փետրաբաժան: Ներքևի տերևները կոթունավոր են, վերևինները՝ նստադիր: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտ
... Читать дальше »
Քարտեզը Երկրագնդի, առանձին մայրցամաքների կամ երկրների ընդհանրացված պատկերն է հարթության վրա:
Շրջապատը նկարագրելու, առավել ևս հարթության վրա պատկերելու անհրաժեշտությունը մարդիկ զգացել են թերևս ավելի վաղ, քան մտքերը, իրադարձությունները գրավոր արտահայտելու անհրաժեշտությունը: Շրջապատը, նաև հեռավոր վայրերը ճանաչելը նույնիսկ նախնադարյան մարդու համար եղել է կենսական պահանջ: Տեսադաշտը պատկերելն ավելի հրատապ դարձավ պետությունների ձևավորման ժամանակաշրջանում: Յուրաքանչյուր տիրակալ պետք է թղթի վրա տեսներ իր տիրակալության տարածքը: Բացի այդ, մարդիկ ուղիներ էին որոնում անհայտ տ
... Читать дальше »
Քարաքոսերը բազմամյա ստորակարգ բույսեր են: Հայտնի է մոտ 26 հզ. տեսակ: Քարաքոսերի բազմազան տեսակներով առավել հարուստ են արևադարձային և մերձարևադարձային շրջանները: Քարաքոսի մարմինը (թալոմ) կազմված է ջրիմուռից (ֆիկոբիոնտ) և սնկից (միկոբիոնտ), որոնց փոխհարաբերությունը դիտվում է որպես փոխադարձ մակաբուծություն՝ սնկի կողմից ավելի խիստ արտահայտված:
Քարաքոսերի տեսակները տարածված են խիստ որոշակի պայմաններում և կոնկրետ հիմնանյութերի վրա, ըստ որի՝ տարբերում են էպիլիտ (բնակվում են քարաժայռերի վրա), էպիֆիտ (ծառերի կեղևի վրա), էպիքսիլ (փտած բնափայտի վրա), էպիֆիլ (ասեղնատերևների
... Читать дальше »
Քարայրը (քարանձավ, անձավ, այր) երկրակեղևի վերին շերտերի դատարկ տարածություն է (խոռոչ), որը Երկրի մակերևույթ է դուրս գալիս մեկ կամ մի քանի ելքերով: Առաջանում է ջրի ներգործությամբ հեշտ լուծվող ապարների (կրաքար, դոլոմիտ, բազալտ, գիպս և այլն) լվացատարման և այլ շարժընթացների հետևանքով:
Աշխարհի ամենատպավորիչ քարայրերը գտնվում են այնտեղ, որտեղ շատ է կրաքարը, օրինակ՝ Կարլսբադ-Կավերզնը Նյու Մեքսիկո նահանգում (ԱՄՆ): Կրաքարի հիմնական մաս կազմող կալցիումի կարբոնատը հեշտությամբ լվացվում-տարվում է անձրևաջրով: Ջուրը, ներծծվելով կրաքարի ճաքերի ու ճեղքերի միջով, աստիճանաբար լայնա
... Читать дальше »
Քաջվարդը (պիոն) քաջվարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է, հազվադեպ՝ թուփ: Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված հիմնականում Եվրասիայի բարեխառն և լեռնային շրջաններում, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ նեղատերև քաջվարդը: Աճում է ցածրաճ արաքսյան կաղնու լուսավոր անտառեզրերին և թփուտների մացառուտներում:
Ցողունը պարզ է, բարձրությունը՝ մինչև 60 (90) սմ: Տերևները կրկնակի փետրաձև են, տերևիկները՝ խիստ կտրտված, գծաձև: Ծաղիկները մեկական են, մուգ կարմիր: Պտուղը բազմատերևապտուղ է: Գեղազարդիչ է և ներկատու:
Գրող, փիլիսոփա Ալբեր Քամյուն էկզիստենցիալիզմի և աբսուրդի դրամայի խոշորագույն ներկայացուցիչներից է ֆրանսիական գրականության մեջ: Նրա փիլիսոփայության հիմնական խնդիրն իրականության դեմ
Քամին օդի շարժումն է Երկրի մակերևույթին գրեթե զուգահեռ: Սովորաբար նկատի է առնվում այդ շարժման հորիզոնական, երբեմն նաև ուղղահայաց բաղադրիչը:
Մթնոլորտի տարբեր մասերում, ջերմաստիճանի տարբերությամբ պայմանավորված, մթնոլորտային ճնշումը սովորաբար բաշխված է անհավասարաչափ: Ճնշման այդ տատանումներն են առաջացնում օդի հոսք՝ բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր:
Քաղցը սննդի նկատմամբ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջն է և բնորոշ է բոլոր կենդանիներին ու մարդուն: Փորձառական եղանակով հաստատվել է քաղցի և հագեցածության կենտրոնների առկայությունը կենտրոնական նյարդային համակարգում: Էլեկտրական հոսանքով քաղցի կենտրոնի գրգռումը, օրինակ, կուշտ կենդանիներին ստիպում է կեր որոնել և ուտել, իսկ հագեցածության կենտրոնի գրգռման դեպքում քաղցած կենդանիները դադարում են կեր ընդունել:
Քաղցի զգացումը կարող է դրսևորվել այրոցի, ճնշման, նույնիսկ սրտագդալի շրջանում ցավի (քաղցի ցավ) զգացումով, երբեմն` սրտխառնոցով, գլխապտույտով, գլխացավերով: Քաղցած ժամանակ
... Читать дальше »
Քաթարը փոքրիկ պետություն է Արևմտյան Ասիայում` Պարսից ծոցի ափին: Մակերևույթը հարթավայրային է, ափերը մասնատված են և եզրավորված բուստային խութերով:
Կլիման անապատային է, մշտական գետեր չկան: Մեծ տարածքներ են զբաղեցնում անապատները, որտեղ տեղ-տեղ հանդիպում են օազիսներ: Երկրում կա խմելու ջրի մեծ պակաս. օգտագործում են աղազերծված ծովի ջուրը:
Փողաշուշանը (կալա, ռիխարդիա) նվիկազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր խոտաբույս է: Տարածված է Եվրասիայի, Հյուսիսային Ամերիկայի և Աֆրիկայի բարեխառն ու մերձարևադարձային շրջաններում: Որոշ տեսակներ ճահճային բույսեր են: ՀՀ-ում ջերմատնային պայմաններում մշակվում է ճահճային փողաշուշանը:
Տերևներն արմատամերձ են, երկարակոթուն, սրտաձև, փայլուն կանաչ: Ծաղկաբույլը կողր է՝ կազմված բազմաթիվ մանր, սպիտակ, դեղին, երբեմն՝ բաց դեղնավունից կարմրավուն ծաղիկներից: Ծաղկի ծածկող տերևիկը կամ թիկնոցը ձագարաձև է՝ ծայրին փոքրիկ ելուստով: Պտուղը հյութալի, կարմիր հատապտուղ է: Սողացող կոճղարմատ
... Читать дальше »
Փոկերը մաշկոտանիների կարգի ծովային կաթնասուններ են: Հայտնի է փոկերի 13 ցեղի 34 տեսակ՝ ծովային նապաստակներ, փուփուլավոր, գրենլանդական, սովորական, ճգնավոր փոկեր, ծովափղեր, ծովառյուծներ և այլն: Փոկերը տարածված են գրեթե բոլոր օվկիանոսներում (բացառությամբ Հնդկականի), առափնյա և բաց ջրամբարներում (առավելապես՝ բևեռային), նաև որոշ ներքին ջրամբարներում, այդ թվում՝ քաղցրահամ (օրինակ՝ Բայկալ, Լադոգա լճերում) և այլն:
Այս ընտանիքի ներկայացուցիչների մարմնի երկարությունը 1,2 մ-ից (օղակավոր փոկ) մինչև 6,5 մ է (ծովափիղ), կենդանի զանգվածը՝ 90 կգ-ից մինչև 3,5 (երբեմն՝ 5) տ: Գլուխը դ
... Читать дальше »
Փշատենին փշատազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառ կամ թուփ է: Հայտնի է 50 տեսակ՝ տարածված Ասիայում, Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ արևելյան և նեղատերև: Տարածված է Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև միջին լեռնայինը՝ գետերի և առուների ափերին, խոնավ վայրերում, տարբեր տիպի հողերում և այլուր:
Ծառի բարձրությունը 5–10 մ է: Բունը, բազմամյա ճյուղերը մուգ շագանակագույն են, միամյա ճյուղերը՝ կարմրաշագանակագույն, աճող շիվերը և բողբոջները՝ մոխրագույն,
... Читать дальше »
Փշամորթները ծովային անողնաշարավոր կենդանիներ են և կիսաքորդավորների ու քորդավորների հետ մտնում են երկրորդաբերանայինների ենթաբաժնի մեջ:
Փշամորթների տիպն ունի 2 ենթատիպ՝ պելմատոզոա, որն ընդգրկում է 4 բրածո և 1 ժամանակակից դաս՝ ծովաշուշաններ, և էլեուտերոզոա, որն ընդգրկում է 1 բրածո և 4 ժամանակակից դասեր՝ ծովաստղեր, օձապոչեր (օֆիուրներ), ծովոզնիներ, ծովագլաններ (հոլոթուրիաներ): Հայտնի է ժամանակակից փշամորթների շուրջ 6000 տեսակ՝ տարածված հիմնականում տաք, աղի ծովերում: Առավել տարածված փշամորթներից են ծովաշուշանները, ծովոզնիները, ծովաստղերը, ծովագլանները:
Փղերը կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիներ են: Երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենախոշոր ցամաքային կենդանիներն են:
Կան 2 սեռի փղեր՝ աֆրիկական և ասիական (հնդկական): Աֆրիկական փղի սեռն ընդգրկում է 2 տեսակ. սավաննային (զանգվածը՝ մինչև 7,5 տ) և անտառային (ավելի փոքր են): Աֆրիկական փիղն ազատության մեջ ապրում է միայն Աֆրիկայում՝ Սահարայի հարավային շրջաններում: Հնդկականն ապրում է Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Աֆրիկակ
... Читать дальше »
Նիկո Փիրոսմանին պրիմիտիվիզմի նշանավոր ներկայացուցիչներից է
վրացական գեղանկարչության մեջ:
Նիկո Փիրոսմանին (իսկական անուն-ազգանունը՝ Նիկոլոզ Փիրոսմանիշվիլի) ծնողների մահից հետո մոտ 15 տարի (ընդհատումներով) ապրել է Շուլավերում՝ բաքվեցի հայ գործարանատիրոջ այրու՝ Եփրոսինե Քալանթարովայի տանը: 1870-ական թվականներին Քալանթարովների հետ տեղափոխվել է Թիֆլիս: Գրել և կարդալ (նաև հայերեն) սովորել է ինքնուրույն, իսկ գեղանկարչությու
... Читать дальше »
Փիփերթը (մոլոշ, բալբա, բաղջուկ) փիփերթազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է մոտ 125 (այլ տվյալներով՝ 40) տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն, հազվադեպ՝ մերձարևադարձային շրջաններում, ԱՊՀ երկրներում և այլուր:
ՀՀ-ում հանդիպում է 4(5) տեսակ՝ անտառային, արհամարհված, ցածր և այլն: Տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Աճում է այգիներում, բանջարանոցներում, ճանապարհների և բնակավայրերի մոտ, ցանքերում՝ որպես մոլախոտ:
Փետրախոտը (սարի սմբուլ) դաշտավլուկազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ միամյա չորասեր խոտաբույս է: Հայտնի է 300 տեսակ՝ տարածված 2 կիսագնդերի բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային շրջաններում:
ՀՀ-ում հանդիպում է 13 տեսակ՝ Շովիցի, մազանման, անդրկովկասյան, գեղեցկագույն և այլն: Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ցածրադիր ու միջին լեռնային գոտիներում (1500–2200 մ բարձրություններում):
Կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից է: Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը
Փափկամարմինները կազմում են անողնաշարավորների առանձին տիպ: Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո: Հայտնի են քեմբրի ժամանակաշրջանից: Գոյություն ունեն մոտ 130 հզ. ժամանակակից տեսակներ, ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ: Փափկամարմինները բաժանվում են 7 դասի՝ զրահավորներ կամ խիտոններ, ակոսափորայիններ, մոնոպլակոֆորներ, թիոտանիներ, երկփեղկանիներ, փորոտանիներ, գլխոտանիներ:
Զրահավորներն ունեն իրար վրա դարսված 8 թիթեղից բաղկացած խեցի, իսկ գլուխն առանց շոշափուկների է և ծածկված է առջևի թիթեղով: Շատ սակավաշարժ և ծույլ էակներ են, ոտքերով կառչում են քարերի
... Читать дальше »
ՀԽՍՀ, ՎԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վահրամ Փափազյանը XX դարի խոշորագույն ողբերգակ դերասաններից է:
Վահրամ Փափազյանը 1896–1907 թթ-ին նախ սովորել է ծննդավայրի թաղային դպրոցում, ապա՝ Նարեկյան վարժարանում և Մխիթարյան նախակրթարանում: 1903 թ-ին ավարտել է Կոստանդնուպոլսի Էսայա
... Читать дальше »
Հայտնի է փայտփորների 209 տեսակ: ՀՀ անտառներում բնակվում է 7 տեսակ՝ կանաչ, խայտաբղետ, սև, միջին, սիրիական, սպիտակամեջք փայտփորները և վիզգցուկը (վերջին 4-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի):
Ծառերի փչակներում ապրող անտառային թռչուններ են: Մարմնի երկարությունը 8–50 սմ է: Պոչի կոշտ փետուրները հենարան են ծառայում ծառի ուղղահայաց ճյուղերով մագըլցելիս: Հզոր, սրածայր կտուցը և վզի մկանները հնարավորություն են տալիս փորել ծառերի կեղևն ու բնափայտը՝ սնունդ փնտրելիս կամ բույն կառուցելիս: Երկար, որդանման լեզուն փայտփորն օգտագործում է կեղևի տակ կամ բնափայտում մ
... Читать дальше »
Փայտոջիլները կիսակարծրաթևների կարգի արյունածուծ միջատներ են: Մարմինը տափակ է, երկարությունը՝ 4,9–6,4 մմ, էգերինը՝ 4,8–8,4 մմ: Հասուն փայտոջիլների գունավորումը դարչնակարմիր է, թրթուրներինը՝ դժգույն դեղին: Բերանային ապարատը ծծող-ծակող տիպի է: Սուր, տհաճ հոտով արտազատուկ արտադրող գեղձերը բացվում են 3-րդ զույգ ոտքերի հետևում:
Հայտնի են 2–2,5 հզ. մակաբույծ, գիշատիչ և բուսակեր տեսակներ:
Ուրուգվայը պետություն է Հարավային Ամերիկայում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին:
Ուրուգվայի տարածքն զբաղեցնում է Բրազիլական սարահարթի հարավարևելյան ցածրադիր մասը: Մակերևույթը հարթավայրային է. Ատլանտյան օվկիանոսի ափի երկայնքով տարածվում է ճահճապատ դաշտավայրը: Հարավում մեկուսացած Պան դե Ասուկար լեռն է (501 մ, երկրի ամենաբարձր կետը): Ընդերքում կան երկաթմանգանային, ոսկու, արծաթի, կապարի, պղնձի, գրանիտի, մարմարի պաշարներ:
Ուրցը շրթնածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ է: Հայտնի է ուրցի մոտ 150 տեսակ՝ տարածված Եվրասիայի և Հյուսիսային Աֆրիկայի բարեխառն գոտիներում, իսկ ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ նոսրածաղիկ, անդրկովկասյան, բլրակային, Կոչիի, Ֆեդչենկոյի: Տարածված է գրեթե բոլոր մարզերում՝ չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլուր:
Ցողունը գետնամերձ է, խիստ ճյուղավորվող, բարձրությունը՝ 10–30 սմ, հիմքում՝ փայտացած: Տերևները հակադիր են, ամբողջական, կոթ
... Читать дальше »
Ուրանը սպիտակ, արծաթափայլ, կռելի մետաղ է: Նրա բնական միացություններն օգտագործվել են դեռևս վաղ անցյալում: Հին Հռոմի պեղումներում գտնվել են ուրանի աղերով գունավորված ապակիներ:
Այս քիմիական տարրը մեծ նշանակություն ունի. XX դարի բոլոր խոշոր հայտնագործությունների «մասնակիցն» է, դարձել է միջուկային ֆիզիկայի և ատոմային էներգետիկայի հիմքը, հսկայական քանակությամբ էներգիա անջատելու հատկության շնորհիվ ձեռք է բերել ռազմավարական նշանակություն, ինչը մեծ ազդեցություն ունի նաև միջազգային քաղաքականության վրա:
Ուռուցքները (նորագոյացություններ, բլաստոմաներ) ախտաբանական հյուսվածքների տարաճումներ են, որոնց աճը շարունակվում է նույնիսկ ուռուցքային գործոնի ազդեցության ընդհատումից հետո:
Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ:
Բարորակ ուռուցքներին բնորոշ է տարածուն (էքսպանսիվ) աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն հետաճում են հարևան հյուսվածքները: Բարորակ ուռուցքներն ունենո
... Читать дальше »
Ուռենին ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ է: Հայտնի է ուռենու 300 տեսակ՝ տարածված Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտիներում, ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ այծուռենի, եռառէջ, դեղնաճյուղ, կողովի, սպիտակ և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է գետերի և առուների ափերին, ջրավազանների շրջակայքում, խոնավ վայրերում:
Բարձրությունը 10–15 մ է: Տերևներն էլիպսաձև են, նշտարաձև, ամբողջական, կարճակոթուն: Ծաղկաբույլը կատվիկ է, ծաղիկները՝ երկտուն, միասեռ: Պտուղը տուփիկ է, սերմերն ունեն սպիտակ ծաղիկներով փուփուլներ:
Ուղտերն ուղտանմանների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուններ են: Նրանք անապատի ամենամեծ կենդանիներն են և գերազանց հարմարվել են ապրելավայրի խստաշունչ պայմաններին: Նրանց անվանում են անապատի նավ: Եվ իսկապես, երկար ժամանակ ընտանի ուղտերն անապատների միակ փոխադրամիջոցն են եղել: Հարյուրավոր տարիներ առաջ նրանք ընտելացվել են և օգտագործվել բեռները հեռու տարածություններ տեղափոխելու համար:
Ուղտի ներբաններին կան հաստ կոշտուկներ, որոնց շնորհիվ արևից շիկացած ավազը ուղտին չի վնասում: Հենվելով լայն, փափուկ թաթերին՝ նա բավականին հեշտությամբ առաջ է շարժվում ավազի վրայով: Խիտ ու ե
... Читать дальше »
Ուղղաթիռները թռչող սարքեր են, որոնք կարող են տեղից ուղղահայաց վեր բարձրանալ և վայրէջք կատարել ցանկացած հարթ հրապարակում, նույնիսկ տանիքի վրա: Ուղղաթիռներով բեռներ և ուղևորներ են փոխադրում փոքր հեռավորություններ և դժվարամատչելի վայրեր, օրինակ՝ ծովում գտնվող նավթային հենահարթակ կամ քաղաքի շրջագծում գտնվող մի օդանավակայանից մյուսը: Ուղղաթիռներն արագորեն տեղից տեղ են փոխադրում օդային դեսանտը և կարող են վայրէջք կատարել նավերի վրա: Օդում կախված մնալու իրենց ունակության շնորհիվ շատ հարմար են լեռներում կամ ծովում փրկարարական աշխատանքներ կատարելու համար:
Ուկրաինան պետություն է Արևելյան Եվրոպայում: Հարավում երկրի ափերը ողողվում են Սև և Ազովի ծովերի ջրերով:
Ուկրաինայի տարածքն աչքի է ընկնում բնական պայմանների բազմազանությամբ: Երկրի մակերևույթն առավելապես (95 %) հարթավայրային է: Հյուսիսում տարածվում է ճահճապատ և անտառապատ Պոլեսիեն, միջին մասում՝ Մերձդնեպրյան, հարավում` Մերձսևծովյան դաշտավայրերը: Կարպատյան լեռները (ամենաբարձրը` Գովեռլա լեռ, 2061 մ) ձգվում են արևմուտքում, իսկ ծայր հարավում Ղրիմի ոչ բարձր ու գեղատեսիլ լեռներն են:
Ուժը նյութական մարմինների մեխանիկական փոխազդեցության չափն արտահայտող վեկտորական մեծություն է: Փոխազդեցությունը կարող է տեղի ունենալ կամ անմիջական հպման (միմյանց սեղմված մարմինների ճնշում, շփում), կամ փոխազդող մարմինների ստեղծած դաշտերի (ձգողության դաշտ, էլեկտրամագնիսական դաշտ) միջոցով:
Մենք ուժ ենք գործադրում, երբ որևէ առարկա քարշ ենք տալիս կամ հրում: Ուժի ազդեցությամբ անշարժ առարկան սկսում է շարժվել, իսկ շարժվող առարկան շարժվում է ավելի արագ կամ ավելի դանդաղ կամ փոխում է շարժման ուղղությունը: Նույն առարկայի վրա կիրառված 2 և ավելի ուժերը կարող են այն ձգել,
... Читать дальше »
Ուզբեկստանը պետություն է Միջին Ասիայի կենտրոնական և հյուսիսային մասերում:
Երկրի տարածքի հիմնական մասը գտնվում է Սիրդարյա և Ամուդարյա խոշոր գետերի միջև՝ Թուրանի դաշտավայրի սահմաններում: Ծայր արևելքում Տյան Շանի և Հիսարա-Ալայան լեռներն են (ամենաբարձր լեռնագագաթը՝ Ադելունգա-Տոգի, 4643 մ): Հյուսիսում և կենտրոնական մասում Կզըլկում ավազային անապատն է՝ առանձին լեռնազանգվածներով:
Ուգանդան պետություն է Արևելյան Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է:
Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթի հյուսիսարևմտյան մասը: Գերակշռում են 1100–1500 մ բարձրության բլրավոր հարթավայրերը: Կան բարձր լեռնազանգվածներ (Ռուվենզոր, 5109մ), հրաբուխներ, հարավ-արևմուտքում Վիրունգա հանգած հրաբուխների խումբն է (Մուխավուրա հրաբուխ, 4127 մ), հարավ-արևելքում՝ Էլգոն հրաբուխը (4322 մ) և այլն:
Ջեյմս Ուատտը 1756 թ-ից, որպես մեխանիկոս, աշխատել է Գլազգոյի համալսարանում, 1765 թ-ից զբաղվել շոգեմեքենայի կատարելագործմամբ, 1775 թ-ից դարձել է շոգեմեքենաների արտադրության և վաճառքի ընկերության հիմնադիր անդամ: Ուատտը եղել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:
Ուատտը ուսումնասիրել է ջրային գոլորշու (շոգու) հատկությունները, մասնավորապես` հագեցած գոլորշու ջերմաստիճանի կախումը ճնշումից: Ուսումնասիրելով անգլիացի գյուտարար Թ. Նյուքոմենի ստեղծած շոգեքարշը` Ուատտը կատարել է մի շարք հայտնագործություններ. նա ստեղծել է շոգեմեքենայի կենտրոնախույս կարգավորիչ, մղլակ, գլանի շ
... Читать дальше »
Ցորնուկը (ցորենի խոտ, փըստփստուկ) դաշտավլուկազգիների ընտանիքի միամյա, հազվադեպ երկամյա և բազմամյա խոտաբույս է: Հայտնի է ցորնուկի շուրջ 100, ՀՀ-ում՝ 14 տեսակ՝ Դանթոնի, խայտաբղետ, ճապոնական, հուրանավոր, Բիբերշտեյնի և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է խճոտ, քարքարոտ, չոր վայրերում, խոտածածկ թեքություններում, պարապուտներում, գետափերին, այգիներում, բնակավայրերում:
Ցողունի բարձրությունը 10–80 (երբեմն՝ 100) սմ է: Տերևները գծաձև են, թավոտ կամ մերկ: Ծաղկաբույլը ցրված կամ հոծ հուրան է՝ 10–20 հասկիկներով: Ծաղկում է ապրիլից մինչև օգոստոս: Պտուղը սերմիկ է:
... Читать дальше »
Ցիտրուսային մշակաբույսերը (ցիտրուսներ) սատապազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի արևադարձային և մերձարևադարձային բույսեր են: Ցեղն ընդգրկում է մոտ 20 տեսակ: Մշակում են վիտամիններով (հատկապես՝ C) հարուստ պտուղների համար: Վայրի տեսակներ չեն հանդիպում:
Ցիտրուսները մշտադալար ծառեր են՝ մուգ կանաչ կաշեկերպ տերևներով ու սպիտակ ծաղիկներով: Բույսի բոլոր օրգանները պարունակում են եթերայուղեր: Առավել տարածված են նարինջը, մանդարինը, կիտրոնը և թուրինջը (գրեյպֆրուտ):
Ցիները (ուրուրներ) բազեանմանների կարգի ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են: Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում: Բնակվում են անտառներում, լեռնատափաստաններում, կիսաանապատներում, գետահովիտներում: Բնադրում են ծառերի վրա, զառիթափերին: Դնում են 2–3 (երբեմն՝ 5) ձու: Որսին (կրծողներ, մողեսներ, գորտեր, լեշեր և այլն) հետևում են օդում սավառնելիս, երբեմն հարձակվում են թռչունների վրա:
Ցիոլկովսկին մանկական տարիքում գրեթե ամբողջովին կորցրել է լսողությունը և 14 տարեկանից զբաղվել է ինքնակրթությամբ: 1879 թ-ին էքստեռն քննություններ է հանձնել ուսուցչի կոչման համար և ողջ կյանքում դասավանդել ֆիզիկա ու մաթեմատիկա (1892 թ-ից՝ Կալուգայում):
Ցիոլկովսկու հիմնական աշխատանքները կապված են 4 մեծ հիմնախնդիրների՝ ամբողջամետաղե դիրիժաբլի, շրջահոսելի սավառնակի, օդաբարձիկով գնացքի, միջմոլորակային ճանապարհորդությունների համար նախատեսված հրթիռի ստեղծման հետ: Ցիոլկովսկին հետևողականորեն զբաղվել է ռեակտիվ սարքերի շարժման տեսությամբ և առաջարկել է հեռավոր գործողության ու մ
... Читать дальше »
Ցեցերը ցածրակարգ թիթեռների ընտանիքի ընդհանուր անվանումն է: Հայտնի է ավելի քան 15 հզ. տեսակ:
Առավել տարածված է իսկական ցեցերի ընտանիքը՝ մոտ 50 հզ., ՀՀ-ում՝ 30 տեսակներով:
Սրանք փոքր կամ միջին չափի (4–25 մմ) թիթեռներ են՝ նուրբ ծոպավոր թևերով: Թևերի բացվածքը 6–60 մմ է: Գլուխը ծածկված է երկար մազիկներով: Առջևի թևերը երկար ու նեղ են, հետիննե
... Читать дальше »
Ցեմենտը փոշենման շինանյութ է: Լատիներեն «ցեմենտում» նշանակում է խիճ, ջարդած քար:
Ցեմենտ ստանում են սիլիցիումի օքսիդով (SiO2) հարուստ կավի և կրաքարի թրծումով (1400–1600օC)՝ մինչև խառնուրդի եռակալումը: Թրծման ընթացքում կրաքարի և կավի միջև ընթանում են բարդ քիմիական ռեակցիաներ: Դրանց արդյունքում առաջացած թրծազանգվածը՝ կլինկերը, սառեցնում և աղում են. ստացվում է ցեմենտի նուրբ փոշի:
Շվեդ ֆիզիկոս և աստղագետ Ցելսիուսն աշխարհում լայն տարածում գտած Ցելսիուսի ջերմաստիճանային ցուցնակի հեղինակն է:
Անդերս Ցելսիուսն ավարտել է Ուփսալայի համալսարանը, 1730 թ-ից դարձել այդ համալսարանի պրոֆեսոր, միաժամանակ 1740 թ-ից եղել է Ուփսալայի աստղադիտարանի տնօրեն:
Ցավը մարդու և կենդանիների օրգանիզմի վրա հիմնականում շատ ուժեղ կամ քայքայիչ ներգործությունից առաջացած տհաճ, երբեմն անտանելի զգացողություն է, օրգանիզմի` վնասված լինելու կամ նրա որոշ գործառույթների խանգարվելու արտահայտություն: Ուստի ցավն օրգանիզմի արձակած տագնապի ազդանշան է: Շատ պայծառ լույսից ցավում են աչքերը, շատ բարձր ձայնից` ականջները, շատ սուր հոտից կսկծում է քիթը:
Սակայն թույլ ցավը նախազգուշական բարի ծառայություն է մատուցում: Խիստ տաք իրի դիպչելիս դուք ցավ եք զգում և հետ եք քաշում ձեռքը: Եթե ցավն առհասարակ չլիներ, դուք ժամանակին չէիք զգա սպառնացող փորձան
... Читать дальше »
Ցանցաթևավորները կազմում են միջատների առանձին կարգ:
Միջին չափի կամ մեծ միջատներ են: Հասուններն ունեն կրծող բերանային ապարատ, 2 զույգ թաղանթակերպ թևեր՝ ցանցաձև ջղավորված (այստեղից՝ անվանումը): Թրթուրներին բնորոշ են 3 զույգ կրծքային ոտքերը և երկար ու սուր մանգաղաձև ծամիչները (վերին ծնոտներ): Գրեթե բոլորը զարգանում են ցամաքում՝ լրիվ կերպարանափոխությամբ: Գիշատիչ են. ոչնչացնում են բուսակեր միջատներին ու տզերին:
Ցախակեռասը այծատերևազգիների ընտանիքի փաթաթվող կամ կանգուն ցողուններով թուփ է: Հայտնի է մոտ 200 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդում, Անդերում:
ՀՀ-ում հանդիպում է 5(6) տեսակ՝ բուրավետ, վրացական, կովկասյան և այլն: Աճում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի կաղնու-բոխու անտառներում, նոսրանտառներում, անտառի բացատներում, խոնավ վայրերում, գետերի և առուների երկայնքով, իսկ վրացական ցախակեռասը՝ հիմնականում չորային նոսրանտառների կազմում՝ հարավային չոր, ժայռոտ լանջերին (800–1800 մ բարձրություններում):
Րաֆֆին հայ արձակի խոշորագույն դեմքերից է. նրա ստեղծագործությամբ հայկական ռոմանտիզմը հասել է իր բարձրակետին, հայ գրականությունը մերձեցել համաշխարհային գրականության չափանիշներին:
Րաֆֆին (իսկական անուն-ազգանունը՝ Հակոբ Մելիք-Հակոբյան) նախնական կրթությունն ստացել է ծննդավայ
... Читать дальше »
Վրաստանը պետություն է Այսրկովկասի կենտրոնական և արևմտյան մասում: Արևմտյան ափերը ողողվում են Սև ծովի ջրերով: Հարավից սահմանակից է Հայաստանին:
Չնայած երկրի ոչ մեծ տարածքին՝ բնական պայմանները խիստ բազմազան են: Վրաստանը լեռնային երկիր է: Տարածքի կեսից ավելին զբաղեցնում են Մեծ և Փոքր Կովկասի լեռները: Հարավ-արևելքում տարածվում է Ալազանի միջլեռնային գոգավորությունը, արևմուտքում՝ Կոլխիդայի դաշտավայրը: Լիխի լեռնաշղթան միացնում է Մեծ և Փոքր Կովկասները՝ միաժամանակ Վրաստանը բաժանելով 2 խոշոր մասերի՝ արևմտյան (խոնավ) ու արևելյան (չորային): Մեծ Կովկասի վրացական հատվածում
... Читать дальше »