Четверг, 26.06.2025, 04:45Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Ցիներ
21:26
Ցիներ
Ցիները (ուրուրներ) բազեանմանների կարգի ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են: Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում: Բնակվում են անտառներում, լեռնատափաստաններում, կիսաանապատներում, գետահովիտներում: Բնադրում են ծառերի վրա, զառիթափերին: Դնում են 2–3 (երբեմն՝ 5) ձու: Որսին (կրծողներ, մողեսներ, գորտեր, լեշեր և այլն) հետևում են օդում սավառնելիս, երբեմն հարձակվում են թռչունների վրա:
ՀՀ-ում հայտնի է ցիների 2 տեսակ՝ կարմիրը և սևը:
Կարմիր ցինը չվահյուր է: ՀՀ-ում նկատվել է Երևանի շրջակայքում, Ապարանի ջրամբարի հարակից տարածքներում, Շիրակի մարզում: Մարմնի երկարությունը 60–66 սմ է, թևերի բացվածքը՝ 175–195 սմ: Ճարպիկ է, բարեկազմ թևերով, պոչը՝ մկրատաձև խորը կտրվածքով: Թռիչքն աշխույժ է, պոչը՝ մշտապես ոլորածածան: Սահասավառնում է ուղիղ պարզած թևերով: 
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Սեվ ցինը տարածված թռչուն է: Նստակյաց է: Նախկինում աշնան, ձմռան ամիսներին սև ցիները մեծ կուտակումներով կեր էին որոնում մեծ աղբանոցներում, սպանդանոցների շրջակայքում, հատկապես Երևանի հարավային մասում՝ Հրազդան գետի հարևանությամբ: Ներկայումս թվաքանակը կրճատվել է 4–5 անգամ:
Մարմնի երկարությունը 22–24 սմ է, թևերի բացվածքը՝ 64–68 սմ: Բավականին բարեկազմ է, թևերը լայն են, պոչը՝ մկրատաձև և ոչ խորը կտրվածքով: Թռիչքը ճարպիկ է, ոլորածածան ու շարժուն պոչով սավառնում է թևերը հորիզոնական տարածած: Խոսրովի արգելոցում բնադրում է քիչ թե շատ բարձր սաղարթավոր ծառերին: Բնային կյանքում կերի պակասության ժամանակ կարող են հոշոտել ձագերից մեկին (կանիբալիզմ): Վտանգի դեպքում ծնողները ձագերին պաշտպանում են թշնամու վրա հարձակվելով: Սև ցինը խիստ օգտակար է. բնական սանիտար է, ոչնչացնում է կրծողներին: 
Просмотров: 301 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: