Четверг, 26.06.2025, 04:52Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Ցիտրուսային մշակաբույսեր
21:26
Ցիտրուսային մշակաբույսեր
Ցիտրուսային մշակաբույսերը (ցիտրուսներ) սատապազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի արևադարձային և մերձարևադարձային բույսեր են: Ցեղն ընդգրկում է մոտ 20 տեսակ: Մշակում են վիտամիններով (հատկապես՝ C) հարուստ պտուղների համար: Վայրի տեսակներ չեն հանդիպում: 
Ցիտրուսները մշտադալար ծառեր են՝ մուգ կանաչ կաշեկերպ տերևներով ու սպիտակ ծաղիկներով: Բույսի բոլոր օրգանները պարունակում են եթերայուղեր: Առավել տարածված են նարինջը, մանդարինը, կիտրոնը և թուրինջը (գրեյպֆրուտ):
Նարինջն աշխարհում ամենատարածված ցիտրուսային մշակաբույսն է: Ծառի բարձրությունը 7–9 մ է, սակայն բերքավահաքը դյուրինացնելու նպատակով ստեղծվել են կարճահասակ սորտեր: Պտուղը գնդաձև է՝ նարնջագույն կեղևով: Ենթադրվում է, որ նարինջ սկսել են մշակել մոտ 4 հզ. տարի առաջ Հարավարևելյան Ասիայում: XV դարում Եվրոպա են տարել պորտուգալացիները: Ստացվել է մոտ 300 սորտ. ամենաարժեքավորն արնակարմիր, քաղցր պտղամսով արքայանարինջն է: Հայտնի են նարնջի ու կիտրոնի (կիտրոնանարինջ) և նարնջի ու մանդարինի (տանգոր) հիբրիդները: 
Նարինջ անվանումը հայերենը փոխառել է հնդկերենից՝ պարսկերենի միջոցով. նշանակում է պղնձագույն: Այդ նույն անվանումն արաբերենից «նարանժի» ձևով փոխանցվել է ֆրանսերենին, ապա վերածվել օրանժի: 
Մանդարինի հայրենիքը Չինաստանն է կամ Ճապոնիան, որտեղից Եվրոպա է տարվել XX դարում, ապա արագորեն տարածվել է միջերկրածովյան երկրներում: Ծառի բարձրությունը 2–3 մ է: Տերևները խոշոր են, օվալաձև, երբեմն՝ ծալքավոր, վերևի երեսը՝ մուգ կանաչ, թույլ զարգացած տերևակիցներով: Ծաղիկները երկսեռ են: Պտուղները կլորավուն են, թեթևակի տափակ: Կեղևը կաշենման է, հաստ, բաց նարնջագույն, հեշտությամբ անջատվում է պտղամսից, կազմված է առանձին  բաժնյակներից` պատված նուրբ, սպիտակ ու թելանման հավելվածներով: Պտղամիսը հյութալի է, քաղցր, թթվաշ, հաճելի համով և բույրով: Պարունակում է շաքարներ, կիտրոնաթթու, պեկտինային, հանքային նյութեր, վիտամիններ: Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված (հյութեր, մուրաբաներ):
Ապրում է 30–40 տարի: Բերք է տալիս տնկումից 3–4 տարի հետո: Բազմանում է աչքապատվաստով և կտրոններով: Որպես պատվաստակալ օգտագործվում է եռատերև կիտրոնը:
Ներկայումս մանդարինի խոշոր տնկարկներ կան Ճապոնիայում, Հարավային Ամերիկայի և Հարավային Եվրոպայի երկրներում, Սև ծովի առափնյա շրջաններում և այլուր: Արտադրության ծավալով գրավում է 2-րդ տեղը՝ նարնջից հետո: 
Կիտրոնի ծառի բարձրությունը հասնում է, մինչև 5 մ-ի: Դալար փշերով պատված սաղարթը լայն բրգաձև կամ օվալաձև է: Տերևները բաց կանաչավուն են, ձվաձև կամ էլիպսաձև, եզրերը՝ մանրատամնավոր, ունեն յուրահատուկ հոտ: Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ զույգերով, բուրավետ: Պտուղը բազմաբուն հատապտուղ է, օվալաձև կամ ձվաձև, մաշկը դեղին է, հարթ կամ թեթևակի խորդուբորդ: Պտղամիսը մանր հատիկավոր է՝ կազմված 8–10 բաժնյակներից: Պտուղները պարունակում են թթուներ (կիտրոնաթթու), շաքարներ, վիտամիններ: Հայրենիքը Հնդկաստանն է: II դարից սկսած` մշակել են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, այնուհետև՝ Ճապոնիայում և Իտալիայում: Ներկայումս լայնորեն տարածված է երկրագնդի մերձարևադարձային բոլոր շրջաններում:
Թուրինջը ստացվել է նարնջի և պամպելմուսի խաչասերումից՝ հարյուրամյակներ առաջ Վեստ Ինդիայում:
Փշոտ ծառ է, բարձրությունը՝ 6–7 (երբեմն՝ 15) մ: Պտուղները գնդաձև են, թեթևակի տափակ` մինչև 1 սմ հաստությամբ դեղին կամ դեղնականաչավուն կեղևով: Պտղամիսը թեթևակի դառնահամ է, գորշադեղնավուն կամ վարդագույն: Մյուս ցիտրուսների համեմատ` պտուղներն ավելի խոշոր են (զանգվածը կարող է հասնել մինչև 6 կգ-ի): Ապրում է 80 տարի, պտղաբերում է 3–4 տարեկանից: Մշակվում է հիմնականում ԱՄՆ-ում, սակայն վերջին ժամանակներս տարածվել է նաև այլ երկրներում, հատկապես՝ Ճապոնիայում և Հնդկաստանում: 
Просмотров: 296 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: