Դանիել Ֆարենհայտը 1707 թ-ից ճանապարհորդել է և ձեռք բերել գործիքներ պատրաստող վարպետի մասնագիտություն: 1717 թ-ից նա ապրել է Ամստերդամում, որտեղ կազմակերպել է մեխանիկական արհեստանոց և հռչակվել որպես ֆիզիկական գործիքներ ու սարքեր պատրաստող վարպետ: 1724 թ-ին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ: Ֆարենհայտն առաջարկել է ջերմաստիճանային ցուցնակ, որում սառույցի հալման և ջրի եռման կետերի միջակայքը բաժանված է 180 հավասար մասերի՝ Ֆարենհայտի աստիճանների (օF), ընդ որում՝ սառույցի հալման կետին վերագրված է 32օF, իսկ ջրի եռման կետին՝ 212օF արժեքները: Այս ջերմաստիճանային ցուցնակը կիրառվում է հիմնականում անգլիախոս երկրներում (հատկապես՝ ԱՄՆ-ում), սակայն աստիճանաբար տեղը զիջում է 0C-ին: Ֆարենհայտն ուսումնասիրել է նաև ջրի գերսառեցման երևույթը, հեղուկի եռման ջերմաստիճանի կախումը ճնշումից ու նրա մեջ լուծված աղերի պարունակությունից: Նա կատարելագործել է հեղուկների կշռային խտաչափը, մշակել տաք և սառը ջրերի խառնուրդի ջերմաստիճանը որոշելու եղանակ: 1709 թ-ին նա պատրաստել է սպիրտային, 1714-ին՝ սնդիկային ջերմաչափ: Ըստ Ֆարենհայտի ցուցնակի՝ առողջ մարդու ջերմաստիճանը 97,88 F է (36,6օC): Ֆարենհայտի և Ցելսիուսի ջերմաստիճանները միմյանց հետ կապված են հետևյալ կերպ: TօC=5/9(TօF-32)
|