 |

 |
| Пятница, 19.12.2025, 17:49 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Сентябрь 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | | | | | 1 | | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | | 30 | |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Сентябрь » 12 » Ֆիջի
|
Ֆիջին պետություն է համանուն կղզեխմբում՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում, Օվկիանիայի կենտրոնական մասում: Բրիտանական համագործակցության անդամ է: Ֆիջի կղզեխումբը կազմված է ավելի քան 3 հզ. կղզիներից: Խոշորներն են Վիտի Լևուն և Վանուա Լևուն: Կղզիների մակերևույթը լեռնային է, ծովափերին կան նեղ դաշտավայրեր: Ափերը կտրտված են՝ շրջապատված բուստային խութերով: Կլիման խոնավ արևադարձային օվկիանոսային է: Գետերը (Ռևա, Վաինիմբուկա) կարճ են ու ջրառատ: Տարածված են խոնավ հասարակածային անտառները, տեղ-տեղ՝ մարդու միջամտությամբ առաջացած սավաննաները: Կղզիները հայտնաբերել են Ա. Թասմանը (1643 թ-ին) և Ջ. Կուկը (1774 թ-ին): 1874 թ-ին կղզիները գրավել են անգլիացիները՝ հայտարարելով այն իրենց գաղութը: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1970 թ-ի հոկտեմբերի 10-ին: Հիմնական բնակիչները հնդիկներն ու ֆիջիցիներն են: Ֆիջին գյուղատնտեսական երկիր է. մշակում են շաքարեղեգ, սորգո, կակաո, ծխախոտ, կոկոսյան արմավենի: Գործում են փայտամշակման, ցեմենտի արտադրության ձեռնարկություններ: Արդյունահանում են ոսկի:
|
|
Просмотров: 375 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |