Четверг, 26.06.2025, 05:10Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Сентябрь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Сентябрь » 12 » Ֆիլիպ Ժերար
19:54
Ֆիլիպ Ժերար
Ժերար Ֆիլիպն իր դերասանական բարձր արվեստով խոր հետք է թողել 
ֆրանսիական թատրոնի և կինոյի պատմության մեջ:

Ժերար Ֆիլիպը 1940 թ-ին սովորել է Նիսի իրավաբանական ինստիտուտում, 1943–44 թթ-ին` Փարիզի կոնսերվատորիայում: Թատերական գործունեությունն սկսել է 1942 թ-ից: 1943–49 թթ-ին ելույթներ է ունեցել Փարիզի «Էբերտո», «Մոնպառնաս» և այլ թատրոններում, իսկ 1959 թ-ից եղել է Ազգային թատրոնի դերասան. մարմնավորել է քաջ, ռոմանտիկ, ուրախ և բարի հերոսների` Ռոդրիգո (Պիեռ Կոռնելի «Սիդ», 1951 թ.), արքայազն Ֆրիդրիխ Համբուրգցի (Հենրիխ ֆոն Կլայստի «Արքայազն Ֆրիդրիխ Համբուրգցի», 1951 թ.), Լորենցաչչո (Ալֆրեդ դը Մյուսեի «Լորենցաչչո», 1952 թ.), Ռիչարդ II (Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ II», 1953 թ.), Ռյուի Բլազ (Վիկտոր Հյուգոյի «Ռյուի Բլազ», 1954 թ.) և այլն: 
1943 թ-ից Ֆիլիպը նկարահանվել է կինոյում: Առաջին հաջողությունը ռոմանտիկ հերոսի դերակատարումն էր «Սատանան լաստանավում» (1947 թ., Բրյուսելի միջազգային կինոփառատոնի մրցանակ) ֆիլմում: Նա համարվել է Ֆրանսիայի ամենառոմանտիկ և ամենահմայիչ դերասանը: Ֆիլիպը ռոմանտիկական կերպարներ է ստեղծել նաև «Ապուշը» (1946 թ., իշխան Միշկին), «Այնպիսի հրաշալի փոքրիկ լողափ» (1949 թ.), «Ջուլիետ կամ Երազների բանալին» (1950 թ.) և այլ կինոնկարներում: Ճանաչվել է նաև ուժեղ, պատվախնդիր, կենսուրախ հերոսների դերակատարումներով` Ֆաբրիցիո («Պարմի մենաստանը», 1948 թ.), երիտասարդ Ֆաուստ («Սատանայի գեղեցկությունը», 1950 թ.): Նրա արվեստում առանձնանում է Ֆանֆան Տյուլպանի դերակատարումը («Ֆանֆան Տյուլպան», 1952 թ.). դերասանն ստեղծել է ժողովրդական կենսալի բնավորություն՝ համադրելով հերոսականությունն ու քնարականությունը: 
Կինոդերերից են նաև Ժյուլիեն Սորելը («Կարմիրն ու սևը», 1954 թ.), Արման դը լա Վեռնը («Մեծ զորախաղեր», 1955 թ.), Ամեդեո Մոդիլիանին («Մոնպառնաս, 19»), Թիլ Ուլենշպիգելը («Թիլ Ուլենշպիգելի արկածները», երկուսն էլ՝ 1957 թ.) և այլն: Նկարահանվել է նաև «Պարոն Ռիպուա» (1954 թ.), «Խաղամոլը» (1958 թ.), «Վտանգավոր կապեր» (1960 թ.) և այլ կինոնկարներում: 
Ֆրանսիայի Լազուրե ափին, որտեղ թաղված է Ֆիլիպը, անցկացվում է նրա հիշատակին նվիրված ամենամյա թատերական փառատոն:
Ֆիլիպի կինը՝ Աննը, նրա մասին գրել է հուշեր` «Մի ակնթարթ» (1966 թ.):

Просмотров: 433 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: