Четверг, 26.06.2025, 00:12Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 1 » Ղուրան
17:50
Ղուրան
Ղուրանը մահմեդականների սուրբ գիրքն է: Այն Ալլահի (Աստծու) 
պատգամների ամբողջությունն է, որը տրվել է մահմեդականության 
(իսլամ) հիմնադիր Մահմեդին (Մուհամմեդ):

Ղուրանը (բառացի նշանակում է ընթերցվածք), ըստ մահմեդական ուսմունքի, Բարձրյալն ուղարկել է 7-րդ երկինք, որտեղից Ջիբրայիլ հրեշտակը մաս-մաս, 23 տարվա ընթացքում, փոխանցել է Մուհամմեդ մարգարեին: 
Ղուրանը քարոզների հավաքածու է. պարունակում է կրոնադավանական, ծիսական ու կենցաղային պատվիրաններ, իրավական դրույթներ, խրատներ, առակներ, աղոթքներ, անեծքներ և այլն: Մուհամմեդի օրոք բանավոր տարածված և 632 թ-ից գրառված քարոզներն Օսման խալիֆի հրամանով 650-ական թվականներին խմբագրվել են, իսկ Ղուրանի կառուցվածքը վերջնականորեն կանոնացվել է Կահիրեի` 1923 թ-ի պաշտոնական հրատարակությամբ: Ղուրանը բաղկացած է 114 սուրահից (գլուխ), որոնց հիմքում հուդայական ու քրիստոնեական կրոնների, մասամբ էլ զրադաշտական ու մանիքեական (աղանդավորական ուսմունք, առաջացել է III դարում, Մերձավոր Արևելքում) ուսմունքների առանձին դրույթներն են՝ 6600 այաթի (բանաստեղծություն) տեսքով: Ըստ Ղուրանի՝ Ալլահը միակ ու ամենազոր արարիչն է, որն ստեղծել է ոչնչից ամեն գոյ և դրանք բերել կարգավորված վիճակի: Նա իր պատգամները, հատկապես աշխարհի վախճանի, Վերջին դատաստանի և հանդերձյալ կյանքի մասին, մարդկանց հաղորդում է մարգարեների միջոցով: 
Ղուրանը սահմանում է հավատացյալների հիմնական պարտականությունները, ծիսակարգը, պաշտամունքը և այլն: Ղուրանում առկա որոշ անորոշություններն ու հակասությունները քննադատել են արաբ մի շարք մտածողներ՝ տարբեր մեկնություններով, որտեղ արտացոլվել են մահմեդական աստվածաբանության զարգացման միտումները, մահմեդական համայնքի գաղափարախոսական, սոցիալ-տնտեսական խնդիրները: Ղուրանի մեկնությունների և ուսումնասիրությունների հիման վրա ձևավորվել է մահմեդական աստվածաբանությունը, քաղաքացիական ու կրոնական իրավունքը (շարիաթ): 
Ղուրանն արաբական, նաև համաշխարհային գրականության մեծարժեք հուշարձաններից է, որի լեզուն ու ոճն աչքի են ընկնում դասական արաբերենի անկրկնելիությամբ: Այն էականորեն նպաստել է արաբական մշակույթի զարգացմանը: 
Ղուրանը, հակառակ աստվածաբանների արգելքներին, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Արաբերենից առաջին անգամ հայերեն թարգմանել է Ստեփանոս Լեհացին XVII դարում (ձեռագիրը պահվում է Մատենադարանում), 1909 թ-ին Ղուրանը լույս է տեսել Աբրահամ Ամիրխանյանցի թարգմանությամբ (վերահրատարակվել է 1910 թ-ին), 2006 թ-ին՝ Էդվարդ Հախվերդյանի թարգմանությամբ՝ պարսկերենից:
XIX դարից սկսած՝ Ղուրանի գիտական ուսումնասիրությունը հնարավորություն է տվել վերհանելու սուրբ գրքի ստեղծման իսկական պատմությունը, նրա մեջ տեղ գտած իրականն ու առասպելականը, ճշգրտելու Մուհամմեդի կենսագրությունը:
Просмотров: 346 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: