| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Февраль » 11
Լուսնթագ Հասարակածային տրամագիծը՝ 142.800 կմ Զանգվածը՝ 1,89x1027 կգ Միջին հեռավորությունը Արեգակից՝ 778 մլն կմ Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 590 մլն կմ Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 9 ժամ 50 րոպե
Просмотров:
370
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Յուղաներկերն անօրգանական գունանյութերի (պիգմենտներ) և որոշ լցանյութերի կախույթներ են օլիֆներում: Հաճախ որպես գունանյութեր օգտագործվում են տիտանի օքսիդը, օքրան, երկաթի սուսրը, քրոմի օքսիդը և այլն, իսկ որպես լցանյութեր՝ տալկը, կաոլինը, փայլարը և այլն, որոնք ավելացվում են յուղաներկերին՝ որոշակի մածուցիկություն հաղորդելու և գունանյութերի ծախսը նվազեցնելու նպատակով: Յուղաներկի չորանալու արագությունը կախված է նրա տեսակից և չորացման պայմաններից: Սենյակային պայմաններում չորացնելիս յուղաներկի շերտի ջրակայունությունը ցածր է, 250–300օC-ում չորացնելիս` կայուն է նույնիսկ ալկալիների նոսր լուծույթների նկատմամբ: Արտադրվում են հեղուկ և մածուկ
...
Читать дальше »
Просмотров:
312
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Յոդը մուգ մոխրամանուշակագույն, թույլ մետաղական փայլով բյուրեղական նյութ է: Բյուրեղները գրաֆիտ են հիշեցնում և ունեն էլեկտրական հոսանք հաղորդելու հատկություն: Սակայն, ի տարբերություն գրաֆիտի ու մետաղների մեծամասնության, պինդ յոդը ցնդող է և հեշտորեն վերածվում է գոլորշու: Այդ երևույթը կոչվում է սուբլիմացում: Յոդը ջրում լուծվում է դժվարությամբ, իսկ օրգանական լուծիչներում՝ հեշտությամբ: Յոդը քիմիապես ակտիվ ոչ մետաղ է. անմիջականորեն փոխազդում է մետաղների մեծ մասի հետ, իսկ ածխածինը, ազոտը, թթվածինը, ծծումբը և սելենը յոդի հետ անմիջականորեն չեն փոխազդում:
Просмотров:
375
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Յավուրյանը հայ ազգային կինոյի օպերատորական արվեստի ինքնատիպ ներկայացուցիչներից է:
Просмотров:
400
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Նկարիչ, արվեստի տեսաբան Գեորգի Յակուլովը խորհրդային բեմանկարչության հիմնադիրներից է, մշակել է «յակուլովյան տեսություն», որի սկզբունքները լայնորեն կիրառվել են թատրոնում:
Просмотров:
334
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Անգլիացի քանդակագործ և նկարիչ Հենրի Մուրն իր ստեղծագործությամբ քանդակագործությունը հարստացրել է ձևաստեղծման նոր գեղարվեստական մեթոդներով:
Просмотров:
326
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մուլտիպլիկացիոն (կամ անիմացիոն) կինոն կինոարվեստի տեսակ է, որտեղ ֆիլմերն ստեղծվում են նկարված կամ ծավալային օբյեկտների շարժման առանձին հաջորդական փուլերի նկարահանմամբ:
Просмотров:
371
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մրջյունները թաղանթաթևավորների կարգի միջատների ընտանիքի միջատներ են: Հայտնի է մոտ 14 հզ., ՀՀ-ում՝ 116 տեսակ: Առավել տարածված են թափառող, ճահճային, խցանագլուխ մրջյունները, դեղին լագիուսը և այլ տեսակներ: Մրջյունի մարմինը կազմված է գլխից, կրծքից, ցողունիկից և փորիկից: Աշխատավոր մրջյունների մարմնի երկարությունը 0,8–30 մմ է (էգերն ավելի խոշոր են), աչքերը պարզ են, բարդ (զբաղեցնում են գլխի զգալի մասը) կամ բացակայում են: Ծնոտները զինված են մի քանի ատամիկներով կամ ունեն ատամնավոր ծամող եզրեր: Կան թևավոր և անթև տեսակներ: Ջերմասեր են: Տեսակների թիվն արևադարձային երկրնե
...
Читать дальше »
Просмотров:
434
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Մոցարտը վիեննական դասական դպրոցի ամենախոշոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունը XVIII դարի երաժշտության գագաթն է:
Վոլֆգանգ Մոցարտի առաջին ուսուցիչը նրա հայրն էր (ջութակահար և կոմպոզիտոր): Մոցարտը 4 տարեկանից նվագել է կլավեսին, 5–6-ից՝ ստեղծագործել: 1762 թ-ից հոր
...
Читать дальше »
Просмотров:
478
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մորթին կենդանու մշակված մաշկն է՝ մազային ծածկույթով (լրիվ կամ մասնակի պահպանված): Պատրաստվում է մորթատու և ծովային գազանների, ընտանի կենդանիների մաշկից: Մորթեղենի պահանջը բավարարվում է բնական մորթեղենի արտադրությամբ՝ գազանաբուծության, ոչխարաբուծության, ճագարաբուծության ընդլայնման ու նոր տեսակների ստացման ճանապարհով, արհեստական մորթեղենի արտադրության ավելացմամբ: Մորթեղենը լինում է ձմեռային և գարնանային: Ձմեռային է համարվում ձմռանը քուն չմտնող գազանների (հովազ, սկյուռ, ջրասամույր, մշկամուկ, նապաստակ, աղվես, ընձառյուծ, ջրաքիս, սամույր և այլն) մորթին: Այդ կենդանիների մազափոխությունը (մազաթափում) կատարվում է գարնանն ու ամռանը:
Просмотров:
400
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Ամերիկացի դիվանագետ, ազգությամբ հրեա Հենրի Մորգենթաուն Մեծ եղեռնի տարիներին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանն էր. դատապարտել է
Просмотров:
395
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մոտոցիկլները ոտնակով հեծանիվներից շատ ավելի ծանր ու հզոր մեքենաներ են, որոնց վրա տեղադրված են բենզինով աշխատող շարժիչներ: Մոտոցիկլները նախատեսված են 1–2 ուղևորի համար: Դրանք օգտագործվում են սպորտում և ակտիվ հանգստի համար: Տարբեր մասնագիտությունների մարդիկ, օրինակ՝ ոստիկանները, ցրիչները, ապրանքների առաքիչներն աշխատանքի ընթացքում օգտվում են մոտոցիկլներից: Տրանսպորտով գերհագեցած փողոցներում մոտոցիկլն ավելի շարժունակ է, քան ավտոմեքենան: Բենզինով աշխատող շարժիչով առաջին մոտոցիկլը կառուցել է Գոտլիբ Դայմլերը 1885 թ-ին Գերմանիայում:
Просмотров:
393
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մովսես Խորենացին վաղմիջնադարյան պատմագրության մեծագույն ներկայացուցիչներից է, հայ պատմագրության հայրը՝ Պատմահայրը:
Просмотров:
377
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մոսկվան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է, աշխարհի խոշորագույն քաղաքներից, համանուն մարզի կենտրոնը, հերոս քաղաք:
Просмотров:
430
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մոշենին վարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է կամ թուփ: Հայտնի է 600 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում: ՀՀ-ում հանդիպում է 11 տեսակ՝ անատոլիական, հայկական, սպիտակավուն, եղևնուտային, ցեզիուս և այլն՝ տարածված Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում: Աճում է թփուտներում, գետերի, առուների, ջրանցքների ափերին, անտառների ու ճանապարհների եզրերին և այլն: Մոշենու Թախտաջյանի, Զանգեզուրի և կովկասյան տեսակները բնաշխարհիկներ են և տարածված են Սյունիքի մարզում. աճում են կիրճերի լանջերին, կավոտ, քարքարոտ վայրերում և այլուր:
Просмотров:
318
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մոնղոլիան պետություն է Կենտրոնական Ասիայի հյուսիս-արևելքում: Տարածքի մեծ մասն զբաղեցնում են Մոնղոլական Ալթայ, Խանգայ և Գոբիական Ալթայ լեռնաշղթաները, Խենտեյ բարձրավանդակը և Գոբի անապատը: Երկրի հյուսիսում կան խոր, ընդարձակ միջլեռնային գոգավորություններ: Ընդերքը հարուստ է քարածխի, երկաթի, վոլֆրամի, պղնձի, մոլիբդենի, ֆոսֆորիտների, ասբեստի պաշարներով: Կլիման բարեխառն է, չոր, խիստ ցամաքային՝ օդի օրական և սեզոնային ջերմաստիճանների մեծ տատանումներով: Խոշոր գետերն են Սելենգան, Կերուլենն ու Օնոնը, լճերը՝ Ուբսու Նուրը, Խյարգաս Նուրը, Խուբսուգուլը, Խարա Ուս Նուրը:
...
Читать дальше »
Просмотров:
343
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մոնղոլական աշխարհակալ տերությունը գոյատևել է XIII դարից մինչև XIV դարի վերջին քառորդը: Հայաստանում մոնղոլական տիրապետությունը տևել է XIII դարից մինչև XIV դարի 2-րդ կեսը:
Просмотров:
404
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն իմպրեսիոնիզմի հիմնադիրներից է. մշակել է գեղանկարչության այդ ուղղության սկզբունքները և տեխնիկան:
Просмотров:
327
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մոնակոն փոքրիկ պետություն է Հարավային Եվրոպայում` Ֆրանսիայի հարավ արևելքում՝ Միջերկրական ծովի ափին, և վաղուց ի վեր ձեռք է բերել աշխարհի լավագույն առողջավայրերից մեկը լինելու համբավը: Իշխանությունը բաղկացած է միմյանց ձուլված Մոնակո, Մոնտե Կառլո և Կոնդամին օկրուգ-քաղաքներից: Գտնվում է Ֆրանսիայի հովանավորության ներքո: Ֆիլատելիայով զբաղվողներն անպայման տեսած կլինեն Մոնակոյի նամականիշերը, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում: Մոնակոն հայտնի է նաև իր բազմաթիվ խաղատներով, որտեղ ժամանակ են անցկացնում և մեծ գումարներ ծախսում աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծահարուստն
...
Читать дальше »
Просмотров:
327
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը Գլաձորի մանրանկարչության դպրոցի XIII դարի վերջի և XIV դարի 1-ին կեսի նշանավոր ներկայացուցիչներից է:
Просмотров:
325
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մոմանյութերը կամ մոմերը բնական և սինթետիկ ճարպանման նյութեր են: Բնական մոմանյութերն ամորֆ են, դյուրաբեկ, տաքացնելիս հեշտությամբ փափկում են, հալվում են 40–100օC ջերմաստիճաններում: Չեն լուծվում ջրում, լուծվում են բենզինում և այլ օրգանական լուծիչներում: Քիմիական և ֆիզիկական հատկություններով նման են ճարպերին: Բնական մոմանյութերի հիմնական բաղադրամասերը բարձրագույն ճարպաթթուների և բարձրագույն սպիրտների միացություններ են՝ էսթերներ: Բնական մոմանյութերն ունեն կենդանական, բուսական և հանքային ծագում:
Просмотров:
326
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մողեսները կազմում են թեփուկավորների կարգի սողունների ենթակարգ: Հայտնի է շուրջ 26 ընտանիքի 371 ցեղի 4765 տեսակ, ՀՀ-ում՝ 5 ընտանիքի (գեկոններ, ագամաներ, իլիկամողեսներ, սցինկայիններ, իսկական մողեսներ) շուրջ 12 ցեղի 26 տեսակ: Տարածված են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում: ՀՀ-ում հանդիպում են անդրկովկասյան անապատային և խայտաբղետ, Շտրաուխի անապատային մողեսիկները, Դալի, հայկական, միասեռ (սպիտակափոր), Ռադդեի, Ռոստոմբեկովի, ժայռային մողեսները, դեղնափորիկը, կոտրտվող իլիկամողեսը, Չեռնովի մերկաչք մողեսը, կովկասյան լեռնային ագաման, պարսկական կլորագլուխ
...
Читать дальше »
Просмотров:
318
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մոծակները կամ երկարաբեղիկ երկթևանիները կազմում են միջատների առանձին ենթակարգ: Հանդիպում են ամենուրեք: Հայտնի է 20 հզ., ՀՀ-ում՝ ավելի քան 20 տեսակ: Առավել տարածված են Արարատյան դաշտում, Սևանի ավազանում և անտառային շրջաններում: Մոծակների մարմինն ու ոտքերը բարակ են ու երկար, վերին ծնոտը կրծող տիպի է: Ունեն երկար կնճիթ, որով ծակում են զոհի մաշկը և ծծում արյունը:
Просмотров:
354
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, թատերական գործիչ Մոլիերը ռեալիստական դրամատուրգիայի և «բարձր կամ նոր կատակերգության» հիմնադիրներից է, թատերարվեստի բարեփոխիչներից:
Просмотров:
517
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մոլդովայի Հանրապետություն Մոլդովան պետություն է Արևելաեվրոպական հարթավայրի հարավ-արևմուտքում, որտեղ հարթավայրն ընդհուպ մոտենում է Սև ծովին: Երկրի տարածքը հիմնականում դաշտավայրային է, սակայն զառիթափ բլուրները, հեղեղատներն ու գետերի խորը հովիտներն այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես գտնվում ես լեռնոտ տարածքում: Դա հատկապես բնորոշ է Կենտրոնամոլդովական բարձրավանդակին կամ Կոդրերին (թարգմանաբար՝ հին խիտ անտառ): Եվ իրոք, ժամանակին այդ բարձրավանդակը գրեթե ամբողջությամբ անտառածածկ էր:
Просмотров:
332
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մոլախոտերը մշակովի հողամասերում աճող միամյա և բազմամյա անցանկալի բույսեր են: Հայտնի է մոլախոտերի մի քանի հազար, ՀՀ-ում՝ ավելի քան 850 տեսակ: Մոլախոտերը տարածված են ամենուրեք՝ ցանքերում, հատապտղատու տնկարկներում, անտառներում, մարգագետիններում, տնամերձ հողատարածքներում, գեղազարդիչ ծաղկաթմբերում, կանաչապատված հրապարակներում և այլուր: Մոլախոտերն օժտված են բարձր կենսունակությամբ, անբարենպաստ պայմաններում գոյատևելու էկոլոգիական ճկունությամբ, առատ սերմատվությամբ, արագ բազմանալու ունակությամբ ու մեծ վնաս են տալիս մշակաբույսերին. ճնշում են վերջիններիս աճը՝ կլանելով հողից մեծ քանակությամբ ջուր և սննդանյութեր, իրենց ստվերով խանգարում են լուսասինթեզին, խախտում բույսերի ջերմային ռեժիմն ու հողում կատարվող մանրէաբանական շարժընթացները և այլն: Մոլախոտերի սերմերը կամ պտուղները հաճախ պարունակում են
...
Читать дальше »
Просмотров:
309
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մոզամբիկը պետություն է Աֆրիկայի հարավ-արևելքում: Բրիտանական համագործակցության անդամ է: Արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով: Ափագծի ընդհանուր երկարությունը 3 հզ. կմ է: Հյուսիսային ափերը բարձրադիր են, ժայռոտ ու զառիթափ, հարավայինը՝ ցածրադիր, տեղ-տեղ՝ ճահճոտ: Ծովափի երկայնքով ձգվում են բուստային խութեր, որոնք դժվարացնում են նավարկությունը: Երկրի արևմուտքում Ինյանգա սանդղափուլի գագաթներն են (ամենաբարձր կետը` 2436 մ, Բինգա լեռ), արևելքում Մոզամբիկի դաշտավայրն է, հարավում՝ Լեբոմբո լեռները: Ընդերքում կան քարածխի, ուրանի, երկաթի, փայլարի, ոսկու, ասբեստի, նիոբիումի պաշարներ:
Просмотров:
417
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, ծագումով հրեա Ամեդեո Մոդիլիանին էքսպրեսիոնիզմի և փարիզյան գեղանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից է:
Просмотров:
349
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
«Մշակը» հասարակական-քաղաքական, գրական օրաթերթ է. լույս է տեսել 1872–1921 թթ-ին, Թիֆլիսում (1885 թ-ին ընդհատվել է): Հիմնադրել և մինչև 1892 թ. խմբագրել է Գրիգոր Արծրունին:
Просмотров:
446
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մնջախաղը բեմարվեստի տեսակ է, որտեղ գեղարվեստական կերպարներն ստեղծվում են հիմնականում դիմախաղով, ժեստով և շարժման միջոցով:
Մնջախաղն առաջին անգամ նկարագրվել է մ. թ. ա. 420 թ-ին (Քսենոփոն, «Խնջույք»): Հին Հունաստանում մնջախաղն սկզբնապես ունեցել է ծիսախաղային
...
Читать дальше »
Просмотров:
466
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Ալեքսանդր Մյասնիկյանը կուսակցական, պետական և ռազմական գործիչ է, գրականագետ: Հանդես է եկել Ալ. Մարտունի, Ալյոշա, Բոլշևիկ, Կոմունիստ հեղափոխական և գրական ծածկանուններով:
Просмотров:
397
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մյանման (նախկինում` Բիրմա) Հարավարևելյան Ասիայի խոշորագույն պետություններից է: Այն զբաղեցնում է Հնդկաչին թերակղզու արևմտյան մասը: Երկիրը 3 կողմից շրջապատված է դժվարամատչելի լեռներով, հարավից նրա ափերը ողողում են Հնդկական օվկիանոսի (Բենգալյան ծոցի և Անդամանյան ծովի) ջրերը: Մյանմայի գրեթե կեսը զբաղեցնում են անտառապատ Ռակհայն, Պատկայ, Կումուն լեռնաշղթաները, որոնց միջև հոսում են երկրի հիմնական գետերը՝ Իրավադին, Չինդուինը և Սալուինը: Ամենամեծ գետի՝ Իրավադիի հովիտը, որը բերրի ցածրավայր է, երկրի գլխավոր շտեմարանն է:
Просмотров:
351
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Դերասան Մհեր (Ֆրունզիկ) և ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանները թատրոնի և կինոյի նշանավոր գործիչներ են. մեծ ներդրում ունեն հայ դերասանական և ռեժիսորական արվեստների զարգացման մեջ:
Просмотров:
410
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Կրծողների մեծ խմբին են պատկանում մկները, սկյուռները, ավազամկները, համստերները, ծովախոզուկները, առնետները, կուղբերը, մացառախոզերը և այլն: Կաթնասունների բոլոր հայտնի տեսակների մոտավորապես կեսը կրծողներ են: Նրանք ապրում են գրեթե ամենուրեք՝ արևադարձային անտառներից մինչև շոգ անապատներն ու ցուրտ տունդրաները: Նրանցով սնվում են կենդանիների այլ տեսակներ, ուստի գոյատևելու համար այս կրծողներին հարկ է լինում վերարտադրել բազմաքանակ սերունդ:
Просмотров:
438
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մկնաճուռակները բազեանմանների կարգի ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են: Տարածված են ամենուր, բացի Արկտիկայից և Անտարկտիդայից: Որոշակի հակվածություն ունեն սնվելու մկնակերպ կրծողներով (այստեղից՝ անվանումը): Մկնաճուռակների խմբին բնորոշ է լավ արտահայտված սեռական երկձևությունը. արուները բաց մոխրագույն են, էգերը՝ շագանակագույն: Աչքի են ընկնում երկար դեղին նախաթաթով, աչքերի համեմատաբար հորիզոնական դիրքով, սրածայր թևերով ու երկար պոչով: Մարմնի երկարությունը 40–56 սմ է, թևերի բացվածքը՝ 95–130 սմ:
Просмотров:
354
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մարդու օրգանիզմի շարժումներն ապահովվում են հենաշարժական ապարատով, որը կազմված է պասսիվ (ոսկրեր, կապաններ, հոդեր ու փակեղներ) և ակտիվ (մկաններ) մասերից: Տարբերում են հարթ և միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքներ: Հարթ մկանային հյուսվածքից գոյանում են ներքին օրգանների, արյունատար և ավշային անոթների պատերի մկանային շերտերը, ինչպես նաև մաշկի մկանները: Հարթ մկանների կծկումները մարդու կամքին չեն ենթարկվում, ուստի կոչվում են ակամա: Հարթ մկանների կազմի մեջ է մտնում բջջապլազման, որի մեջ տեղադրված են կորիզը և կծկվող մկանաթելիկները: Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը գոյացնում է հիմնականում կմախքի տարբեր մասերին ամրացող մկաններ (կմախքային մկաններ): Այդ մկանների կծկումներն անվանում են կամային, քանի որ ենթարկվում են մարդու կամքին: Կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր թելերից, որոնց խրձերը տ
...
Читать дальше »
Просмотров:
305
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել Սեբաստացու մահվանից հետո:
Просмотров:
425
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Գիտամշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին Մխիթարյան միաբանության հիմնադիրն է: Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» բացատրական բառարանը նշանակալի երևույթ է
...
Читать дальше »
Просмотров:
384
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Պատանեկան տարիքում Մխիթարը հաստատվել է Կիլիկյան Հայաստանում, որտեղ ստացել է մասնագիտական հիմնարար կրթություն: Այնուհետև Սիսում և Հռոմկլայում կաթողիկոսներ Ներսես Շնորհալու, ապա Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ ծավալել է բժշկի ու գիտնականի իր գործունեությունը: XII դարի 60-ական թվականներին Մխիթար Հերացին արդեն մեծ հռչակ է վայելել, շրջել է երկրից երկիր, ուսումնասիրել բժշկության հայր Հիպոկրատի, արևելքի մեծանուն բժշկապետ Ավիցեննայի աշխատությունները, ճանաչել տարատեսակ բույսերի բուժիչ հատկությունները, դրանք փորձարկել տարբեր հիվանդությունների ժամանակ: XII դարի 80-ական թվականներին Մխիթար Հերացին ձեռնամուխ է եղել «Ջերմանց մխիթարություն» (հրատարակվել է 1832 թ-ին) գրքի շարադրմանը: Նա գիրքն այդպես է անվանել, որպեսզի այն մխիթարի բժշկին՝ ուսմամբ, իսկ հիվանդին՝ առողջությամբ: Աշխատության մեջ նա անդրադարձե
...
Читать дальше »
Просмотров:
564
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մխիթար Գոշը միջնադարյան հումանիզմի խոշոր ներկայացուցիչներից է, գիտնական, օրենսգիր, դավանաբան, մատենագիր, առակագիր: Գոշի «Գիրք Դատաստանի» երկը իրավունքի բացառիկ հուշարձան է հայ
Просмотров:
416
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Բանաստեղծ, ազգային-ազատագրական շարժման գործիչ Ադամ Միցկևիչը զարգացրել է լեհական ժողովրդավարական միտքը, հարստացրել գրական լեզուն, ժանրերն ու տաղաչափությունը:
Просмотров:
378
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններին բնորոշ են նոր
Просмотров:
435
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մրգերը ծառերի, թփերի, ծառաթփային բույսերի ուտելի պտուղներն են: Տարբերում են մրգի հետևյալ հիմնական խմբերը. սերմնապտուղներ՝ խնձոր, տանձ, սերկևիլ և այլն, կորիզապտուղներ՝ ծիրան, դեղձ, բալ, սալոր և այլն, արևադարձայիններ և մերձարևադարձայիններ՝ արքայախնձոր, ադամաթուզ, նուռ, թուզ, մանգո, ցիտրուսային՝ նարինջ, կիտրոն, մանդարին, թուրինջ և այլն, հատապտուղներ՝ հաղարջ, կոկռոշ, մորի, մոշ, ելակ, խաղող, լոռամրգի և այլն: Միրգն արժեքավոր սննդամթերք է: Պարունակում Է դյուրամարս ածխաջրեր՝ շաքարներ, օրգանական թթուներ, C և այլ վիտամիններ, հանքային աղեր (կալիումի, երկաթի, կալցիումի, ֆոսֆորի և
...
Читать дальше »
Просмотров:
473
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Միսը կարևորագույն սննդամթերք է: Մսի արժեքավոր և քանակապես գերակշռող մասը կենդանու մկանային հյուսվածքն է, որը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, ջուր, հանքային աղեր, վիտամիններ: Բացի մկանունքից, մսի կազմության մեջ մտնում են շարակցական, ճարպային, նաև չնչին քանակությամբ նյարդային հյուսվածքներ: Մսի կալորիականությունը պայմանավորված է ճարպերի պարունակությամբ, որը կախված է կենդանու տեսակից, տարիքից ու բտման աստիճանից: Ի տարբերություն բուսական ծագման սպիտակուցների՝ մսինը լրիվ յուրացվում են մարդու օրգանիզմի կողմից:
Просмотров:
388
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Միջերկրածովայքը Միջերկրական ծովն է` իր ջրահավաք ավազանի երկրներով: Միջերկրական ծովն Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծովերից է: Գտնվում է Եվրասիայի և Աֆրիկայի միջև՝ արևմուտքից արևելք ձգվելով 3000 կմ: Ջիբրալթարի նեղուցով միանում է Ատլանտյան օվկիանոսին, Դարդանելի նեղուցով՝ Մարմարա, Բոսֆորի նեղուցով՝ Սև, Սուեզի ջրանցքով՝ Կարմիր ծովերին: Այստեղ են Պիրենեյան, Ապենինյան, Բալկանյան և Փոքր Ասիա թերակղզիները, Բալեարյան, Կորսիկա, Սարդինա, Սիցիլիա, Կրետե և Կիպրոս կղզիները: Կլիման մերձարևադարձային է, ամառը՝ շոգ ու չոր, ձմեռը՝ մեղմ ու խոնավ, որը կոչվում է միջերկրածովյան տիպի:
...
Читать дальше »
Просмотров:
405
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Միջատները կենդանի էակներ են, որոնց մեծ մասը, կարող է թռչել: Կենդանիների այս խումբը տեսակների թվով ամենաբազմաքանակն է: Ներկայումս նկարագրված է ավելի քան 1 մլն միջատ, և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ: Միջատների մարմինը հատվածավոր է՝ բաղկացած 3 մասից՝ գլուխ, կուրծք և փորիկ: Բերանը, աչքերը և բեղիկները, որոնց օգնությամբ միջատներն զգում են հոտը և շոշափում շրջապատող առարկաները, գլխի վրա են: Կրծքին տեղադրված են շարժողության օրգանները: Միջատների մեծամասնությունն ունի 3 զույգ ոտքեր և 2 զույգ թևեր, որոնք ամրանում են կրծքային հատվածին: Մարսողական համա
...
Читать дальше »
Просмотров:
2249
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
«Մինի Մունդուսը» համաշխարհային ճարտարապետության լավագույն նմուշների մանրակերտների բացօթյա թանգարան է:
Просмотров:
273
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Անաստաս Միկոյանը 1924թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Ընդունվելով (1915 թ.) Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության շարքերը՝ 1915–20 թթ-ին հեղափոխական աշխատանք է կատարել Այսրկովկասում, խմբագրել է «Սոցիալ-դեմոկրատ» (հայերեն), ավելի ուշ՝ «Բաքվի խորհրդի տեղեկագիր» (ռուսերեն) թերթերը: Բաքվի կոմունայի (1918 թ.) օրերին եղել է Կարմիր բանակի բրիգադի կոմիսար, իսկ կոմունայի պարտությունից հետո՝ բոլշևիկյան կուսակցության Բաքվի ընդհատակյա քաղաքային կոմիտեի նախագահը: 1920 թ-ի ապրիլին մասնակցել է Ադրբեջանում խորհրդայի
...
Читать дальше »
Просмотров:
350
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Միդիաները և ոստրեները երկփեղկ փափկամարմինների դասի կենդանիներ են: Որոշ տեսակներ ապրում են գետերում և լճերում, մեծամասնությունը՝ ծովերում: Այս փափկամարմինների խեցու 2 փեղկերը միմյանց միացած են առաձգական կապանով (լիգամենտով): Միդիաների խեցին սեպաձև է, հարթ՝ մուգ կամ դեղնականաչավուն երանգներով: Շատ հայտնի ուտելի միդիայի խեցին սև է, փայլուն: Հ
...
Читать дальше »
Просмотров:
366
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Միգամածությունները տիեզերական գոյացություններ են, որոնք լինում են գալակտիկական և արտագալակտիկական: Գալակտիկական միգամածությունները միջաստղային գազի, փոշու և պլազմայի հսկայական կուտակումներ են՝ լուսավոր և մութ ամպեր: Գալակտիկական միգամածությունների մի մասը թույլ լուսավորվում է հարևան աստղերի լույսով և տեսանելի է աստղադիտակներով: Մյուսները մուգ թանաքաբծերի նման են և կլանում են իրենցից այն կողմ գտնվող աստղերից եկող լույսը: Մեր Գալակտիկայում՝ Ծիր Կաթինում, այդպիսի ամենահայտնի միգամածություններից է Ածխի պարկը, որը գտնվում է Հարավային խաչ համաստեղությունում: Ժամանակակից աստղագիտության տվյալներով` գալակտիկական միգամածությունները լինում են դիֆուզային, մոլորակաձև, գիսավորաձև, գերնոր աստղերի բռնկման մնացորդներից առաջացած և Վոլֆ-Ռայեի աստղերի շուրջը գոյացած:
Просмотров:
371
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) միջազգային կազմակերպություն է. հիմնադրվել է 1945 թ-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ավարտից <
...
Читать дальше »
Просмотров:
517
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Երբ արևը տաքացնում է ծովերի ու օվկիանոսների մակերևույթի, գետերի ու լճերի ջուրը, այն փոխակերպվում է թափանցիկ, անտեսանելի գոլորշու: Տաք օդի հոսքի հետ ջրային գոլորշին բարձրանում է վեր, որտեղ օդն ավելի սառն է, քան Երկրի մակերևույթին: Սառչելով՝ գոլորշին խտանում է և վերածվում ջրի մանրիկ կաթիլների կամ սառցաբյուրեղիկների, որոնք, միախառնվելով, խոշորանում են, ծանրանում և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են գետին՝ առաջացնելով տեղումներ: Մթնոլորտային տեղումների հիմնական տեսակներն են անձրևը, ձյունը, կարկուտը:
Просмотров:
426
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է: Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ:
Просмотров:
360
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մեքսիկան պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում: Գեղեցիկ ու բազմազան է նրա բնությունը՝ ձյունաճերմակ գագաթներով գործող (Օրիսաբա` 5700 մ, Պոպոկատեպետլ` 5452 մ) և հանգած հրաբուխներ, ժայռոտ լեռնաշղթաներ, արևախանձ անապատներ, որտեղ աճում են միայն դիմացկուն կռզիներն ու ագավան: Լեռնալանջերն ու առափնյա ցածրավայրերը ծածկված են մշտադալար արևադարձային անտառներով ու սավաննաներով: Աճում են բարձրակարգ բույսերի 12 հզ. տեսակ, որի 2/3-ը բնաշխարհիկներ են: Լեռնային անտառներում կան սև արջ, ջրարջ, կատվառյուծ, կարմիր լուսան, արևադարձային անտառներում՝ կապիկներ, գետակինճ, ամերիկյան
...
Читать дальше »
Просмотров:
367
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մերձավոր Արևելքն Ասիայի արևմտյան և հարավարևմտյան տարածաշրջանն է, որը ներառում է Փոքր Ասիա և Արաբական թերակղզիները, Հայկական և Իրանական լեռնաշխարհները, Միջագետքը և Միջերկրական ծովի արևելյան ափամերձ գոտին: Մերձավոր Արևելքը գտնվում է 3 աշխարհամասերի՝ Ասիայի, Եվրոպայի ու Աֆրիկայի շփման գոտում: Տարածաշրջանի անվանումը ձևավորվել է պայմանականորեն. եվրոպացիների համար այն մերձավոր էր (Հեռավոր Արևելքի համեմատությամբ): Մեզ համար Մերձավոր Արևելքի նշանակությունը մեծ է հատկապես նրանով, որ այստեղ է գտնվում մեր բնօրրանի՝ պատմական Հայաստանի գերակշիռ մասը:
Просмотров:
357
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Հասարակածային տրամագիծը՝ 4.878 կմ Զանգվածը՝ 3,3.1023 կգ Միջին հեռավորությունը Արեգակից՝ 58 մլն կմ
Просмотров:
351
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մետրոպոլիտեն թանգարանը (գլխավոր մասնաշենքը կոչվում է նաև Մետ) Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում է: 1880 թ-ից կառուցվել են մի քանի մասնաշենքեր (մասնավորապես Կլուատրը, 1938 թ.՝ Ջոն Ռոքֆելլեր Կրտսերի աջակցությամբ), պատկերասրահներ (1980 թ., 2400 մ2) և կից շինություններ (1984 թ.), որտեղ պահվում են բազմաթիվ հավաքածուներ (Վերածննդի շրջանի գեղանկարներ, ֆրանսիացի վարպետների պատրաստած կահույք, գերմանական ճենապակե, իտալական բրոնզե իրեր և այլն): 1950–60-ական թվականներին բացվել են Զգեստների ինստիտուտի թանգարանը և գիտական նոր գրադարանը (ԱՄՆ-ում արվեստին վերաբերող գրքերի ամենամեծ պահոցն է): Մետրոպոլիտենի մասնաճյուղը Նյու Յորքի Ֆորտ Թրայոն զբոսայգում է:
Просмотров:
368
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մետաղները պարզ նյութեր են, ունեն բնորոշ փայլ, անթափանց են, կռելի և ջերմության ու էլեկտրականության լավ հաղորդիչներ, անդրադարձնում են էլեկտրամագնիսական ճառագայթները: Այս առանձնահատկությունները պայմանավորված են մետաղների ատոմների կառուցվածքով և մետաղների բյուրեղներում ատոմների միջև մետաղական կապի գոյությամբ: Բնածին մետաղները և երկնաքարային երկաթը հայտնի էին վաղ անցյալում: Հունարեն «մետալ» նշանակում է հողից հանված: Հին և միջին դարերում հայտնի էին 7 մետաղներ՝ ոսկին, արծաթը, պղինձը, անագը, երկաթը, կապարը և սնդիկը: Մետաղների և դրանց համաձուլվածքների առաջին արտադրության կենտրո
...
Читать дальше »
Просмотров:
296
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մետաղները պարզ նյութեր են, ունեն բնորոշ փայլ, անթափանց են, կռելի և ջերմության ու էլեկտրականության լավ հաղորդիչներ, անդրադարձնում են էլեկտրամագնիսական ճառագայթները: Այս առանձնահատկությունները պայմանավորված են մետաղների ատոմների կառուցվածքով և մետաղների բյուրեղներում ատոմների միջև մետաղական կապի գոյությամբ: Բնածին մետաղները և երկնաքարային երկաթը հայտնի էին վաղ անցյալում: Հունարեն «մետալ» նշանակում է հողից հանված: Հին և միջին դարերում հայտնի էին 7 մետաղներ՝ ոսկին, արծաթը, պղինձը, անագը, երկաթը, կապարը և սնդիկը: Մետաղների և դրանց համաձուլվածքների առաջին արտադրության կենտրո
...
Читать дальше »
Просмотров:
438
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու
Просмотров:
380
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Գերմանացի կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, երգեհոնահար Ֆելիքս Մենդելսոնը ռոմանտիկական սիմֆոնիայի հիմնադիրներից է:
Просмотров:
340
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Դմիտրի Մենդելեևը Ռուսաստանի Տոբոլսկ քաղաքի գիմնազիայի տնօրենի տասնյոթերորդ զավակն էր: Նա 1855 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը և անցել մանկավարժական աշխատանքի: Նշանավոր շատ քիմիկոսներ են աշակերտել նրան: Մենդելեևը 1869 թ-ին հայտնագործել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակը: Նա ցույց է տվել, որ քիմիական տարրերի (այն ժամանակ հայտնի էր 63 տարր) հատկությունները որոշակի պարբերականությամբ կրկնվում են նրանց ատոմական զանգվածի աճի հետ՝ սկսած ամենաթեթևից՝ ջրածնից, մինչև ամենածանրը՝ ուրանը: Ավելի ուշ պարզվել է, ո
...
Читать дальше »
Просмотров:
363
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մենդելը 1843 թ-ին ավարտել է Օլմյուցի համալսարանին կից փիլիսոփայության բաժինը և ձեռնադրվել Բրյուննի Ավգուստինյան վանքի վանական, 1868 թ-ից՝ վանահայր: 1851–53 թթ-ին Վիեննայի համալսարանում, որպես ազատ ունկնդիր, ուսանել է ֆիզիկա, բուսաբանություն, հնէաբանություն և վերլուծական քիմիա: Վանքի փոքրիկ հողակտորում Մենդելն զբաղվել է այգեգործությամբ. խաչասերել և պատվաստել է պտղատու ծառեր: 1856–63 թթ-ին կատարել է ոլոռի 22 սորտերի խաչասերման փորձեր: Ստացված հիբրիդների բոլոր տիպերի քանակական հաշվառման հիման վրա ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ տեղաբաշխման և զուգակցման օրինա
...
Читать дальше »
Просмотров:
410
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է: Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր: Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները: և ընտելացրել մեղուներին: Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում): Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահաց): Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր:
Просмотров:
358
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մեղրատու են այն ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը, որոնցից մեղուները նեկտար և ծաղկափոշի են հավաքում: ՀՀ-ում տարածված են ավելի քան 1000 մեղրատու բույսեր, որոնցից մեղվաբուծության համար առավել արժեքավոր են 200-ը: Նեկտարը քաղցրահամ հեղուկ է, որն արտադրվում է հիմնականում ծաղկի խորքում՝ վարսանդի և առէջքների հիմքի մոտ: Նեկտարը պարունակում է եղեգնաշաքար, խաղողաշաքար, պտղաշաքար, քիչ քանակությամբ՝ սպիրտներ, հոտավետ, ազոտային, հանքային նյութեր, թթուներ, ֆերմենտներ և այլն: Որոշ մեղրատու բույսեր, օրինակ՝ բարդին, բալենին, բացի նեկտարից, արտադրում են նաև խեժանյութեր, որոնցից մեղուներն
...
Читать дальше »
Просмотров:
407
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
|
Մեղրը քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է, որը պատրաստում են մեղուները՝ մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից: Մեղրը լինում է դեղնավուն (սպիտակ ակացիայի, լորենու, կորնգանի ծաղիկների) և մուգ դեղնավուն (հնդկացորենի, հավամրգիի ծաղիկների): Մեղրի բույրն ու համը պայմանավորված են բույսերի նեկտարով: Նեկտարատու բույսերի սակավության դեպքում մեղուները մշակում են ցողամեղր (մանանայի մեղր), որը հավաքում են որոշ ծառերի՝ կաղնու, կեչու, բարդու, լորենու տերևներից: Այս դեպքում մեղրն ունի պակաս դուրեկան համ և ցածր սննդային արժեք:
Просмотров:
379
|
Добавил:
Erik
|
Дата:
11.02.2013
|
| |
|