Четверг, 26.06.2025, 00:49Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 1 » Հանելուկ
17:07
Հանելուկ
Հանելուկը բանահյուսական ժանր է. առարկան, երևույթը պատկերում է 
այլաբանորեն՝ գաղտնագրված, որը պետք է բացել՝ «հանել»: 

Հանելուկները (կոչվել են նաև առակ, հանք, պընգըլ, ճեռոք և այլն) արձակ կամ չափածո, մեկ կամ մի քանի տողից բաղկացած բանաստեղծական պատկերներ են, որոնք պարունակում են «ի՞նչն է», «այն ի՞նչն է, ինչը», «ի՞նչ է, որ», «ո՞վ է» և այլ հարցեր: Կազմված են 2 բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից. օրինակ՝ 
«Երբ որ տեսնում ես, նրան չես տեսնում:
Երբ որ չես տեսնում, տեսնում ես նրան» (լույս):
«Շարժվում է, բայց ոտք չունի, մտրակ է, բայց կոթ չունի» (օձ):
Հին ժամանակներում հանելուկները մեծ նշանակություն են ունեցել. պատանու հասունությունը ստուգում էին՝ նրան հանելուկներ առաջադրելով: Երբեմն նաև հարսնացուն ամուսնությունից առաջ իր փեսացուին էր ստուգում, հարցուփորձ անում հանելուկներով: 
Հանելուկների հնագույն նմուշներ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր այլ աղբյուրներում: Առասպելներում, ավանդապատումներում և հեքիաթներում հրեշները նույնպես հերոսներին ամենախրթին հանելուկներն էին առաջադրում: Ըստ հին հունական հանրահայտ առասպելի՝ Սֆինքսը՝ թևավոր առյուծի մարմնով և կնոջ գլխով հրեշը, հանելուկ էր առաջարկում անցորդներին, և, քանի որ ոչ ոք չէր կարողանում պատասխանել, բոլորին սպանում էր: Թեբեի արքա Էդիպոսին Սֆինքսն առաջադրում է հետևյալ հանելուկը. «Ո՞վ է, որ առավոտյան չորս ոտքի վրա է, կեսօրին՝ երկու, երեկոյան՝ երեք»: Էդիպոսը պատասխանում է. «Մարդն է՝ երեխա ժամանակ չորեքթաթ անող, երիտասարդ ժամանակ զույգ ոտքով քայլող, ծերացած ժամանակ ձեռնափայտով շարժվող»: Էդիպոսը, ճիշտ պատասխանելով հանելուկի հարցերին, հաղթում է Սֆինքսին: 
Հայերը և արևելյան շատ ժողովուրդներ անցյալում ունեցել են հնամենի մի սովորույթ՝ աշուղները մրցում էին՝ միմյանց հանելուկներ առաջադրելով:
Հանելուկը շատ սիրված ու տարածված էր ժողովրդական խոսքում, որից էլ փոխանցվել է գեղարվեստական գրականություն: Հանելուկներ են գրել և՜ միջնադարի, և՜ նոր ժամանակների բազմաթիվ հեղինակներ: 
Հայ մատենագրության մեջ հանելուկը հիշատակվում է VII դարից: Նշանավոր են Անանիա Շիրակացու և հատկապես XII դարի բանաստեղծ, երաժիշտ-երգահան Ներսես Շնորհալու՝ ամենաբազմազան առարկաների ու երևույթների ճանաչմանը նվիրված հարյուրավոր հանելուկներ: Մեր օրերում հանելուկներ են գրել մանկական գրողներ Մկրտիչ Կորյունը, Յուրի Սահակյանը, Սուրեն Մուրադյանը և ուրիշներ:

Հանելուկներ
Տեսի զգազան մի անկենդան,
Ժանիքն սուր որպես ըզշան.
Անխեղճ ուտե ըզմիս մարդկան
Եվ պատառե զամեն կենդան:
(դանակ)
Ներսես Շնորհալի

Տանն էլ է տանը,
Դրսում էլ է տանը,
Աճպարար հո չէ՞
Այդ անպիտանը:
(կրիա)
Յուրի Սահակյան

Թեև փոքրիկ, թեև նուրբ՝
Ճեղքում եմ ես հող ու ձյուն
Եվ, առնելով ուժ ու բույր,
Բերում եմ ես նոր գարուն:
(ձնծաղիկ)
Անուշ Հովհաննիսյան

Մեծ ծառի վրա՝
Մի փոքրիկ կճուճ՝
Կանաչ գլխարկով
Ը ..... է խուճուճ:
(ընկույզ)
Սուրեն Մուրադյան

Ի՞նչն է գալիս մի անունով, 
Ներկայանում մի նոր անվամբ
Ու հեռանում է մեզանից
Բոլորովին այլ անունով:
(վաղը, այսօրը, երեկը)
Ժողովրդական
Просмотров: 653 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: