Четверг, 26.06.2025, 00:21Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 1 » Հաննիբալ
17:09
Հաննիբալ
Հաննիբալը Հին աշխարհի մեծագույն զորավարներից է, Աֆրիկայի 
հյուսիսային ծովափին փյունիկեցիների (պունիկեցիներ) հիմնած հնագույն և հզոր Կարթագեն քաղաք-պետության ռազմական ու պետական գործիչ:

Հաննիբալը զորավար Համիլկար Բարկայի որդին է: Պատանի հասակից մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի: Պունիկյան առաջին պատերազմում (մ. թ. ա. 264–241 թթ.) Հռոմից Կարթագենի նավատորմի կրած պարտությունից հետո հոր պահանջով երդվել է ամբողջ կյանքում լինել Հռոմի թշնամին և մինչև մահ պայքարել նրա դեմ: 
Մ. թ. ա. 221 թ-ին (25 տարեկանում) դարձել է Կարթագենի բանակի գլխավոր հրամանատարը, ընդարձակել պետության տիրույթները Պիրենեյան թերակղզում: Մ. թ. ա. 219 թ-ին հարձակվել է Հռոմի դաշնակից Սագունտում քաղաքի վրա՝ սկսելով Պունիկյան երկրորդ պատերազմը (մ. թ. ա. 218–201 թթ.): Հռոմեացիներին անակնկալի բերելու նպատակով նա 50 հզ. հետևակով և 9 հզ. հեծելազորով աննախադեպ զորաշարժ է կատարել. անցել է Ալպյան լեռները և մ. թ. ա. 218 թ-ին ներխուժել Իտալիա, հաղթել Տիկինոս, Տրեբիա գետերի ափերին (մ. թ. ա. 218 թ.), Տրազիմենուս լճի մոտ (մ. թ. ա. 217 թ.) տեղի ունեցած մարտերում, իսկ Միջին Իտալիայի Կաննե գյուղի մոտ մ. թ. ա. 216 թ-ի օգոստոսի 2-ին 40 հզ. զինվորով շրջապատել և ջախջախել է հռոմեական 80-հզ-անոց բանակը: 
Ռազմական գործողություններին զուգընթաց՝ Հաննիբալը դաշինք է կնքել իտալական տարբեր քաղաքների և այլ պետությունների հետ՝ թուլացնելով Հռոմի դիրքերը: Շուրջ 6 տարի նա ասպատակել է Իտալիան, բայց քանի որ երկար տարիներ հայրենիքից կտրված էր և օգնություն չէր ստանում, Հաննիբալի զորքը հոգնել, ուժասպառ էր եղել: Նրան Իտալիայից հեռացնելու նպատակով հռոմեական զորքերը ներխուժել են Աֆրիկա: Մ. թ. ա. 203 թ-ին Կարթագենի ղեկավարները շտապ հետ են կանչել Հաննիբալին: 
Վճռական ճակատամարտը տեղի է ունեցել մ. թ. ա. 202 թ-ին, Հյուսիսային Աֆրիկայի Զամա քաղաքի մոտ, որտեղ Հաննիբալը պարտվել է և ընդունել հռոմեացիների պարտադրած հաշտությունը: Այսպիսով՝ Պունիկյան երկրորդ պատերազմը նույնպես ավարտվել է Կարթագենի պարտությամբ: 
Մ. թ. ա. 196 թ-ին Հաննիբալն ընտրվել է Կարթագենի բարձրագույն պաշտոնյա (սուֆետ) և նպաստել պետության հզորացմանը:
Մ. թ. ա. 195 թ-ին Հռոմը Կարթագենից պահանջել է հանձնել Հաննիբալին: Իրական վտանգի սպառնալիքից խուսափելու համար նա փախել է Արևելք, դարձել Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորի ռազմական խորհրդականը: Սակայն մ. թ. ա. 188 թ-ին հռոմեացիներից կրած պարտությունից հետո Անտիոքոս III-ը պարտավորվել է Հաննիբալին հանձնել Հռոմին: Իմանալով այդ մասին՝ Հաննիբալը փախել է Կրետե կղզի, ապա՝ փոքրասիական Բութանիա (Բիթինիա) թագավորություն: Երբ այստեղ փորձել են գերել նրան և հանձնել Հռոմին, Հաննիբալն ինքնասպան է եղել:
Ըստ հույն պատմագիր Պլուտարքոսի և աշխարհագետ Ստրաբոնի՝ Հաննիբալն Անտիոքոս III-ի արքունիքից փախել է Հայաստան՝ Արտաշես Ա-ի մոտ. ընտրել է Արտաշատ մայրաքաղաքի կառուցման վայրը և ուրվագծել նրա հատակագիծը: Սակայն Արտաշատի կառուցումը նկարագրելիս Մովսես Խորենացին չի հիշատակում Հաննիբալին:
Просмотров: 445 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: