Четверг, 26.06.2025, 00:24Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 1 » Հասմիկ
17:15
Հասմիկ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հասմիկը հոգեբանական ռեալիզմի ամենատիպական ներկայացուցիչներից է հայ թատրոնում, Հայաստանի Աշխատանքի հերոս:

Հասմիկը (իսկական անուն-ազգանունը՝ Թագուհի Հակոբյան) բեմական գործունեությունն սկսել է ծննդավայրում՝ Սաֆրազյան ամուսինների հյուրախաղային թատերախմբում՝ փոքրիկ տղայի դերով: 1904 թ-ին Թիֆլիսի Ժողովարանի թատերախմբում խաղացել է Քալիի, Կեկելի (Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ», «Պեպո») դերերը: 
1906 թ-ին հրավիրվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբ, որտեղ առաջին իսկ դերերից Հասմիկն առաջնորդվել է ռեալիստական խաղաոճի սկզբունքներով. անձնավորման կատարյալ հավաստիությամբ և ներգործության ուժով առանձնացել են Շպպանիկի և Զառնիշանի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի») դերակատարումները, որոնցով նա արժանացել է մեծ համբավի: Խաղացել է նաև օտար հեղինակների պիեսներում՝ Մադլեն (Օկտավ Միրբոյի «Ժան Ռուլ»), Հաննա (Հալբեի «Հեղեղ»), Իվոլգինա (Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշը»), Կնիրտյե (Գերման Հեյերմանսի «Հույսի կործանումը»), Խանումա (Ավքսենտի Ցագարելիի «Խանումա») և այլն: 
Հասմիկը 1920 թ-ին Դիլիջանում ղեկավարել է թատերախումբ, 1921 թ-ին տեղափոխվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն). առաջին դերը Վիտտիխենն էր (Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»), ապա հանդես է եկել իր ավանդական դերերով՝ Խամփերի, Շուշան (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո»), մարմնավորել նաև նոր կերպարներ՝ Լյուբով Յարովայա (Կոնստանտին Տրենյովի «Լյուբով Յարովայա»), Կլարա (Ալեքսանդր Աֆինոգենովի «Ահը»), Մարիա Լվովնա (Լեոնիդ Ռախմանովի «Պրոֆեսոր Պոլեժաև»), Կաբանիխա (Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ») և այլն: Դերասանուհու հասուն վարպետության, հոգեբանական կերպավորման նոր արտահայտություններ էին նրա անձնավորած Մելանյան, Վասսա Ժելեզնովան (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», «Վասսա Ժելեզնովա»): Հասմիկը հուզական մեծ ներգործության է հասել հատկապես մայրերի դերերում (Աննա՝ Արմեն Գուլակյանի «Արշալույսին», Շուշան և այլն): 
Հասմիկը նպաստել է նաև հայ կինոյի սկզբնավորմանն ու զարգացմանը. խաղացել է մի շարք կինոնկարներում («Նամուս», 1925 թ., «Ղուլը», «Չար ոգի», երկուսն էլ՝ 1927 թ., «Գիքոր», 1934 թ., «Պեպո», 1935 թ., «Սևանի ձկնորսները», 1938 թ., «Մեր կոլխոզի մարդիկ», 1939 թ., և այլն): Գրել է «Թատերական հուշեր» (1947 թ.) գիրքը:
Просмотров: 293 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: