Четверг, 26.06.2025, 00:58Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 1 » Հերոդոտոս
17:21
Հերոդոտոս
Հին հույն պատմիչ Հերոդոտոսի «Պատմությունը» Արիստոտելը 
համարել է պատմագրության օրինակելի նմուշ, իսկ Ցիցերոնը (Կիկերոն) նրան անվանել է Պատմահայր:

Հերոդոտոսը երիտասարդ տարիքից պայքարել է իշխող կարգերի դեմ, որի պատճառով հալածվել և ստիպված լքել է հայրենի քաղաքն ու բնակություն հաստատել Սամոս կղզում: Հույն-պարսկական պատերազմների (մ. թ. ա. 500–449 թթ.) ավարտից հետո տեղափոխվել է Աթենք, շփվել հունական մշակույթի երևելի գործիչների հետ, որոնք համախմբվել էին խոշոր պետական գործիչ Պերիկլեսի շուրջը: Մոտ 10 տարի (մ. թ. ա. 455–445 թթ.) շրջագայել է բազմաթիվ երկրներում (Սև ծովի ավազանի հունական գաղութներում, սկյութների երկրում, Կողքիսում, Կիպրոսում, Եգիպտոսում, Իտալիայում,  Բաբելոնում, Պարսկաստանում և այլուր), ծանոթացել նրանց ժողովուրդներին ու պատմությանը: 
Մ. թ. ա. մոտ 443 թ-ին Աթենքից տեղափոխվել է Թուրիա (Հարավային Իտալիա):
Աթենքում է գրել իր նշանավոր երկը, որն Ալեքսանդրիայի գիտնականները բաժանել են 9 գրքի և պայմանականորեն անվանել «Պատմություն». բովանդակում է հունական աշխարհի և Արևելքի 240 տարվա պատմությունը:
Հերոդոտոսի երկն արժեքավոր նյութեր է պարունակում նաև հայոց պատմության հնագույն շրջանի մասին: Այն առաջին պատմագրական աշխատությունն է, որտեղ հավաստի տեղեկություններ կան Հին Հայաստանի պատմական աշխարհագրության, Հայաստանի վարչաքաղաքական ու տնտեսական վիճակի, հասարակական-քաղաքական հարաբերությունների, զինուժի և այլ բնագավառների վերաբերյալ: Խոսվում է Աքեմենյանների գերիշխանության շրջանում Հայաստանից գանձվող հարկերի, պարսկական բանակի կազմում հայկական զորքի և նրա հանդերձանքի մասին: Ուշագրավ է Հայաստանի և Միջագետքի միջև Եփրատ գետով կատարվող առևտրի նկարագրությունը:
Հերոդոտոսն առաջին պատմիչն է, որ որոշակի ծրագրով է շարադրել համաշխարհային պատմությունը՝ օգտագործելով գրավոր և բանավոր աղբյուրներ, վիմագիր արձանագրություններ, ճանապարհորդությունների ընթացքում հավաքած տեղեկություններ և այլ նյութեր: Պատմիչը բարձր է գնահատել հայրենասիրությունը, որի լավագույն օրինակը համարել է աթենացիներինը:
Հերոդոտոսը նաև աշխարհագրական գիտության հիմնադիրներից է:
Հերոդոտոսի «Պատմությունը» հայերեն է թարգմանել պատմաբան և աղբյուրագետ Սիմոն Կրկյաշարյանը («Պատմություն ինը գրքից», 1986 թ.):
Просмотров: 352 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: