Четверг, 26.06.2025, 00:49Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 1 » ՀՀ Ազգային ժողով
17:31
ՀՀ Ազգային ժողով
 Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության 
միակ և  բարձրագույն  մարմինը միապալատ Ազգային ժողովն է, 
որը ներկայացուցչական մարմին է և արտահայտում է 
ՀՀ քաղաքացիների շահերը, կամքը, ինքնիշխանությունը: 
Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, հաստատում պետական բյուջեն, իրականացնում  խորհրդարանական վերահսկողություն:

ՀՀ առաջին օրենսդիր մարմինն ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից (1918 թ-ի մայիսի 28) հետո՝ 1918 թ-ի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների միջոցով: Սկզբում կոչվել է Հայաստանի խորհուրդ, ապա՝ պառլամենտ կամ խորհրդարան: Ունեցել է 80 պատգամավոր, 72-ը՝ ՀՀԴ կուսակցությունից: Օգոստոսի 1-ին Երևանում բացվել է անդրանիկ նստաշրջանը. ընտրվել են խորհրդարանի նախագահը (Ավետիք Սահակյան), 2 փոխնախագահները, հաստատվել է կառավարության կազմը:
Խորհրդային տարիներին (1920–91 թթ.) գործել է ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, որն ընդամենը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի տեղական մարմինն էր՝ առանց ինքնուրույն գործելու իրավունքի:
ՀՀ ներկայիս օրենսդիր մարմնի՝  Ազգային ժողովի (ԱԺ) ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ (2007 թ-ից սկսած): Հերթական ընտրություններն անցկացվում են ԱԺ-ի լիազորությունների ավարտին նախորդող 60 օրվա ընթացքում: Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ԱԺ-ի պատգամավոր կարող է դառնալ 25 տարին լրացրած, վերջին 5 տարում ՀՀ քաղաքացիություն և ընտրական իրավունք ունեցող, ՀՀ-ում մշտապես բնակվող  յուրաքանչյուր ոք: Պատգամավորության թեկնածուները կարող են առաջադրվել մեծամասնական (առաջադրվում են անհատ թեկնածուներ) և համամասնական (մասնակցում են կուսակցությունները՝ ըստ իրենց  առաջադրած ցուցակների) ընտրակարգով: Վերջիններս ԱԺ-ում իրենց ներկայացուցիչն ունենալու համար ընտրություններում պետք է ստանան ընտրողների ձայների առնվազն 5 %-ը:  2007 թ-ից ԱԺ-ն ընտրվում է 131 պատգամավորից՝ 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով: 
ԱԺ-ն իր լիազորությունների ամբողջ ժամկետով ընտրում է ԱԺ-ի նախագահ և  2 փոխնախագահներ, ստեղծում մշտական հանձնաժողովներ՝ օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման ու դրանց վերաբերյալ ԱԺ-ին եզրակացություններ տալու համար:
ՀՀ օրենսդիր մարմնի իրավական կարգավիճակը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, որտեղ ամրագրված են նրա իրավասությունները, փոխհարաբերությունները ՀՀ նախագահի, Կառավարության և մի շարք այլ պետական մարմինների հետ, ԱԺ-ի կազմավորման և գործունեության կարգի հիմունքները, պատգամավորների իրավունքներն ու պարտավորությունները, գործունեության երաշխիքները, լիազորությունների դադարեցման հիմքերը և այլն: 
ԱԺ-ի գործունեության մեջ իր նշանակությամբ և ծավալով առաջնայինը օրենսդրական գործառույթն է: ԱԺ-ի ընդունած օրենքներն օժտված են գերակայությամբ: ՀՀ նախագահի, Կառավարության և պետական մարմինների ընդունած ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են ի կատարումն ՀՀ օրենքների և պետք է համապատասխանեն դրանց:
ԱԺ-ն վերահսկում է պետական բյուջեի կատարումը, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների ու վարկերի օգտագործումը: Վերահսկողական գործառույթ է համարվում նաև ԱԺ-ի՝ Կառավարությանն անվստահության քվե հայտնելու իրավունքը:
ՀՀ ԱԺ-ն օժտված է նաև սահմանադրական այլ լիազորություններով. ՀՀ նախագահի առաջարկությամբ հայտարարում է համաներում, պատերազմ, վավերացնում կամ չեղյալ է համարում ՀՀ միջազգային պայմանագրերը, Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերացնում է հանրապետությունում հայտարարված ռազմական կամ արտակարգ դրությունը, Կառավարության առաջարկությամբ հաստատում հանրապետության վարչատարածքային բաժանումը և այլն:
ՀՀ ԱԺ-ի ներկայիս (2010 թ.) նախագահը Հովիկ Աբրահամյանն է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Ազգային ժողով

ԼՂՀ բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային ժողովն է: ԱԺ-ի լիազորությունները սահմանված են «ԼՂՀ խորհրդարանի մասին» ԼՂՀ օրենքով: ԱԺ-ն կազմված է 33 պատգամավորից, որոնք ընտրվում են 5 տարի ժամկետով, ունի խորհրդարանական 6 մշտական հանձնաժողով: ԱԺ-ն իր լիազորությունների ամբողջ ժամկետով, գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ ընտրում է ԱԺ-ի նախագահ և փոխնախագահ: ԱԺ-ի հատուկ նիստեր կարող են հրավիրվել ԼՂՀ նախագահի, ԱԺ-ի նախագահի, ԱԺ-ի նախագահության կամ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի կողմից: ԱԺ-ի ընդունած որոշումները հաստատում է ԼՂՀ նախագահը:
ԼՂՀ վերջին` 5-րդ գումարման ընտրությունները տեղի են ունեցել 2010 թ-ի հունիսին. ԼՂՀ ԱԺ-ի ներկայիս (2010 թ.) նախագահը Աշոտ Ղուլյանն է:
Просмотров: 371 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: