Четверг, 26.06.2025, 00:48Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 1 » ՀՀ Կառավարություն
17:33
ՀՀ Կառավարություն
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը պետության 
գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:  Կառավարության խնդիրն է ապահովել ՀՀ Սահմանադրության, օրենքների, ՀՀ նախագահի 
հրամանագրերի, Կառավարության որոշումների կենսագործումը, 
պետական բյուջեի ձևավորումն ու կատարումը, ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացումը: 

ՀՀ Կառավարության լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության ղեկավարը վարչապետն է, նրան նշանակում և ազատում է ՀՀ նախագահը: Նորանշանակ վարչապետը ՀՀ նախագահին է ներկայացնում Կառավարության անդամների՝ իր առաջադրած թեկնածուներին, նախագահը հրամանագրով նրանց նշանակում է Կառավարության անդամներ՝ նախարարներ: Վերջիններիս պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
Նոր Կառավարությունը, ՀՀ Սահմանադրության համաձայն, կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի (ԱԺ) հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը: Այն համարվում է ԱԺ-ի հավանությանն արժանացած, եթե որոշակի ժամկետում Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում: Եթե ընդունվում է անվստահություն հայտնելու մասին որոշում, ապա վարչապետը ՀՀ նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:
ՀՀ Կառավարությունը գործում է ՀՀ նախագահի լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում (5 տարի) և իր լիազորությունները վայր է դնում նորընտիր նախագահի առջև: Կառավարության լիազորությունները կարող են դադարել ժամկետից շուտ, եթե Կառավարությունն ինքն է հրաժարական տալիս, եթե ՀՀ նախագահը սեփական նախաձեռնությամբ վարչապետին ազատում է պաշտոնից, կամ ԱԺ-ն անվստահություն հայտնելու որոշում է ընդունում:
ՀՀ Կառավարությունը կոլեգիալ մարմին է. կազմված է վարչապետից, փոխվարչապետից և նախարարներից: Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը, համակարգում է նախարարությունների աշխատանքը: Վերջիններս կենտրոնական և միանձնյա գործադիր մարմիններ են, որոնք կառավարում են իրենց վստահված առանձին ոլորտները: Նախարարությունների քանակը, կազմավորումը, լուծարումը կամ միավորումը որոշում է ՀՀ նախագահը: Կառավարությանն առընթեր գործում են նաև առանձին ոլորտներ սպասարկող պետական կառույցներ՝ հանձնաժողովներ, վարչություններ, գործակալություններ, տեսչություններ, հիմնադրամներ, կոմիտեներ, ազգային ծառայություններ, պետական խորհուրդներ, գիտահետազոտական հիմնարկներ և այլն:
Կառավարությունը մշտապես վերահսկում է ինչպես նախարարությունների և հանրապետական ու տարածքային գործադիր այլ մարմինների գործունեությունը, այնպես էլ նրանց կողմից Կառավարության և վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարումը:
ՀՀ ներկայիս (2010 թ.) վարչապետը Տիգրան Սարգսյանն է:  

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Կառավարություն

ԼՂՀ Կառավարությունը պետության գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:  Կառավարության լիազորությունները կանոնակարգվում են «ԼՂՀ Կառավարության մասին» ԼՂՀ օրենքով: Կառավարության կազմի մեջ մտնում են վարչապետը, փոխվարչապետը, նախարարները, պետական վարչությունների պետերը և Կառավարության աշխատակազմի ղեկավարը: Կառավարությունը հաշվետու է ԼՂՀ նախագահի և Ազգային ժողովի առջև:
Просмотров: 333 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: