Четверг, 26.06.2025, 00:52Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 1 » Հիսուս Քրիստոս
17:30
Հիսուս Քրիստոս
Հիսուս Քրիստոսով սկսվել է քրիստոնեական վարդապետությունը: 
Ըստ քրիստոնեական դավանանքի՝ Հիսուս Քրիստոսը Աստծու Որդին է, Հոր և Սուրբ Հոգու համագոյակիցը: 

Հիսուս Քրիստոսը ծնվել է Սուրբ Կույս Մարիամից՝ անարատ հղությամբ՝ Բեթղեհեմ քաղաքում: Փրկչի ծնունդը Տիրոջ հրեշտակն ավետել է մերձակա արոտավայրերում իրենց հոտին պահակություն անող հովիվներին: 
8 օրականում Հիսուսին թլփատել են, իսկ ծննդյան 40-րդ օրը Երուսաղեմի եկեղեցում նվիրաբերել Աստծուն, որտեղ նրան փառաբանել են Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին: Իմանալով Փրկչի հայտնության մասին և վախենալով իշխանությունը կորցնելուց՝ Հրեաստանի արքա Հերովդեսը հրամայել է սպանել Բեթղեհեմի մինչև 2 տարեկան բոլոր մանուկներին: Տիրոջ հրեշտակն այդ մասին զգուշացրել է Հիսուսի ծնողներին՝ Հովսեփին և Մարիամին. նրանք երեխային փախցրել են Եգիպտոս: 
3 տարի անց, լսելով Հերովդեսի մահվան լուրը, նրանք վերադարձել են Գալիլեայի Նազարեթ քաղաքը, որի համար  Քրիստոսին անվանում են նաև Նազովրեցի: 
Երբ Հիսուսը դարձել է 30 տարեկան, Հորդանան գետում նրան մկրտել է Հովհաննես Մկրտիչը, և Հիսուսի վրա աղավնու տեսքով իջել է Սուրբ Հոգին: Այնուհետև Սուրբ Հոգին նրան տարել է անապատ, որտեղ Քրիստոսը դիմացել է Սատանայի փորձություններին և հաղթել նրան: 
Անապատից վերադառնալուց հետո սկսվել է Քրիստոսի փրկագործական առաքելությունը: Նա ընտրել է 12 աշակերտների, նրանց հետ շրջել ողջ Պաղեստինով ու քարոզել փրկության և Աստծու թագավորության բարի լուրը: Նա շատ հրաշքներ է գործել, բուժել բազմաթիվ մարդկանց: Առակների միջոցով քարոզել է սեր, բարություն, գթասրտություն, ողորմածություն: Հիսուս Քրիստոսի քարոզչական գործունեությունն ու հրաշագործությունները չի ընդունել հրեական կրոնական վերնախավը՝ փարիսեցիներն ու սադուկեցիները (օրենքի ուսուցիչներ), և որոշել է հաշվեհարդար տեսնել նրա հետ: 
Երկրային կյանքի վերջին օրերին Երուսաղեմում իր աշակերտների հետ զատկական ընթրիքի (հայտնի է որպես Վերջին ընթրիք) ժամանակ Հիսուսին 30 արծաթով մատնել է իր աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին: Հիսուսին ձերբակալել են: Պաղեստինի հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսը առաջարկել է Զատկի կապակցությամբ ներում շնորհել Քրիստոսին, բայց ամբոխը, փարիսեցիների և սադուկեցիների դրդմամբ, պահանջել է մահվան դատապարտել նրան: Հռոմեացիները Հիսուսին խաչել են ինչպես սովորական հանցագործի: Մեռել է խաչի վրա և թաղվել, 3 օր անց Հարություն է առել: Հիսուսին հետևորդ կանայք, երբ այցի են եկել նրա գերեզմանին, ապշել են՝ գերեզմանը դատարկ տեսնելով: Այնուհետև կանայք հանդիպել են Տիրոջ հրեշտակին, որը նրանց ավետել է Հիսուսի Հարության լուրը: Հարություն առնելուց հետո Քրիստոսը բազմիցս երևացել է իր աշակերտներին ու խոսել Աստծու արքայության մասին: 40 օր անց Հիսուսը համբարձվել է երկինք և նստել Հայր Աստծու աջ կողմում:
Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, աշխարհ եկավ՝ փրկելու մարդկությանը: Նա ազատեց մարդուն մեղքի դատապարտվածությունից և ցույց տվեց փրկության ճանապարհը: Հիսուս Քրիստոսը, Հայր Աստծու կամքով մարդանալով, իր վրա վերցրեց ողջ մարդկության մեղքը, կրեց անարգանքներ ու չարչարանքներ: Նա աշխարհ եկավ՝ կատարելու Հայր Աստծու կամքը: Հիսուսը հոգում է բոլոր նրանց կարիքները, ովքեր ընդունում են իրեն և հետևում իր պատվիրաններին: Նա իր հրաշափառ Հարությամբ հաղթեց մահին և մարդկությանը շնորհեց հավիտենական կյանքի բարի լուրը:
Քրիստոնեության մեջ Քրիստոսի մահը մարդկությանը մեղքերից ազատելու և ապաշխարելու փրկարար զոհողությունն է: Հիսուսն իր աշակերտների և ժողովրդի հետ հաճախ է խոսել մարդու մեղավոր լինելու, ապաշխարելու և Աստծուն դառնալու ու ապավինելու անհրաժեշտության մասին: Նա մարդկանց հորդորել է լինել բարի, ներողամիտ, կարեկից. «Այն ամենը, ինչ որ ուզում եք, որ մարդիկ անեն, նույնը դուք արեք նրանց»: Երեխաները շատ են սիրել Հիսուսին: Մի օր նրա մոտ երեխաներ են բերել, որպեսզի նա իր ձեռքը դնի նրանց վրա և օրհնի: Աշակերտները փորձել են արգելել երեխաներին մոտենալ նրան: Սակայն Հիսուսը սաստել է աշակերտներին և ասել. «Թողե՜ք երեխաներին, որ ինձ մոտ գան, ու մի՜ արգելեք նրանց, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»:
Ըստ Սուրբ Գրքի՝ Հիսուս Քրիստոսը Սուրբ Երրորդության համագո (նույնաբնույթ) Անձերից է, Նա Հոր և Սուրբ Հոգու հետ արարել է Տիեզերքը, Նա է սկիզբն ու վախճանը, ամենայն ինչի արարիչը, հավիտենական կյանքը, պատկերն աներևույթ Աստծու:
Մահմեդականության մեջ, ի թիվս այլ նահապետների ու մարգարեների (Ադամ, Նոյ, Աբրահամ, Մովսես և ուրիշներ), Հիսուս Քրիստոսն ընդունվում է սոսկ որպես մարգարե:
Ուշ անտիկ, միջնադարյան մշակույթները հարուստ են Հիսուս Քրիստոսի տնօրինական-փրկչական գործունեության մեկնողական ու գրական-գեղարվեստական, պատկերագրական, ծիսաերաժշտական արտացոլման և վերարտադրման օրինակներով: Նրա կերպարը նշանակալի տեղ է գրավում համաշխարհային, ինչպես նաև հայ կերպարվեստում, կինոյում և գրականության մեջ:
Просмотров: 441 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: