Четверг, 26.06.2025, 00:44Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 1 » ՀՊՃՀ
17:41
ՀՊՃՀ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (1933–91 թթ-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ) հանրապետության բարձրագույն ճարտարագիտական կրթության առաջատար ուսումնական 
հաստատությունն է: 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) հիմնադրվել է 1933 թ-ին՝ Շինարարական (1930 թ.) և Քիմիատեխնոլոգիական (1933 թ.) ինստիտուտների միավորմամբ՝ 2 ֆակուլտետով: 1944 թ-ին բացվել են մեխանիկամեքենաշինական, 1945 թ-ին՝ էլեկտրատեխնիկական, 1961 թ-ին՝ տեխնիկական կիբեռնետիկայի, 1965 թ-ին՝ լեռնամետալուրգիական ֆակուլտետները: 1972–74 թթ-ին տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետից անջատվել է ռադիոէլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկականից՝ էներգետիկայի ֆակուլտետը, շինարարականը բաժանվել է ճարտարապետաշինարարական և ճարտարագիտաշինարարական ֆակուլտետների: 
ՀՊՃՀ-ում դասավանդել են նշանավոր գիտնական-մանկավարժներ Ալեքսանդր Թամանյանը, Ստեփան Ղամբարյանը, Ալեքսանդր Հակոբյանը, Լևոն Մանուչարյանը, Արշակ Տոնյանը, Բահաթուր Բահաթրյանը, Հովհաննես Նավակատիկյանը, Տիգրան Ջրբաշյանը, Լևոն Ռոտինյանը, Աշոտ Տեր-Մկրտչյանը, Արծրուն Գասպարյանը, Վարազդատ Հարությունյանը, Զավեն Հացագործյանը, Արտաշես Մամիջանյանը, Համբարձում Սայադյանը և ուրիշներ: ՀՊՃՀ-ի անվանի շրջանավարտներից են Նիկողայոս Ենիկոլոպյանը, Սերգեյ Համբարձումյանը, Գրիգոր Գուրզադյանը և ուրիշներ:
1989 թ-ին ՀՊՃՀ-ի ճարտարապետաշինարարական, ճարտարագիտաշինարարական և տրանսպորտի ֆակուլտետների հիման վրա ստեղծվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը:
ՀՊՃՀ-ն ներկայումս (2010 թ.) ունի 12 ֆակուլտետ՝ համապատասխան ամբիոններով, լաբորատորիաներով, ուսումնական և գիտական այլ օղակներով: Համալսարանում ուսուցումը քառաստիճան է. պատրաստվում են կրտսեր ճարտարագետ, ճարտարագիտության բակալավր, ճարտարագիտության մագիստրոս և ճարտարագետ-հետազոտող ասպիրանտ՝ բակալավրական 36 և մագիստրոսական 32 մասնագիտություններով: 2002–03 ուսումնական տարվանից համալսարանում ներդրվել է կրեդիտային համակարգ՝ մագիստրոսական և ճարտարագետ-հետազոտողի, իսկ 2007– 2008 ուսումնական տարում՝ բակալավրային կրթական ծրագրերով: ՀՊՃՀ-ն ունի հեռակա (1200 ուսանող) և օտարերկրյա քաղաքացիների (սփյուռքահայ և այլազգի 400 ուսանող) ուսուցման բաժանմունքներ: 2001 թ-ին բացվել է միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր միջֆակուլտետային ամբիոնը՝ Սինոփսիս Արմենիա ուսումնական ֆակուլտետի տարածքում, որը պատրաստում է գերմեծ ինտեգրալային սխեմաների և էլեկտրոնային ավտոմատացման նախագծման ոլորտների մասնագետներ: 2004 թ-ից ամբիոնը աշխարհի 450 համալսարանների հետ դարձել է Սինոփսիսի համալսարանական ծրագրերի անդամ:
ՀՊՃՀ-ն մասնաճյուղեր ունի Գյումրիում (1959 թ-ից), Վանաձորում (1963 թ-ից), Կապանում (1996 թ-ից): Երևանում և մասնաճյուղերում գործում են հենակետային ավագ դպրոց-վարժարաններ, համալսարանական քոլեջներ, որոնք ապահովում են ՀՊՃՀ-ի ապագա ուսանողների խորացված ուսուցումը:
Վերջին տարիներին ՀՊՃՀ-ում դասախոսների վերապատրաստման կենտրոնի միջոցով ներդրվել են համացանցային (օնլայն) ուսուցման ծրագրեր, որոնք հիմնվում են համապատասխան կայքերում տեղադրված ուսումնական ձեռնարկների, դասախոսությունների տեքստերի, մեթոդական ցուցումների, ստուգման-գնահատման համակարգերի, վիրտուալ լաբորատոր աշխատանքների և այլ նյութերի վրա:
ՀՊՃՀ-ի ասպիրանտուրայում (ստեղծվել է 1939 թ-ին) գործում է գիտությունների դոկտորի և թեկնածուի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտացված 4 խորհուրդ: Համալսարանում կատարվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական ոլորտներն են՝ կառավարման համակարգեր և էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա, ավտոմատիկա և հեռուստամեխանիկա, հաշվողական տեխնիկա, մեքենաշինություն, քիմիական ու բնապահպանական տեխնոլոգիաներ, զբաղվում են նաև տնտեսության տարբեր ճյուղերի և տեխնիկական ու կիրառական գիտությունների ընդհանուր հիմնախնդիրներով: 
ՀՊՃՀ-ն 1994 թ-ից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ հրատարակում է գիտական աշխատությունների տեղեկագիր, 1992 թ-ից՝ ՀՊՃՀ-ի «Ճարտարագետ» (1957–91 թթ-ին՝ «Պոլիտեխնիկ») պաշտոնաթերթը: 1994 թ-ից գործում է ՀՊՃՀ-ի ուսանողական խորհուրդը, 2007 թ-ից՝ ուսխորհրդի շրջանակներում՝ գիտակրթական ընկերությունը: Համալսարանն ունի համակարգչային կենտրոն, գրադարան (շուրջ 1,4 մլն գիրք), տպարան, ինչպես նաև մշակութային ու մարզական կառույցներ, մարզաառողջարարական ճամբարներ և այլն:
Просмотров: 362 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: