Четверг, 26.06.2025, 00:42Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 1 » Հյուսիսափայլ
17:35
Հյուսիսափայլ
«Հյուսիսափայլը» ազգային, մշակութային, լուսավորական և 
կրթադաստիարակչական ամսագիր է, լույս է տեսել 1858–64 թթ-ին (1863 թ-ին ընդհատվել է), Մոսկվայում: Խմբագրել է Ստեփանոս 
Նազարյանը՝ Միքայել Նալբանդյանի գործուն մասնակցությամբ: 

«Հյուսիսափայլը» իր առաջադիմական բնույթով կարևոր դեր է կատարել հայ պարբերական մամուլի պատմության մեջ. մեծապես նպաստել է 1860-ական թվականների արևելահայ հասարակական մտքի զարթոնքին և գրականության զարգացմանը:
Հանդեսը հետևել է ռուս հեղափոխական-դեմոկրատների՝ Ալեքսանդր Գերցենի, Նիկոլայ Օգարյովի, Նիկոլայ Չեռնիշևսկու, Նիկոլայ Դոբրոլյուբովի գործունեությանը և նրանց հրատարակած պարբերականների («Կոլոկոլ», «Սովրեմեննիկ») որդեգրած գաղափարախոսությանը: Իր շուրջը համախմբելով ժամանակի հայ առաջավոր մտավորականությանն ու Մոսկվայի աչքի ընկնող ուսանողությանը՝ ամսագիրը հետևողականորեն լուսաբանել է ազգային կյանքի վերածնության խնդիրները՝ ժողովրդի լուսավորությունն ու դաստիարակությունը, քաղաքակրթության նվաճումների ընդօրինակումը, նպաստել բնական գիտությունների տարածմանը: Հանդեսը կարևորել է աշխարհաբար լեզվի արմատավորումը հայ գրականության ու հրապարակախոսության մեջ, մամուլում ու դպրոցում: Աշխարհաբարի զարգացման այս ենթաշրջանը ընդունված է անվանել «հյուսիսափայլյան»: 
«Հյուսիսափայլը» գաղափարական սուր պայքար է մղել կղերաավատատիրական հոսանքի, նրա պարբերականների («Մասյաց աղավնի», «Ճռաքաղ» և այլն) ու հոգևոր դասի դեմ և, որպես ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման ճանապարհ, նշել դպրոցը եկեղեցուց անջատելու անհրաժեշտությունը, լուսավորությունն ու առաջադիմությունը: Սակայն Ստեփանոս Նազարյանն ու Միքայել Նալբանդյանն այս խնդիրներին մոտեցել են գաղափարական տարբեր դիրքերից. առաջինը համոզված էր, որ լուսավորության միջոցով կարելի է բարձրացնել ժողովրդի ոչ միայն մտավոր, այլև նյութական վիճակը, իսկ երկրորդն այդ ճանապարհով ձգտում էր ժողովրդի գիտակցությունը բարձրացնել այնպիսի մակարդակի, որ նա մասնակցի վերահաս հեղափոխական շարժումներին: Այս տարաձայնությունների պատճառով 1859 թ-ի աշնանը Նալբանդյանը հեռացել է «Հյուսիսափայլից». սկսվել է հանդեսի անկման շրջանը, այն զրկվել է մարտական ոգուց, որդեգրել է լիբերալ-հարմարվողական քաղաքականություն:
Այդուհանդերձ, «Հյուսիսափայլը» մեծապես աջակցել է առաջադիմական և թարգմանական գրականության ստեղծմանը: Այստեղ են տպագրվել Միքայել Նալբանդյանի հրապարակախոսական, գրաքննադատական ու գիտական բազմաթիվ հոդվածներ, գրական-պատմական երկերը, հայ ժողովրդի ազատագրության, քաղաքական, տնտեսական խնդիրների, գրական լեզվի, գրականության ու թատրոնի, լուսավորության վերաբերյալ ուսումնասիրությունները, «Հիշատակարանը», «Մեռելահարցուկ» վեպը, գեղարվեստական այլ ստեղծագործություններ, Ստեփանոս Նազարյանի՝ դպրոցական գործի, դասագրքերի, ծրագրերի, ընտանեկան և ֆիզիկական կրթության ու մանկավարժական կադրերի պատրաստմանը և նմանատիպ այլ հարցերի վերաբերող հոդվածներ: Հանդեսին աշխատակցել են Րաֆֆին, Ռափայել Պատկանյանը, Սմբատ Շահազիզը, Մուրացանը և ուրիշներ: 
«Հյուսիսափայլը» թարգմանաբար ներկայացրել է նաև ռուս և եվրոպական գրողների՝ Նիկոլայ Կարամզինի, Միխայիլ Լերմոնտովի, Հայնրիխ Հայնեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Պիեռ Ժան Բերանժեի, Ամադեուս Հոֆմանի և այլ 
Просмотров: 366 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: