Среда, 25.06.2025, 19:50Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 22 » Ժողովրդավարություն
16:57
Ժողովրդավարություն
Ժողովրդավարությունը հասարակության քաղաքական 
կազմակերպման ձև է` հիմնված ժողովրդի՝ որպես պետական 
իշխանության  միակ աղբյուրի, ճանաչման, ինչպես նաև 
իրավունքի ու սահմանադրության գերակայության, քաղաքական 
բազմակարծության վրա: Պատմության մեջ ժողովրդավարության առաջին օրինակը մ. թ. ա. V դարի պերիկլեսյան Աթենքն էր՝ 
ժողովրդավար ղեկավար Պերիկլեսի օրոք:

Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Ժողովրդավարությունը հունարեն «դեմոկրատիա» (կազմված է «դեմոս»՝  ժողովուրդ, և «կրատոս»՝  իշխանություն, բառերից) հասկացության հայերեն համարժեքն է: Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով (ներկայացուցչական ժողովրդաիշխանություն): 
Անմիջական է այն ժողովրդաիշխանությունը, երբ հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումներն ընդունում են անմիջականորեն բոլոր քաղաքացիները՝ հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով: Քանի որ հասարակական բոլոր գործերն ու հարցերը հնարավոր չէ լուծել անմիջական ժողովրդաիշխանության միջոցով, ուստի առաջանում է ներկայացուցչական ժողովրդաիշխանության անհրաժեշտությունը: Այս դեպքում հասարակական գործերը կառավարում, որոշումներն ընդունում են ժողովրդի կողմից ընտրված մարմիններն ու պաշտոնատար անձինք: 
Ժողովրդավարությունը ենթադրում է հասարակության գերիշխանություն պետության վրա: Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ժողովրդավարական նորմերն արդյունավետ են կիրառվում, եթե հասարակական գիտակցությունը ժողովրդավարական է. հասարակությունը ժողովրդավարությունն ըմբռնում է որպես արժեք և գործում դրա պահանջներին ու սկզբունքներին համապատասխան:
Ժողովրդավարական հանրապետությունները լինում են նախագահական և խորհրդարանական. առաջինի դեպքում պետության ու կառավարության գլուխը  նախագահն է, երկրորդի դեպքում՝ խորհրդարանը:
Հայաստանի առաջին հանրապետությունը (1918–20 թթ.) կառավարման ձևով խորհրդարանական հանրապետություն էր: Սակայն այն չկայացավ, որովհետև Հայաստանում 1920 թ-ին հաստատվեցին խորհրդային կարգեր, որտեղ գերիշխող կոմունիստական գաղափարախոսությունը մերժում էր ժողովրդավարությունը և նրա իրականացման ընդունված ձևերն ու ինստիտուտները: 
Ժողովրդավարության վերահաստատման հնարավորություն ստեղծվեց միայն 1980-ական թվականների կեսերի գորբաչովյան բարեփոխումների շնորհիվ.  1988 թ-ին Հայաստանում սկիզբ առավ ժողովրդավարական շարժումը:
 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց անկախ պետականության հաստատման գործնթացի սկիզբը: 1991 թ-ի սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու մասին 1991 թ-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Հայաստանը թևակոխեց անկախ պետականության կառուցման շրջան, որի խնդիրներն են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում խելամիտ, հավասարակշռված բարեփոխումների միջոցով իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցումը, երկրում քաղաքացիական հասարակության կայացումը: ՀՀ Սահմանադրության (ընդունվել է 1995 թ-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով) առաջին հոդվածը Հայաստանի Հանրապետությունը հռչակում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն:
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է խառը կամ նախագահական-խորհրդարանական կառավարման ձևը: Այն նախագահական է, որովհետև ՀՀ նախագահն է նշանակում վարչապետին, իսկ վերջինիս առաջարկով՝ կառավարության անդամներին, և խորհրդարանական է, որովհետև նախագահի ձևավորած կառավարությունը հաշվետու և պատասխանատու է նաև Ազգային ժողովի առջև:
Просмотров: 336 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: