 |

 |
| Суббота, 20.12.2025, 08:20 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Апрель 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Апрель » 28 » Ջոուլ Ջեյմս Պրեսկոտ
13:21 Ջոուլ Ջեյմս Պրեսկոտ |
Ջեյմս Ջոուլն աշակերտել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնին և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները: 1841 թ-ին նա բացահայտել է (Է. Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք): 1843–50 թթ-ին նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը: Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը: 1851 թ-ին Ջոուլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը՝ ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում: Նա հետազոտել է գազի սեղմման և ընդարձակման ժամանակ առաջացող ջերմային երևույթները. մասնավորապես նոսրացած գազերի ընդարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդունվել էր իդեալական գազի համար: Անգլիացի ֆիզիկոս Վ. Թոմսոնի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբատ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ): Նա կառուցել է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը: Ջոուլը հաշվարկել է նաև գազի մոլեկուլների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից: Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք: Ջոուլը հայտնաբերել է նաև մագնիսական հագեցման երևույթը ֆեռոմագնիսների մագնիսացման դեպքում: Միավորների միջազգային համակարգում 1 Ջ հավասար է այն աշխատանքին, որ կատարվում է, երբ 1 Ն ուժի կիրառման կետն ուժի ազդման ուղղությամբ տեղափոխվում է 1 մ-ով: 1 Ջ = 1 Նxմ
|
|
Просмотров: 338 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |