Четверг, 26.06.2025, 07:45Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Ջուր
13:28
Ջուր
Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց:
Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով:
Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:
Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության  4 հիմնական տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից:
Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի:
Ջուրն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը (361 մլն կմ2), և միայն 1/3 մասն է (149 մլն կմ2) բաժին ընկնում ցամաքին: Ջուրն ամենուր է՝ օվկիանոսներում ու ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ ու հողում: Երկրի հեղուկ ջրի շերտը կոչվում է ջրոլորտ, պինդ ջրի շերտը՝ սառցոլորտ: Ջրոլորտի սահմաններում ջրի ընդհանուր պաշարները կազմում են 1,4 մլրդ կմ3: Ջրային պաշարների 97 %-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին, և միայն 3%-ն են կազմում ցամաքի ջրերը: 
Ջուրը ջրածնի և թթվածնի քիմիապես կայուն միացություն է (H2O): Ունի ջրածնական կապերի խիտ ցանց, ինչը և պայմանավորում է նրա բարձր եռման ջերմաստիճանն ու հալման մեծ տեսակարար ջերմունակությունը: Ջուրը նաև լավ լուծիչ է:
Տարբերում են թեթև և ծանր՝ դեյտերիումային ու տրիտիումային, ջրեր: Նրանում հեշտությամբ լուծվում են բազմաթիվ պինդ, հեղուկ և գազային նյութեր: 0-ից 4օ տաքացնելիս ջուրը խտանում է. այդ առանձնահատկության շնորհիվ սառած ջրամբարներում ձկները կարողանում են ապրել սառույցի տակ կուտակված ավելի տաք ջրում:
374օC-ից, որին համապատասխանում է 22.064 ՄՊա (218 մթնոլորտ) ճնշում, բարձր ջերմաստիճանում ջրային գոլորշին այլևս հեղուկի վերածել հնարավոր չէ, այն վերածվում է գազի: Այդ կետը կոչվում է ջրի կրիտիկական կետ: 
Մաքուր ջուրը լավ մեկուսիչ է: Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չկա: Ըստ լուծված նյութերի քանակի՝ ջուրը լինում է աղի և քաղցրահամ: Ջուրը քաղցրահամ է, երբ 1 լիտրում պարունակվում են մինչև 1 գ լուծված նյութեր: 1 գ-ից ավելիի դեպքում այն կոչվում է աղի: Խմելու համար լավագույնն է այն ջուրը, որի 1 լիտրում աղերի քանակը չի անցնում 200–250 մլգ-ից: Քաղցրահամ ջրի պաշարները շատ քիչ են ու կազմում են ընդհանուր պաշարների 3%-ը և խիստ անհավասարաչափ են բաշխված: Կան երկրներ, որտեղ ջուրն առատ է. օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասը հարուստ է ջրերով, իսկ Հյուսիսային Աֆրիկան գրեթե զուրկ է ջրից (Սահարա անապատ):
Քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են պարունակում սառցադաշտերը, որոնց ջուրը մարդուն առայժմ մատչելի չէ: Ներկայումս քաղցրահամ ջուր ունենալու նպատակով փոխում են գետերի հունը` ջրառատ վայրից դեպի սակավաջուր շրջան, այսբերգներ են տեղափոխում և աղազերծում ծովի ջուրը: Օրինակ՝ Քուվեյթում արդեն գործում են աղազերծման 5 խոշոր գործարաններ:
Ծովի ջրում չափազանց շատ ու բազմատեսակ աղեր են լուծված, այդ պատճառով էլ այն խմելու համար պիտանի չէ: Ջրում պարունակվող կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ածխաթթվական և ծծմբաթթվական աղերի պարունակությունը պայմանավորում է ջրի կոշտությունը: Այդ նյութերի ոչ մեծ քանակության դեպքում ջուրը համարվում է փափուկ, իսկ շատի դեպքում՝ կոշտ: Կոշտ ջրում վատ են եփվում բանջարեղենն ու միսը: Թեյը կոշտ ջրում վատ է թրմվում, և նրա համային արժեքը նվազում է: Կոշտ ջրով սպիտակեղենը լվանալիս մեծանում է օճառի ծախսը: Մեծ քանակությամբ երկաթի պարունակության դեպքում փոխվում է ջրի գույնը (դառնում է ժանգագույն), զգացվում է մետաղահամ, եռացնելիս կաթսայում գոյանում է գորշ կարմրավուն նստվածք: Խմելու ջրի մեջ կարող են ընկնել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ, որոնք ունակ են երկար պահպանվելու և տարածվելու: Խմելու ջրի պիտանիության ցուցանիշը որոշվում է մանրէային թվով, որը 1 օր 370C ջերմաստիճանում պահված ջրի 1 մլ-ում առկա բակտերիաների ընդհանուր թիվն է կամ աղիքային ցուպիկների պարունակությունը:

Ջրի շրջապտույտը բնության մեջ
Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ: Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի հողը, ջարդում-մանրացնում ապարները, քանդում ափերն ու հունը, փորում անդնդախոր կիրճեր, հարթավայրերում կուտակում նստվածքներ և այլն:
Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի արտադրության համար՝ 250 մ3, կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3, իսկ միջին հզորության ատոմակայանին օրական պետք է 1 մլն մ3 ջուր:
Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է անհիշելի ժամանակներից՝ ջրաղացներում, իսկ XIX դարից՝ ջրէկներում: Օգտագործվում է նաև մակընթացությունների և ծովային ալիքների էներգիան: Այժմ ամենուրեք արգելված է արդյունաբերական թափոններն ու կեղտաջրերը ջրավազանների մեջ լցնելը: Յուրաքանչյուր ջրային ավազանի աղտոտում բերում է ընդհանուր ջրոլորտի աղտոտման, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհագրական թաղանթի վրա:
Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի փոխվում և անընդհատ շարժման մեջ է: Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը գոլորշիանում է, մթնոլորտի վերին շերտերում խտանալով՝ առաջացնում է ամպեր, որոնք անձրևի կամ ձյան տեսքով թափվում են Երկրի վրա: Սա ջրի փոքր կամ տեղական շրջապտույտն է: Ավելի բարդ է ջրի համաշխարհային կամ մեծ շրջապտույտը. օվկիանոսից գոլորշիացած ջրի մի մասը թափվում է օվկիանոսի վրա, իսկ մյուս մասը քամիների միջոցով տարվում է ցամաքի խորքը և տեղումների ձևով թափվում այնտեղ: Դրա մի մասը սնում է գետերը, մյուս մասը ներծծվում է՝ առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ կուտակվում լճերի, ճահիճների կամ սառցադաշտերի մեջ և ի վերջո կրկին վերադառնում օվկիանոս:
Просмотров: 285 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: