 |

 |
| Суббота, 20.12.2025, 06:36 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Апрель 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
| Статистика |
Онлайн всего: 3 Гостей: 3 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Апрель » 28 » Ջրածին
|
H2 Ջրածինն անգույն, անհոտ, անհամ գազ է: Ամենատարածված քիմիական տարրն է Տիեզերքում. կազմում է աստղերի և Արեգակի զանգվածի մոտ կեսը, Արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը: Աստղերի ընդերքում ջրածնի ատոմների միջուկները վերածվում են հելիումի ատոմների միջուկների (ջերմամիջուկային սինթեզ), և անջատվում է մեծ քանակությամբ էներգիա: Ջրածնի պարունակությունը երկրակեղևում 0,15 % է, ընդհանուր պարունակությունը Երկրի վրա՝ 1 %: Ջրածինը Երկրի վրա ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ 10-4%: Մթնոլորտի վերին շերտերում ջրածնի պարունակությունը շատ ավելի մեծ է, մերձերկրյա տարածությունում առաջացնում է Երկրի պրոտոնային ճառագայթումային գոտին: Ջրածինը մտնում է ամենատարածված նյութի՝ ջրի (11,19% ըստ զանգվածի), ինչպես նաև քարածխի, նավթի, բնական գազերի, կենդանական ու բուսական օրգանիզմների բաղադրության մեջ: Բնական ջրածինը բաղկացած է պրոտիում (1H) և դեյտերիում (2H) կամ D կայուն իզոտոպներից: Բնական ջրածինն աննշան քանակներով պարունակում է նաև ճառագայթաակտիվ՝ գերծանր ջրածին՝ տրիտիում (3H) կամ T, որը սինթեզվում է մթնոլորտի վերին շերտերում՝ տիեզերական նեյտրոնների և ազոտի փոխազդեցությամբ: Ծանր ջրածնի (D) պարունակությունը օվկիանոսների վերին շերտերում ավելի մեծ է, քան մթնոլորտային տեղումներում և սառցադաշտերում: Ջրածնի մոլեկուլը երկատոմ է: Ատոմական ջրածինը քիմիապես ակտիվ է, մոլեկուլայինը՝ համեմատաբար պասսիվ: Ոչ մետաղների հետ ջրածինն առաջացնում է գազային միացություններ: Ջրածինն այրվում է՝ մեծ քանակությամբ ջերմություն անջատելով: 2 ծավալ ջրածնի և 1 ծավալ թթվածնի խառնուրդը պայթուցիկ է և կոչվում է շառաչող գազ: Բարձր ջերմաստիճաններում ջրածինը միանում է ալկալիական և հողալկալիական մետաղներին՝ առաջացնելով մետաղների հիդրիդներ: Ջրածին իոնի (H+) կամ այլ ատոմի հետ բևեռացված կապով միացած ջրածնի ատոմի մասնակցությամբ իրականանում է ջրածնական կապը, առանց որի Երկրի վրա գոյություն չէին ունենա հեղուկ ջուրը, սպիտակուցները, հետևաբար և կյանքը: Ջրածինը հիմնականում օգտագործվում է ամոնիակ ստանալու համար, որը ելանյութ է ազոտական թթվի, ազոտական պարարտանյութերի արտադրության մեջ: Ջրածինն օգտագործվում է նաև սպիրտների, արհեստական հեղուկ վառելանյութերի, ճարպերի ջրածնավորման, օդերևութաբանական զոնդեր, օդապարիկներ և դիրիժաբլներ լցնելու (հելիումի խառնուրդով) համար: Ջրածնաթթվածնային այրիչներն օգտագործում են մետաղները զոդելու և կտրելու համար:
Ջրածնային ռումբ Ջրածնային ռումբը մեծ ավերիչ ուժով զենք է: Նրա գործողությունը հիմնված է որպես միջուկային լիցք ծառայող ջրածնի տրիտիում և դեյտերիում իզոտոպներ պարունակող քիմիական խառնուրդում ընթացող ջերմամիջուկային սինթեզի վրա, որի ընթացքում ակնթարթորեն անջատվում է վիթխարի քանակությամբ էներգիա: Ջրածնային ռումբի (ինչպես նաև բոլոր միջուկային ռումբերի) պայթյունի ժամանակ ավերիչ ազդեցություն են գործում հարվածային ալիքը, լուսային ճառագայթումը, թափանցող ճառագայթումը և ճառագայթաակտիվ վարակումը: Առաջին ջրածնային ռումբը փորձարկվել է 1953 թ-ին ԽՍՀՄ-ում:
|
|
Просмотров: 342 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |