Среда, 25.06.2025, 20:03Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 29 » Կալենց Հարություն
17:11
Կալենց Հարություն
ՀԽՍՀ վաս­տա­կա­վոր նկա­րիչ, Պե­տա­կան մրցա­նա­կի դափ­նե­կիր Հա­րու­թյուն Կա­լենցն իր ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ պայ­մա­նա­վո­րել է հայ գե­ղան­կար­չու­թյան «նոր ալի­քը»:

Հա­րու­թյուն Կա­լեն­ցը (իս­կա­կան ազ­գա­նու­նը՝ Խար­ման­դա­րյան) 1915 թ-ին զրկվել է ծնող­նե­րից, 1918 թ-ին ապաս­տա­նել է Հա­լե­պի ազ­գա­յին որ­բա­նո­ցում, որի կրթա­րա­նում 1923 թ-ին աշա­կեր­տել է նկա­րիչ­ Օն­նիկ Ավե­տի­սյա­նին: 
1927–30 թթ-ին աշ­խա­տել է ֆրան­սի­ա­ցի նկա­րիչ Կլոդ Միշ­լեի ար­վես­տա­նո­ցում և հա­մա­տեղ ցու­ցա­հան­դես­ներ կազ­մա­կեր­պել Լի­բա­նա­նում ու Սի­րի­ա­յում: 1930 թ-ին Կա­լեն­ցը հաս­տատ­վել է Բեյ­րու­թում, եղել Լի­բա­նա­նի ար­վես­տա­գետ­նե­րի մի­ու­թյան հիմ­նա­դիր­նե­րից, բա­ցել սե­փա­կան ար­վես­տա­նոց:
1930–40-ա­կան թվա­կան­նե­րին Կա­լենցն աշ­խա­տել է հաս­տո­ցա­յին գե­ղա­նկար­չու­թյան, դե­կո­րա­տիվ որմ­նան­կար­չու­թյան և գրաֆիկայի բնա­գա­վառ­նե­րում: Մաս­նակ­ցել է Նյու Յոր­քի մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դե­սին, որ­տեղ Լի­բա­նա­նի տա­ղա­վա­րի հար­թա­քան­դակ­նե­րի հա­մար ար­ժա­նա­ցել է պատվո դիպ­լո­մի:
1946 թ-ին Կա­լեն­ցը հայ­րե­նա­դար­ձել է: 1950–60-ա­կան թվա­կան­նե­րը նկար­չի ստեղ­ծա­գոր­ծու­թյան ծաղ­կուն շրջանն է. ստեղ­ծել է բազ­մա­թիվ դի­ման­կար­ներ, նա­տյուր­մորտ­ներ, բնա­նկար­ներ, որոնք աչ­քի են ընկ­նում կա­ռուց­ված­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյամբ, թա­փան­ցիկ ու նուրբ երանգ­նե­րով: Կա­լենցն ստեղ­ծել է վե­հա­շունչ կտավ­ներ, որոնց բնո­րոշ են բա­ցա­ռիկ գե­ղան­կար­չա­կան ճա­շա­կը, իրա­կա­նու­թյու­նը բա­ցար­ձա­կա­պես գույ­նե­րով ըն­կա­լե­լու վար­պե­տու­թյու­նը: Կա­լեն­ցի նշա­նա­վոր գոր­ծե­րից են գրող Վի­վան Չի­թե­ջյա­նի (1957 թ.), պարուհի Մա­յա Պլի­սեց­կա­յա­յի (1959 թ.), նկարչուհի Քնա­րիկ Հով­հան­նի­սյա­նի (1960 թ.), դե­րասանուհի Վա­լեն­տի­նա Խմա­րա­յի (1961 թ.) դի­ման­կար­նե­րը, «Աշու­նը Զանգ­վի ձո­րում» (1957 թ.), «Սևանա կղզու Սուրբ Կա­րա­պետ եկե­ղե­ցին» (1957 թ.), «Աշու­նը բու­սա­բա­նա­կան այ­գում» (1961 թ.), «Գա­րու­նը մեր բա­կում» (1967 թ.) բնան­կար­նե­րը, «Նա­տյուր­մորտ. մրգեր» (1959 թ.), «Նա­տյուր­մորտ» (1960 թ.) և այլ կտավ­ներ: Ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես­ներ է ու­նե­ցել Բեյրութում, Մոսկ­վա­յում, Լե­նինգ­րա­դում (այժմ՝ Սանկտ Պե­տեր­բուրգ), Երևանում: Գոր­ծե­րից  պահ­վում են Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հում, Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նում, մաս­նա­վոր հա­վա­քա­ծու­նե­րում:
Կա­լեն­ցի անու­նով Երևանում  կոչ­վել է փո­ղոց, 2009 թ-ին ստեղծ­վել է «Կա­լենց» մշա­կու­թային հիմ­նա­դրամը:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 480 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: