Среда, 25.06.2025, 19:13Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 29 » Կանչ
17:13
Կանչ
«Կան­չը» ման­կա­պա­տա­նե­կան եռօ­րյա թերթ է: Լույս է տես­նում 1925 թ-ից Երևանում (1941–45 թթ-ին ընդ­հատ­վել է): 
Մին­չև 1990 թ. կոչ­վել է «Պի­ո­ներ կանչ»: 

«Կան­չը» պա­տա­նի ըն­թեր­ցող­նե­րին դաս­տի­ա­րա­կում է հայ­րե­նա­սի­րու­թյան ոգով, սեր­մա­նում ըն­կե­րա­սի­րու­թյուն, քա­ջու­թյուն, ազն­վու­թյուն, աշ­խա­տա­սի­րու­թյուն, ծա­նո­թաց­նում ազ­գա­յին ավանդնե­րին ու հա­մա­մարդ­կա­յին նվա­ճում­նե­րին: Մեծ տեղ է հատ­կաց­նում պատ­մու­թյան առան­ձին խնդիր­նե­րի լու­սա­բան­մա­նը, ազ­գա­յին, պե­տա­կան ու մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի վեր­հան­մանն ու վե­րա­գնա­հատ­մա­նը: Սկզբնա­կան շրջա­նում թեր­թը մե­ծա­պես նպաս­տել է անգ­րա­գի­տու­թյան վե­րաց­մա­նը: 
Թեր­թի խմբագ­րու­թյու­նում եր­կար տա­րի­ներ գոր­ծել է բնու­թյան պահ­պա­նու­թյան շտաբ, որը ղե­կա­վա­րել  է գրող Վախ­թանգ Անա­նյա­նը: «Կան­չի» կո­չով Հա­յաս­տա­նում տնկվել են ծա­ռեր, ստեղծ­վել զբո­սայ­գի­ներ ու պու­րակ­ներ, ծա­ռու­ղի­նե­րով մի­մյանց են կապ­վել բնա­կա­վայ­րեր: Ար­ցա­խյան շարժ­ման տա­րի­նե­րին թեր­թը ներ­կա­յաց­րել է իրադ­րու­թյունն Ար­ցա­խում: «Կան­չի» նա­խա­ձեռ­նու­թյամբ առա­ջին ան­գամ լույս է ըն­ծայ­վել Ար­ցա­խի պա­տա­նի ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի «Ձնծա­ղիկ­ներ» ժո­ղո­վա­ծուն: 
«Կան­չն» անդ­րա­դառ­նում է երկ­րում տե­ղի ու­նե­ցող կարևոր իրա­դար­ձու­թյուն­նե­րին, գի­տու­թյան ու մշա­կույ­թի, մար­զա­կան նո­րու­թյուն­նե­րին, մեծ ու­շադ­րու­թյուն է դարձ­նում նաև սփյուռ­քա­հայ կյան­քի լու­սա­բան­մա­նը:
«Կան­չը» նպաս­տել է հայ ման­կա­կան գրա­կա­նու­թյան զար­գաց­մա­նը: Տա­րի­ներ ի վեր թեր­թին առընթեր գոր­ծում են պա­տա­նի լրագ­րող­նե­րի դպրոցը՝ «Շա­վիղ» պա­տա­նե­կան խմբագ­րու­թյու­նը, և պա­տա­նի ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի գրա­կան ստու­դի­ան: Իրենց ստեղ­ծա­գոր­ծա­կան առա­ջին քայ­լե­րը  թեր­թում են արել ան­վա­նի գրող­ներ Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նը, Վա­հագն Դավ­թյա­նը, Հրա­չյա Հով­հան­նի­սյա­նը և ու­րիշ­ներ:
Просмотров: 285 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: