Суббота, 11.04.2026, 23:23Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 29 » Կենդանավարժեցում
17:22
Կենդանավարժեցում
Կենդանավարժեցումը ժամանակակից կրկեսի կարևոր ժանրերից է և հանդիսախաղերի բաղկացուցիչ մաս. առաջացել է Հին աշխարհի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: 

Վարժեցված շներ, արջեր և այլ կենդանիներ ցուցադրվել են Հին Ռուսիայում և միջնադարյան Եվրոպայում: XIII–XIV դարերում տարածված էր հատկապես ձիերի վարժեցումը: XVIII դարի վերջին ստեղծվել են կենդանաբանական այգիներ, որտեղ ցուցադրվել են վարժեցված կենդանիներ (հետագայում՝ նաև կրկեսում): 
XX դարում ռուս կենդանավարժներ Դուրովներն իրենց մշակած նոր մեթոդներով վարժեցրել են դժվար ենթարկվող կենդանիների, ինչպես և հակոտնյաների (կատու և մկներ): Այժմ կրկեսում ցուցադրվում են վարժեցված գիշատիչներ, փղեր, ձիեր, գետաձիեր, ագեվազներ, կապիկներ, շներ, թռչուններ, սողուններ, երկկենցաղներ և այլն:
Կենդանավարժը պետք է գերազանց իմանա կենդանիների վարքը, լինի համբերատար ու համարձակ, ունենա տարբեր միջոցներով կենդանիների վրա ներազդելու, նրանց «լեզուն հասկանալու» ունակություն: 
Հայկական կրկեսում կենդանավարժ Ստեփան Իսահակյանը վարժեցրել է գետաձի (աշխարհում առաջին անգամ), կոկորդիլոս, վիշապօձ, իսկ թռչուններից՝ արագիլ, կռունկ, փասիան և այլն: Նա ստեղծել է ազգային ինքնատիպ ատրակցիոն՝ «Էկզոտիկ կենդանիների խառը խումբ», որտեղ ներկայացվել են Քաջ Նազարի արկածները:
Կենդանավարժ Միքայել Բաղդասարյանը, որ վարել է «Սասունցի Դավիթ» ներկայացումը, հանդես է եկել գիշատիչ գազանների խառը խմբով, ինչը չափազանց դժվար է և վտանգավոր, քանի որ գազանները հաճախ չենհանդուրժում միմյանց: 
ԱՊՀ-ի և եվրոպական մի շարք երկրների կրկեսներում աշխատում են հայ կենդանավարժներ: Մոսկվայի կրկեսում «Արջերի բենեֆիս» ծրագրով հանդես է գալիս Գենադի Մինասյանը, իսկ էկզոտիկ կենդանիների խմբով՝ Տիգրան Հակոբյանը:
Երևանի կրկեսում ստեղծվել է «Կենդանիների աշխարհում» ծրագիրը, որտեղ երիտասարդ կենդանավարժ Նաիրա Պետրոսյանն ընդգրկել է կենդանիների խառը խումբ (ձիեր, ուղտայծեր, ջայլամներ, պոնիներ, շներ, բադեր, աղավնիներ և այլն):
Կենդանիներին «հասկանալը» այնքան էլ հեշտ չէ, սակայն դա է վարժեցման միակ ուղին, միայն այդ դեպքում են նրանք «հարգում» և հնազանդվում կենդանավարժին:
Просмотров: 390 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: