Среда, 25.06.2025, 19:47Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 29 » Կոնսերվատորիա
17:30
Կոնսերվատորիա
Կոնսերվատորիան երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որտեղ պատրաստվում են մասնագետ 
կատարողներ՝ նվագողներ, երգիչներ, դիրիժորներ, 
կոմպոզիտորներ ու երաժշտագետներ:

«Կոնսերվատորիա» իտալերեն է.   նշանակում է ապաստարան, պահպանություն: XVI դարում Իտալիայում այդպես էին կոչվում որբանոցները, որտեղ երեխաներին արհեստներ էին սովորեցնում, հետագայում՝ նաև երաժշտություն: 
Առաջին կոնսերվատորիան բացվել է Նեապոլում 1537 թ-ին: XVIII դարում իտալական կոնսերվատորիաները մեծապես նպաստել են երաժիշտների և կոմպոզիտորների ուսումնառությանը: 1793 թ-ին բացվել է Փարիզի Ազգային երաժշտական ինստիտուտը, որի հիման վրա 1795 թ-ին ստեղծվել է Երաժշտության և դեկլամացիայի (արտասանության) կոնսերվատորիան: XIX դարում կոնսերվատորիաներ են հիմնադրվել Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում, XX դարում՝ Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրներում: Ռուսաստանում առաջին կոնսերվատորիաները ստեղծվել են Սանկտ Պետերբուրգում՝ 1862 թ-ին, Մոսկվայում՝ 1866 թ-ին:
Հայաստանում երաժշտական կրթության առաջին կենտրոնները՝ երաժշտանոցները, ստեղծվել են վաղ միջնադարում: Նշանավոր վանքերին կից գործող դպրոցների ու համալսարանների սաներն ստացել են նաև երաժշտական կրթություն: X–XI դարերում Սանահինի, Տաթևի, Անիի, հետագայում` նաև Գլաձորի, Կիլիկյան Հայաստանի Հռոմկլա, Սիս քաղաքների և այլ վայրերի բարձրագույն տիպի դպրոցներում պատրաստել են երաժիշտ-կատարողներ, ստեղծագործողներ, որոնցից հայտնի են Ներսես Շնորհալին, Գրիգոր Խուլը, Գևորգ Սկևռացին, Ներսես Լամբրոնացին և ուրիշներ: 
XIX դարի վերջին երաժշտական կրթության զարգացմանը նշանակալիորեն նպաստել են Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որտեղ սովորել, ապա նաև դասավանդել է Կոմիտասը: 1921 թ-ին կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանի երաժշտական ստուդիան, որը 1923 թ-ին վերակազմվել է կոնսերվատորիայի և 1946 թ-ին կոչվել Կոմիտասի անունով: Երևանի կոնսերվատորիայում գործում են դաշնամուրային, նվագախմբային (լարային ու փողային բաժիններով) և վոկալ-տեսական  (ժողովրդական գործիքների, ժողովրդական երգեցողության, վոկալ արվեստի, երգչախմբային և սիմֆոնիկ, դիրիժորության, կոմպոզիցիայի, երաժշտագիտության բաժիններով) ֆակուլտետներ: Ունի ասպիրանտուրա (1961 թ-ից, մասնաճյուղ` Գյումրիում), օպերային ստուդիա, ձայնադարան, գրադարան և այլն: Կոնսերվատորիայում դասավանդում է 523 դասախոս, այդ թվում` երաժշտագիտության 5 դոկտոր, 36 թեկնածու, 124 պրոֆեսոր, 119 դոցենտ, սովորում է 1200 ուսանող:
 1938 թ-ից կոնսերվատորիային առընթեր գործում է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան  երաժշտական դպրոցը:
Просмотров: 245 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: