Среда, 25.06.2025, 19:41Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 29 » Կրոմվել Օլիվեր
17:36
Կրոմվել Օլիվեր
Օլի­վեր Կրոմ­վե­լը XVII դա­րի անգ­լի­ա­կան հե­ղա­փո­խական գոր­ծիչ է: Իր ստեղ­ծած «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նա­կով» հաղ­թել է թա­գա­վո­րա­կան զոր­քե­րին. 1649 թ-ին Անգ­լի­ան հռչակ­ել է հան­րա­պե­տու­թյուն, իսկ 1653 թ-ին ինքն իրեն հռչա­կել է ազ­գի հո­վա­նա­վոր (պրո­տեկ­տոր):

Օլի­վե­ր Կրոմվելը մե­ծա­ցել է պու­րի­տա­նա­կան (կրո­նա­կան ուղ­ղու­թյուն Անգ­լի­ա­յում) ըն­տա­նի­քում: Հոր մա­հից հե­տո մեկ­նել է Լոն­դոն՝ իրա­վունք ու­սում­նա­սի­րե­լու: Քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյունն սկսել է 1628 թ-ին, երբ ա­ռա­ջին ան­գամ ընտր­վել է խորհր­դա­րա­նի Հա­մայնք­նե­րի պա­լա­տի պատ­գա­մա­վոր: 1640 թ-ից ընդ­դի­մու­թյան գոր­ծիչ­նե­րից էր: Ստյո­ւարտ­նե­րի դեմ  նրա ճա­ռերն աչ­քի են ըն­կել բուր­ժո­ւա­զիա­յի և նոր ազն­վա­կա­նու­թյան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյամբ:
Թա­գա­վո­րի դեմ քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Կրոմ­վելն ստեղ­ծել է բա­նա­կի նոր տե­սակ՝ «եր­կա­թ­յա» կար­գա­պա­հու­թյամբ, որն ստա­ցել է «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նակ» ան­վա­նու­մը և դար­ձել վե­րա­կազմ­ված խորհր­դա­րա­նա­կան բա­նա­կի կո­րի­զը: 1645 թ-ի հու­նի­սի 14-ին Նես­բի գյու­ղի մոտ տե­ղի ու­նե­ցած ճա­կա­տա­մար­տում ջախ­ջա­խել է Կառ­լոս I Ստյո­ւար­տի բա­նա­կը: 
Քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազմ­ներն Անգ­լի­ա­յում ավարտ­վել են խորհր­դա­րա­նի հաղ­թա­նա­կով, մի­ա­պե­տա­կան­նե­րի վերջ­նա­կան պար­տու­թյամբ և թա­գա­վո­րի գե­րե­վա­րու­մով: Հաղ­թող­նե­րի ձեռքն է ըն­կել Կառ­լոս I-ի գաղտ­նի գրու­թյու­նը, որով նա դի­մել էր Ֆրան­սի­ա­յի թա­գա­վո­րի օգ­նու­թյա­նը և իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար պատ­րաստ էր եր­կի­րը հանձ­նել օտա­րերկ­րյա զավ­թիչ­նե­րին: Գե­րա­գույն դա­տա­րա­նի որոշ­մամբ Կառ­լոս I-ին՝ որ­պես «դա­վա­ճանի ու բռնա­կալի», 1649 թ-ի հուն­վա­րի 30-ին գլխատ­ել են: Օրենսդ­րա­կան ակ­տով վե­րաց­վել են թա­գա­վո­րա­կան իշ­խա­նու­թյու­նը և Լոր­դե­րի պա­լա­տը: 
1649 թ-ի մա­յի­սի 19-ին Անգ­լի­ան հռչակ­վել է հան­րա­պե­տու­թյուն: 1650 թ-ին  խորհր­դա­րա­նը Կրոմ­վե­լին պաշ­տո­նա­պես նշա­նա­կել է լորդ-­գե­նե­րալ՝ հան­րա­պե­տու­թյան բո­լոր զին­ված ու­ժե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար: 1649– 1650 թթ-ին անգ­լի­ա­կան բա­նա­կը դա­ժա­նո­րեն ճնշել է դեռևս 1641 թ-ին ծա­գած իռ­լան­դա­կան ազ­գա­յին ապս­տամ­բու­թու­նը: 1652 թ-ին Իռ­լան­դի­ան մի­աց­վել է Անգ­լի­ա­յին: 1650–52 թթ-ին Կրոմ­վե­լը հնա­զան­դեց­րել և Անգ­լի­ա­յին է մի­աց­րել Շոտ­լան­դի­ան: 1653 թ-ի դեկ­տեմ­բե­րի 16-ին Կրոմ­վե­լի և բա­նա­կի խորհր­դի ձեռ­նար­կած պե­տա­կան հե­ղաշր­ջու­մը փաս­տո­րեն վե­րաց­րել է հան­րա­պե­տու­թյու­նը և հաս­տա­տել ռազ­մա­կան բռնա­պե­տու­թյուն՝ լորդ-պրո­տեկ­տոր Օլի­վեր Կրոմ­վե­լի մի­անձ­նյա իշ­խա­նու­թյամբ: Հատ­կա­պես ակ­տիվ են եղել Կրոմ­վե­լի գա­ղու­թա­կա­լա­կան ձեռ­նար­կում­նե­րը: Եր­կիրն առա­ջին քայ­լերն սկսել է հա­մաշ­խար­հա­յին գե­րիշ­խա­նու­թյան հա­մար: 
Կրոմ­վե­լի մա­հից կարճ ժա­մա­նակ անց վե­րաց­վել է պրո­տեկ­տո­րա­տի վար­չա­կար­գը: Երկ­րում ստեղծ­վել է քա­ղա­քա­կան խառ­նակ իրա­վի­ճակ, ակ­տիվացել են ժո­ղովր­դա­կան շար­ժում­նե­րը: Այս պայ­ման­նե­րում բուր­ժու­ա­ազն­վա­կա­նա­կան շրջան­ներն ան­հրա­ժեշտ են հա­մա­րել վե­րա­կանգ­նել մի­ա­պե­տու­թյու­նը և Ստյո­ւարտ­նե­րի գա­հը: 1660 թ-ի ապ­րի­լին Լոն­դո­նում գու­մար­ված Սահ­մա­նա­դիր խորհր­դա­րա­նը Կառ­լոս I-ի որ­դուն հռչա­կել է թա­գա­վոր՝ Կառ­լոս II անու­նով:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 379 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: