Среда, 25.06.2025, 20:00Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 29 » Լիսիցյան Պավել
16:34
Լիսիցյան Պավել
ԽՍՀՄ  և ՀՀ  ժողովրդական արտիստ Պավել Լիսիցյանը ռուսական օպերային թատրոնի նշանավոր մեներգիչներից է (բարիտոն). նրա լայնածավալ, ճկուն ու գեղեցիկ ձայնը աչքի է ընկել հազվագյուտ թավշե տեմբրով: 

Լիսիցյանը 1930–32 թթ-ին սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) կոնսերվատորիայում, 1960 թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան: 1935–37 թթ-ին Լիսիցյանը եղել է Լենինգրադի Փոքր օպերային, 1937–40 և 1941–43 թթ-ին՝ Երևանի օպերայի և բալետի, 1940 և 1944–66 թթ-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնների մեներգիչ: 1967–73 թթ-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Նրա կատարումներին բնորոշ են մաքուր հնչերանգը, կատարյալ առոգանությունը, կերպարի ռեալիստական մեկնաբանումը: 
Լավագույն դերերգերից են՝ Թաթուլ (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»), Արշակ Բ (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Սկարպիա (Ջակոմո Պուչչինիի «Տոսկա»), Օնեգին, Մազեպա, Ելեցկի և Տոմսկի, Ռոբերտ (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Մազեպա», «Պիկովայա դամա», «Իոլանտա»), Ժերմոն, Ամոնասրո (Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Աիդա»), Էսկամիլիո (Ժորժ Բիզեի «Կարմեն») և այլն: Հանդես է եկել նաև համերգներով, կատարել Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի ռոմանսները, հայ և օտար կոմպոզիտորների ստեղծագործություններից: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 288 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: