Среда, 25.06.2025, 19:49Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 29 » Լոռիս Մելիքով Միքայել
16:48
Լոռիս Մելիքով Միքայել
Միքայել Լոռիս-Մելիքովը Ռուսաստանի պետական և ռազմական գործիչ է, կոմս, ռուսական բանակի հեծելազորի գեներալ, 
գեներալ-համհարզ, Լոռիս-Մելիքյանների տոհմի 
ամենաականավոր ներկայացուցիչը: 

Միքայել Լոռիս-Մելիքովը սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում և Սանկտ Պետերբուրգի հեծելազորի յունկերների դպրոցում: 1840-ական թվականներին մասնակցել է Շամիլի գլխավորությամբ պայքարի ելած Կովկասի լեռնականների դեմ ռազմական գործողություններին: 1853–56 թթ-ին՝ Ղրիմի կամ Արևելյան պատերազմում, որպես առաջապահ հեծելազորի հրամանատար, աչքի է ընկել թուրքերի դեմ Բայանդուրի, Ալեքսանդրապոլի ու Կարսի մարտերում, ստացել գեներալ-մայորի աստիճան:  1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նշանակվել է 52-հզ-անոց Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար և ղեկավարել ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում: Գլխավորել է Արդահանի գրոհը և գրավումը, Ալաջայի բարձունքներում ջախջախել է Մուխթար փաշային, ղեկավարել Կարսի գրավումը:
1879 թ-ին Լոռիս-Մելիքովը նշանակվել է Աստրախանի, Սարատովի, Սամարայի և Խարկովի ժամանակավոր գեներալ-նահանգապետ: 1880 թ-ի փետրվարի 12-ին նշանակվել է Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի նախագահ՝ դիկտատորական լիազորություններով: Լոռիս-Մելիքովի նախաձեռնությամբ այդ հանձնաժողովը լուծարվել է, և նա նշանակվել է ներքին գործերի նախարար: Հեղափոխականների դեմ պայքարը Լոռիս-Մելիքովը զուգակցել է ազատական (լիբերալ) միջոցառումներով. թուլացնելով ոստիկանական ահաբեկչությունը՝ ձգտել է իր շուրջը համախմբել  հասարակության լիբերալ մասին:
Կողմ լինելով աստիճանական բարեփոխումների՝ Ալեքսանդր II (1855– 1881 թթ.) ցարին է ներկայացրել տնտեսական և այլ բարեփոխումների նախագիծ, որով մտցվում էր պարտադիր փրկագնում, իջեցվում էին փրկավճարները, վերացվում էր շնչահարկը, նախատեսվում էր գյուղացիների վերաբնակեցում խիտ բնակեցված նահանգներից և այլ միջոցառումներ: Լոռիս-Մելիքովը ցանկացել է բարձրացնել սահմանափակ տեղական ինքնավարությունների (զեմստվոներ) նշանակությունը: Ալեքսանդր II-ը հավանություն է տվել նրա զեկուցագրին: Սակայն ցարի սպանությունից (մարտի 1-ին) հետո Ալեքսանդր III-ը (1881–94 թթ.) մերժել է Լոռիս-Մելիքովի բարեփոխումների ծրագիրը:
1881 թ-ին Լոռիս-Մելիքովը պաշտոնաթող է եղել, ապրել է հիմնականում  արտասահմանում: Գրել է «Կովկասի կառավարիչների մասին. 1776 թ-ից մինչև XVIII դարի վերջը» (1883 թ., ռուսերեն), «Նոթեր Հաջի Մուրադի մասին», «Երկտող Թերեքի մարզի կացության մասին» (1889 թ., ռուսերեն) և այլ գործեր: 
Լոռիս-Մելիքովի անունով  Երևանում կոչվել է փողոց:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 398 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: