Среда, 25.06.2025, 19:55Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 29 » Լորկա Ֆեդերիկո Գարսիա
16:49
Լորկա Ֆեդերիկո Գարսիա
Բանաստեղծ և դրամատուրգ Գարսիա Լորկայի ստեղծագործությունն էապես հարստացրել է իսպանական պոեզիայի տաղաչափության ավանդական ձևերը, ներառել ազգային հոգեկերտվածքի 
տարրեր: Նրա դրամատուրգիան լրջորեն խթանել է 
իսպանական ազգային թատրոնի զարգացումը:

Գարսիա  Լորկան սովորել է Գրանադայի համալսարանում: 1919 թ-ին տեղափոխվել է Մադրիդ և զբաղվել գրական գործունեությամբ: 
«Բանաստեղծությունների գիրք» (1921 թ.), «Երգեր» (1927 թ.) առաջին ժողովածուներում և «Թիթեռնիկի կախարդությունը» կամ «Թիթեռնիկի չար հմայքները» (1919 թ., բեմադրվել է 1920 թ-ին) պիեսում իր բողոքն է արտահայտել քաղքենի ու նյութապաշտ հասարակության դեմ: Նրան մեծ ժողովրդականություն են բերել Անդալուզիայի հասարակ մարդկանց տառապանքներն ու ցավերը պատկերող «Գնչուական ռոմանսերո» (1928 թ.), «Կանտե խոնդո» (1931 թ.) բանաստեղծությունների ժողովածուները, մահապատժի ենթարկված Գրանադայի հերոսուհուն նվիրված «Մարիանա  Պինեդա» (1925 թ.) ողբերգությունը:
1929–30 թթ-ին Լորկան շրջագայել է ԱՄՆ-ում և Կուբայում. իր  տպավորություններն արտացոլել է «Բանաստեղծը Նյու Յորքում» (1929–30 թթ.) բանաստեղծությունների ժողովածուում:
1930-ական թվականներին Լորկան հարել է «Հոկտեմբեր» հակաֆաշիստական ամսագրի շուրջ համախմբված մտավորականներին և համակրանքով 
վերաբերվել ֆաշիզմի դեմ պայքարող ժողովրդական շարժմանը: Այդ 
տարիներին լույս է ընծայել «Իգնասիո Սանչես Մեխիասի սուգը» (1935 թ.) պոեմը, «Դիվան դել Տամարիտ» (1936 թ.) բանաստեղծությունների ժողովածուն, գրել «Հրաշալի մաշակարուհին» (1930 թ.) և այլ պիեսներ, որտեղ օգտվել է թատերաբանահյուսական ավանդույթներից: 
Լորկան դատապարտել է փողի ապականիչ ազդեցությունը թատրոնի վրա և ձգտել է ստեղծել նոր՝ սոցիալական ուղղվածության թատրոն: Նրա կարծիքով՝ նյութապաշտ հասարակությունը խեղաթյուրում է մարդու էությունը և բնության օրենքները. ըստ Լորկայի մարդասիրական ըմբռնումների՝ անհատը պարտավոր է հետևել  բանական և բնական օրենքներին: 1933–36 թթ-ին Լորկան գրել է «Արյունոտ հարսանիք», «Հերման», «Դոնյա Ռոսիտա», «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները, որոնք գաղափարագեղարվեստական տեսանկյունից նորարարական էին: Այդ պիեսներում պատկերված հասարակ մարդիկ էությամբ ձուլված են բնությանը:
Լորկային գնդակահարել են ֆրանկոյական ազգայնամոլները:
«Արյունոտ հարսանիք» և «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները բեմադրվել են նաև հայ թատրոնում:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 474 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: