Четверг, 26.06.2025, 00:59Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 5 » Մամուլյան Ռուբեն
20:11
Մամուլյան Ռուբեն
Ռուբեն Մամուլյանն ամերիկյան կինոյի և թատրոնի ռեժիսոր է, 
կինոյի նորարար, աշխարհում առաջին գունավոր՝ «Բեքի Շարպ» (1935 թ.) 
կինոնկարի ստեղծողը:

Ռուբեն Մամուլյանը սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, հաճախել Եվգենի Վախթանգովի թատերական ստուդիան: 1918 թ-ին Թիֆլիսում հիմնադրել է թատերական ստուդիա, այնուհետև մեկնել է արտասահման. եղել է Իտալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում: 1923 թ-ին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ճանաչվել է որպես ինքնատիպ թատերական ռեժիսոր. բեմադրել է երաժշտադրամատիկական ներկայացումներ՝ Ռիչարդ Ռոջերսի «Օքլահո՛մա», Դյուբոուզ և Դորոթի Հեյուարդների «Պորգին» և այլ գործեր: 
Մամուլյանի բեմադրություններն առանձնանում էին ռեժիսորական հարուստ երևակայությամբ, երաժշտական և դրամատիկական գործողությունների ներդաշնակ լուծումներով ու կերպարների հոգեբանական վերլուծություններով: 
Կինոյում աշխատել է 1929 թ-ից: Նույն թվականին նկարահանել է իր անդրանիկ՝ «Ծափահարություններ» ֆիլմը, որտեղ առաջին անգամ օգտագործել է տեխնիկական նոր հնարքներ և հասել աննախադեպ հաջողության: «Քաղաքային փողոցներ» (1931 թ.) կինոնկարում առաջին անգամ կիրառել է կադրից դուրս խոսքը: Մամուլյանը «Բեքի Շարպ» (ըստ Վիլյամ Թեքերեյի «Սնափառության տոնավաճառ» վեպի), «Արյուն և ավազ» (ըստ Վինսենտե Բլասկո Իբանիեսի վեպի, 1941 թ.) ֆիլմերում գունային համակարգի կիրառման շնորհիվ առավել ցայտուն է արտահայտել և երանգավորել բարդ հոգեբանական ու դրամատուրգիական խնդիրները: Ռեժիսորական վարպետությունը և հատկապես տաղանդավոր դերասանների հնարավորությունների բացահայտման մղումն առավել արտահայտված են նրա «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» (ըստ Ռոբերտ Լուիս Ստիվենսոնի վեպի, 1932 թ.), «Սիրիր ինձ այս գիշեր» (1932 թ., գլխավոր դերում՝ Մորիս Շըվալիե), «Երգ երգոց» (1933 թ., գլխավոր դերում՝ Մառլեն Դիտրիխ), «Քրիստինա թագուհին» (1934 թ., գլխավոր դերում՝ Գրետա Գարբո), «Մենք կրկին ապրում ենք» (1934 թ., ըստ Լև Տոլստոյի «Հարություն» վեպի), «Ուրախ հրոսակ» (1936 թ.), «Ամառային արձակուրդ» (1948 թ.) և այլ ֆիլմերում: Մեծ հաջողություն է ունեցել նաև «Զորրոյի նշանը» (1940 թ., գլխավոր դերում՝ Թայրոն Փաուեր) արկածային կինոնկարը, որն ամերիկյան կինոյի դասական նմուշներից է: 1935 թ-ին բեմադրել է Ջորջ Գերշվինի «Պորգին և Բեսը» օպերան: 
Որպես հյուր՝ մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոփառատոներին (1961, 1971 թթ.): 1971 թ-ին այցելել է Հայաստան:
1997 թ-ին Երևանում կազմակերպվել է Մամուլյանի ծննդյան 100-ամյակին նվիրված կինոփառատոն:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 388 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: