Четверг, 26.06.2025, 00:52Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Մեղրատու բույսեր
16:56
Մեղրատու բույսեր
Մեղրատու են այն ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը, որոնցից մեղուները նեկտար և ծաղկափոշի են հավաքում: ՀՀ-ում տարածված են ավելի քան 1000 մեղրատու բույսեր, որոնցից մեղվաբուծության համար առավել արժեքավոր են 200-ը:
Նեկտարը քաղցրահամ հեղուկ է, որն արտադրվում է հիմնականում ծաղկի խորքում՝ վարսանդի և առէջքների հիմքի մոտ: Նեկտարը պարունակում է եղեգնաշաքար, խաղողաշաքար, պտղաշաքար, քիչ քանակությամբ՝ սպիրտներ, հոտավետ, ազոտային, հանքային նյութեր, թթուներ, ֆերմենտներ և այլն: Որոշ մեղրատու բույսեր, օրինակ՝ բարդին, բալենին, բացի նեկտարից, արտադրում են նաև խեժանյութեր, որոնցից մեղուներն ակնամոմ են պատրաստում: Նեկտարարտադրությունը և մեղուների կողմից նեկտար հավաքելը համընկնում են բույսերի ծաղկման շրջանին: Ծառատեսակներից լավագույն մեղրատուներ են խնձորենին, տանձենին, բալենին, կեռասենին, լորենին, դաշտային թխկին, սպիտակ ու դեղին ակացիաները, հատապտուղներից՝ հաղարջենին, կոկռոշենին, ազնվամորին, խոտաբույսերից՝ հնդկացորենը, արևածաղիկը, համեմը, մանանեխը, կորնգանը, երեքնուկը, առվույտը և այլն: Որոշ խոլորձների 1 ծաղիկն արտադրում է մոտ 30 գ նեկտար, իսկ սովորական լորենունը՝ 0,5–7,5 մգ:
Անտառային մեղրատուներից են նեղտերևին, խլածաղիկը, գետնաբաղեղը, թոքախոտը, խմին և այլն: Մեղրատու են նաև բանջարաբոստանային, մերձարևադարձային գրեթե բոլոր բույսերը: Մեղրատու բույսերը տարածված են հիմնականում մարգագետիններում և խոտհարքներում: Որոշ մեղրատու բույսեր նաև մշակովի են:
Տես նաև ՄեղրՄեղուներ:
Просмотров: 395 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: