Четверг, 26.06.2025, 01:02Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 5 » Մելիք Փաշաև Ալեքսանդր Մեծ եղեռն Մելիքյան Ռոմանոս
20:46
Մելիք Փաշաև Ալեքսանդր Մեծ եղեռն Մելիքյան Ռոմանոս
Կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը 
հայ դասական ռոմանսի հիմնադիրն է: Ազգային կամերային-վոկալ 
երաժշտության մեջ նա առաջինն է օգտագործել հայ դասական 
պոեզիայի լավագույն նմուշներից:

Ռոմանոս Մելիքյանն սկզբնական կրթությունն ստացել է Ղզլարում: 1902 թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը, որտեղ նրա երաժշտության առաջին ուսուցիչը Գևորգ Չորեքչյանն էր (1945–54 թթ-ին՝ Գևորգ Զ Ամենայն հայոց կաթողիկոս): 1902–05 թթ-ին սովորել է Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարանում, 1906 թ-ին ընդունվել է Մոսկվայի ժողովրդական կոնսերվատորիան (դասատու՝ դաշնակահար Բոլեսլավ Յավորսկի): 
Մելիքյանը 1908–10 թթ-ին երաժշտություն է դասավանդել Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցում, 1908 թ-ին կոմպոզիտոր Ազատ Մանուկյանի հետ հիմնել է «Երաժշտական լիգան»: 1910– 1914 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում (դասատուներ՝ Վասիլի Կալաֆատի և Մաքսիմիլիան Շտեյնբերգ): 1915 թ-ին վերադարձել է Թիֆլիս, զբաղվել մանկավարժությամբ: 1921 թ-ին նրան հրավիրել են Երևան, որտեղ ձեռնամուխ է եղել երաժշտական ստուդիայի (1921 թ.) և կոնսերվատորիայի (1923 թ.) ստեղծմանը: Այդ տարիներին Խորհրդային Հայաստանում կազմակերպել և ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր:
Մելիքյանի ստեղծագործության մեջ գերակշռում են երգն ու ռոմանսը: Նրա մեղեդային ոճին բնորոշ են բանաստեղծական խոսքի և երաժշտական հնչերանգների ինքնատիպ համադրումը: Հայկական ռոմանսի ձևավորումը պայմանավորված է կոմպոզիտորի՝ նաև դաշնամուրային նվագակցության դերի նորովի մեկնաբանմամբ, հոգեբանական և նկարագրական առավել հագեցվածությամբ:
Հանրահայտ են նրա վաղ շրջանի «Վարդը» և «Աշուն» երգերը, «Ուռենի» զուգերգը, «Անջատում» ռոմանսը:
Մելիքյանի «Աշնան տողեր» երգաշարի քնարական ռոմանսների հիմքը քաղաքային երաժշտական ֆոլկլորն է, իսկ «Զմրուխտի» և «Զառ-վառ» վոկալ շարքերի հնչերանգային հիմքը հայ ժողովրդական-գեղջկական երգն ու գուսանների ստեղծագործություններն են: «Զմրուխտի» երգաշարին բնորոշ է քնարականության և փիլիսոփայական խոր ընդհանրացումների զուգորդումը, իսկ «Զառ-վառ»-ում գերակշռում են նկարագրական մոտիվները: Կոմպոզիտորի նորարարությունները նպաստել են ազգային երաժշտության մեջ հնչյունային վառ ու գունեղ երանգապնակի ստեղծմանը: Մեծ է Մելիքյանի դերը նաև հայ տարածուն (մասսայական) երգի ձևավորման մեջ. հայտնի է նրա «Նոր օրերի երգեր» շարքը:
Ռոմանոս Մելիքյանի անունով կոչվել են երաժշտական ուսումնարան Երևանում, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 331 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: