Четверг, 26.06.2025, 00:26Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Մերկուրի
17:06
Մերկուրի
Հասարակածային տրամագիծը՝ 4.878 կմ
Զանգվածը՝ 3,3.1023 կգ 
Միջին հեռավորությունը Արեգակից՝ 58 մլն կմ
Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 91 մլն կմ
Իր առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)` 59 երկրային օր
Արեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)՝ 88 երկրային օր
Մակերևույթի ջերմաստիճանը՝ -185օC-ից մինչև 430օC
Արբանյակներ չունի

Մերկուրին Արեգակին ամենամոտ և ամենաարագընթաց մոլորակն է: Նրա մակերևույթը ծածկված է միլիարդավոր տարիներ առաջ երկնաքարերով ռմբակոծվելու հետևանքով առաջացած խառնարաններով, որոնցից ամենամեծը կոչվում է Տաք ավազան: 1976 թ-ին այդ խառնարաններից մեկը կոչվել է Սայաթ-Նովայի անունով: Մերկուրիի մթնոլորտը չափազանց նոսր է, այսինքն՝ գործնականում բացակայում է:
Արեգակի շուրջն արագ պտտվելու հետ մեկտեղ՝ Մերկուրին չափազանց դանդաղ է պտտվում իր առանցքի շուրջը, այդ պատճառով նրա մակերևույթի յուրաքանչյուր տեղամաս, Արեգակի այրող ճառագայթների տակ մի քանի երկրային ամիս մնալով, խիստ տաքանում է: 
Մերկուրին կազմված է մի քանի շերտից: Կարծր ապարներից բաղկացած կեղևի տակ քարե միջնապատյանն է, իսկ մոլորակի կենտրոնում գտնվում է հեղուկ մետաղե միջուկը: Վերջինիս սեղմման հետևանքով Մերկուրիի մակերևույթին գոյացել են 3 կմ բարձրության հսկայական ծալքեր: 
1974 թ-ի մարտին «Մարիներ-10» տիեզերական սարքն անցել է Մերկուրիի մոտով և լուսանկարել այդ մոլորակը: Լուսանկարներից առաջին անգամ պարզվել է, որ Մերկուրին նման է Լուսնին: Նույն թվականի սեպտեմբերին «Մարիներ 10»-ը կրկին անցավ Մերկուրիի մոտով, իսկ 1975 թ-ի մարտին կատարված երրորդ թռիչքի ժամանակ տիեզերական այս սարքը, անցնելով Մերկուրիի մակերևույթից ընդամենը 300 կմ հեռավորությամբ, նոր տվյալներ է հաղորդել Երկիր: 
Просмотров: 343 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: