Четверг, 26.06.2025, 00:57Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Մետրոպոլիտեն թանգարան
17:05
Մետրոպոլիտեն թանգարան
Մետրոպոլիտեն թանգարանը (գլխավոր մասնաշենքը կոչվում է նաև Մետ) Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում է: 1880 թ-ից կառուցվել են մի քանի մասնաշենքեր (մասնավորապես Կլուատրը, 1938 թ.՝ Ջոն Ռոքֆելլեր Կրտսերի աջակցությամբ), պատկերասրահներ (1980 թ., 2400 մ2) և կից շինություններ (1984 թ.), որտեղ պահվում են բազմաթիվ հավաքածուներ (Վերածննդի շրջանի գեղանկարներ, ֆրանսիացի վարպետների պատրաստած կահույք, գերմանական ճենապակե, իտալական բրոնզե իրեր և այլն): 1950–60-ական թվականներին բացվել են Զգեստների ինստիտուտի թանգարանը և գիտական նոր գրադարանը (ԱՄՆ-ում արվեստին վերաբերող գրքերի ամենամեծ պահոցն է): Մետրոպոլիտենի մասնաճյուղը Նյու Յորքի Ֆորտ Թրայոն զբոսայգում է:
Թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը մի քանի մեծահարուստների հավաքածուներն են. հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով (1979 թ-ին ձեռք է բերվել շուրջ 40 գործ, որոնցից 5-ը հոլանդացի նկարիչ Յան Վերմերի գործերն են): 
Թանգարանում պահվում է 3 մլն նմուշ, մշտական գործող սրահներում ցուցադրված է շուրջ 2 մլն-ը: 
Մետրոպոլիտենում են մահմեդական արվեստի գործերի և երաժշտական գործիքների (շուրջ 4 հզ. ցուցանմուշ) աշխարհի ամենահարուստ հավաքածուները: Մետրոպոլիտենում գործում են հին եգիպտական, հին հունական, հին հռոմեական, ինչպես նաև Մերձավոր Արևելքի արվեստների սրահները: Հեռավոր Արևելքի հին արվեստների բաժնում առավել համակողմանի է ներկայացված Չինաստանի մշակույթը: Հարուստ են Ամերիկայի հին քաղաքակրթության, Աֆրիկայի և Օվկիանիայի գեղարվեստական մշակույթների նմուշների, նաև իմպրեսիոնիստական ու հետիմպրեսիոնիստական արվեստի գործերի հավաքածուները: 
Առավել ամբողջական են ներկայացված միջնադարյան քանդակագործության ու ճարտարապետության, փորագրության, վիմագրության, զգեստների և Վերածննդից մինչև XX դարի կիրառական արվեստի լավագույն նմուշները: Մետրոպոլիտենում գործում են նաև գրքի ու մանկական թանգարաններ: Այստեղ է ԱՄՆ-ի XVIII–XX դարերի արվեստի նմուշների հարուստ հավաքածուն. ցուցադրված են քանդակագործության, գեղանկարչության, փորագրության, կիրառական արվեստի, ճարտարապետության նմուշներ, նաև նկարիչներ Ջոն Կոպլիի, Հիլբերտ Ստյուարտի, Ջեյմս Ուիստլերի, Թոմաս Բենտոնի, Ուինսլոու Հոմերի, Թոմաս Իկինսի, Ջեքսոն Պոլլոկի և ուրիշների գործերից:
Ուշագրավ է զենքերի սրահը, որտեղ ժողովված են տարբեր ժամանակաշրջանների  իտալական, իսպանական, անգլիական, գերմանական, ֆրանսիական զենք ու զրահներ` վահաններ, սաղավարտներ, ռազմական այլ իրեր:
 Պատկերասրահում պահվում են XII–XIX դարերի եվրոպացի վարպետների շուրջ 3 հզ. գեղանկարչական լավագույն գործեր: Թանգարանում են արևմտաեվրոպացի նկարիչներ Սանդրո Բոտտիչելլիի, Յակոպո Տինտորետոյի, Կառավաջոյի, Դիեգո Վելասկեզի, Յան վան Էյքի, Դոմինիկ Էնգրի, Էդուարդ Մանեի, Պոլ Սեզանի, Պաբլո Պիկասսոյի, Ամեդեո Մոդիլիանիի, Պիեռ Բոննարի, Օգյուստ Ռենուարի, Վինսենտ վան Գոգի և ուրիշների արժեքավոր ստեղծագործություններից, անտիկ արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ` դամբարաններ, մումիաներ, աստվածների և թագավորների քանդակներ, ֆայյումյան դիմանկարներ, նաև խճանկարներ, կահույք, ապակե ու խեցե իրեր, զարդեր, հագուստ և այլն, ինչպես նաև Բենվենուտո Չելլինիի «Ռոսպիլիոզի գավաթը», Ռաֆայելի «Տիրամայրը մանկան և սրբերի հետ», Տիցիանի «Վեներան և վինահարը», Էլ Գրեկոյի «Տոլեդոն ամպրոպի պահին», Ռեմբրանդի «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու առջև», Կամիլ Կոռոյի «Դիանան և Ակտեոնը», Հանս Մեմլինգի «Երիտասարդի դիմանկարը» և այլ գործեր:
Թանգարանում ցուցադրվում են Արշիլ Գորկու նկարներից, XII դարի խաչքար, XVI դարի հայկական գորգ: 
Մետրոպոլիտենի շենքը 1986 թ-ին ներառվել է ԱՄՆ-ի ազգային պատմական տեսարժան վայրերի ցանկում:


Просмотров: 356 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: