Четверг, 26.06.2025, 01:08Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Միավորված ազգերի կազմակերպություն
17:14
Միավորված ազգերի կազմակերպություն
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) 
միջազգային կազմակերպություն է. հիմնադրվել է 1945 թ-ին՝ 
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ավարտից 
անմիջապես հետո՝  հակահիտլերյան դաշինքի անդամ պետությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ՝ ժողովուրդների միջև խաղաղության ու անվտանգության ամրապնդման և պետությունների խաղաղ համագործակցության զարգացման նպատակով: 
ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը Նյու Յորքում է: 

ՄԱԿ-ի անդամ կարող են դառնալ այն պետությունները, որոնք հնարավորություն և ցանկություն ունեն կատարելու նրա կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները: ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ բոլոր անդամներն իրավահավասար են և պարտավորվում են՝ 
– հրաժարվել միջազգային հարաբերություններում ուժի գործադրումից կամ գործադրման սպառնալիքից, 
– միջազգային վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, 
– չմիջամտել ՄԱԿ-ի անդամ պետությունների ներքին գործերին: 
Կազմակերպությանն անդամագրվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երաշխավորությամբ՝ Գլխավոր վեհաժողովի (ասամբլեայի) որոշմամբ: 
Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու նպատակով ՄԱԿ-ը պարտավոր է՝
– ձեռնարկել խաղաղությանն սպառնացող վտանգի վերացման, ագրեսիայի ակտերն ու խաղաղության դեմ ուղղված մյուս գործողությունները ճնշելու համընդհանուր միջոցներ, 
– զարգացնել ազգամիջյան բարեկամական հարաբերություններ, 
– նպաստել սոցիալ-մշակութային և հումանիտար խնդիրների իրականացման միջազգային համագործակցությանը, 
– հարգել մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները՝ անկախ սեռից, լեզվից ու կրոնից (ՄԱԿ-ի կանոնադրություն, հոդված 1):
ՄԱԿ-ի գլխավոր մարմիններն են Գլխավոր վեհաժողովը, Անվտանգության, Տնտեսական և սոցիալական, Խնամակալության խորհուրդները, Միջազգային դատարանը, Քարտուղարությունը: ՄԱԿ-ի գործունեությունն ամբողջացնում են մասնագիտացված հաստատությունները և այլ հիմնարկներ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային և Մանկական հիմնադրամները, Պարենի համաշխարհային խորհուրդը և այլն:
ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություններից է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կրթության, գիտության և մշակույթի միջկառավարական կազմակերպությունը: Գործում է 1946 թ-ի նոյեմբերից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ՝ 
– վերացնել անգրագիտությունը և պայքարել խտրականության դեմ կրթության ոլորտում,
– դաստիարակել երիտասարդությանը խաղաղության և միջազգային փոխըմբռնման ոգով, 
– օժանդակել ազգային կադրերի պատրաստմանը,
– ուսումնասիրել ազգային մշակույթները, 
– ապահովել միջազգային համագործակցություն գիտության բնագավառում և այլն: 
 ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողովներ, նշում համաշխարհային նշանակության հոբելյանները և այլն: 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն մարմինը Գլխավոր խորհրդաժողովն է, գործադիր մարմինները՝ Գործադիր խորհուրդն ու Քարտուղարությունը: Կենտրոնական գրասենյակը Փարիզում է: Հրատարակում է «Կուրիեր ՅՈՒՆԵՍԿՕ» հանդեսը (15 լեզվով) և այլ պարբերականներ:
ՄԱԿ-ի որոշումներից կարևոր են հատկապես ազգային-ազատագրական շարժումներին, անկախ երկրների ազգային ինքնիշխանության պաշտպանությանը նվիրված բանաձևերն ու որոշումները: ՄԱԿ-ի շրջանակներում զարգանում է պետությունների տնտեսական, գիտատեխնիկական և այլ բնագավառների համագործակցությունը: Կարևոր է ՄԱԿ-ի դերը միջուկային պատերազմը կանխելու և այդ նպատակով խաղաղասեր ուժերը համախմբելու համար: Սակայն միշտ չէ, որ խաղաղությանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերն ավարտվում են հաջողությամբ. բանակցությունները հաճախ մտնում են փակուղի, իսկ հակամարտությունները շարունակվում են:
2000 թ-ի սեպտեմբերի 6–8-ը տեղի ունեցած ՄԱԿ-ի Հազարամյակի գագաթնաժողովն ընդունել է Հազարամյակի հռչակագիրը՝ որպես ուղենիշ փաստաթուղթ XXI դարի համար: Հռչակագրում մասնավորապես խնդիր է դրված մինչև 2015 թ. կիսով չափ նվազեցնել ծայրահեղ աղքատ մարդկանց թիվը, բոլորին ապահովել խմելու ջրով և տարրական կրթությամբ, կանխել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը և այլն: Կոչ է արվում առավելագույնս նպաստել ՄԱԿ-ի խաղաղության գործընթացին, պայքարել անարդարության և անհավասարության, ահաբեկչության և ոճրագործության դեմ, պահպանել Երկիր մոլորակը ապագա սերունդների համար:
ՄԱԿ-ի պաշտոնական լեզուները անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը, ռուսերենն ու չինարենն են: ՄԱԿ-ին անդամակցում է ավելի քան 190 պետություն (2009 թ.): 1992 թ-ի մարտի 2-ից ՄԱԿ-ի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը:
ՄԱԿ-ի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով (առավելագույնը՝ 2 անգամ):

Просмотров: 508 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: