 |

 |
| Вторник, 14.04.2026, 16:03 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Февраль » 11 » Միգամածություններ
|
Միգամածությունները տիեզերական գոյացություններ են, որոնք լինում են գալակտիկական և արտագալակտիկական: Գալակտիկական միգամածությունները միջաստղային գազի, փոշու և պլազմայի հսկայական կուտակումներ են՝ լուսավոր և մութ ամպեր: Գալակտիկական միգամածությունների մի մասը թույլ լուսավորվում է հարևան աստղերի լույսով և տեսանելի է աստղադիտակներով: Մյուսները մուգ թանաքաբծերի նման են և կլանում են իրենցից այն կողմ գտնվող աստղերից եկող լույսը: Մեր Գալակտիկայում՝ Ծիր Կաթինում, այդպիսի ամենահայտնի միգամածություններից է Ածխի պարկը, որը գտնվում է Հարավային խաչ համաստեղությունում: Ժամանակակից աստղագիտության տվյալներով` գալակտիկական միգամածությունները լինում են դիֆուզային, մոլորակաձև, գիսավորաձև, գերնոր աստղերի բռնկման մնացորդներից առաջացած և Վոլֆ-Ռայեի աստղերի շուրջը գոյացած: 1920-ական թվականներին ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլն ապացուցել է, որ արտագալակտիկական միգամածություններն աստղային համակարգեր են, այսինքն` գալակտիկաներ:
|
|
Просмотров: 375 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |